Ինչպե՞ս կարող ենք օգնություն ցույց տալ
1 «Ինչպե՞ս կարող ենք օգնություն ցույց տալ»։ Եհովայի վկաները հաճախ են տալիս այս հարցը, երբ լսում են որևէ աղետի մասին, որը տեղի է ունեցել աշխարհի ինչ–որ անկյունում։ Ինչպես ցույց է տալիս Գործք 11։27–30-ը, առաջին դարի քրիստոնյաները օգնություն ցույց տվեցին Հրեաստանում բնակվող իրենց եղբայրներին՝ իմանալով, որ այնտեղ սով է։
2 Մեր օրերում օրենքը թույլ է տալիս, որ մեր կազմակերպությունը գումար ներդնի բարեգործական միջոցառումների համար, ինչպես նաև հումանիտար օգնություն ցույց տա նրանց, ովքեր տուժել են բնական կամ մարդու հասցրած աղետներից, ինչպես նաև ուրիշ ժամանակ, երբ այդպիսի օգնության կարիք կա։
3 Օրինակ՝ անցած տարի շատ եղբայրներ դրամական միջոցներ նվիրաբերեցին Հարավային Ասիայում տեղի ունեցած ցունամիից տուժածներին օգնելու նպատակով։ Անչափ գնահատելի էր այն, որ եղբայրները, անկեղծ հոգատարություն ցույց տալով, դրամական նվիրատվություններ արեցին կազմակերպության օգնության ֆոնդերին։ Սակայն երբ այդպիսի նվիրատվությունների վրա նշվում է, որ դրանք ուղարկված են կոնկրետ ինչ–որ աղետից տուժածների համար, որոշ երկրներում օրենքով պահանջվում է, որ այդ գումարը օգտագործվի միայն այն նպատակով, որ նշել է նվիրաբերողը, և որոշակի ժամկետում՝ անկախ այն բանից՝ տեղի եղբայրների կարիքների մասին հոգ տարվել է, թե՝ ոչ։
4 Ուստի խորհուրդ է տրվում հումանիտար և այլ կարգի օգնություն ցույց տալու նպատակով արված նվիրատվությունները նվիրաբերել համաշխարհային գործին։ Այս ֆոնդն օգտագործվում է քրիստոնեական եղբայրությանը օգնություն ցույց տալու, ինչպես նաև նրա հոգևոր կարիքները հոգալու նպատակով։ Եթե ինչ–ինչ պատճառներով որևէ մեկը ցանկանում է գումար նվիրաբերել՝ համաշխարհային գործին արված նվիրատվություններից առանձին, այդ գումարը նույնպես կընդունվի և կօգտագործվի այնտեղ, որտեղ օգնության կարիք կա։ Սակայն երախտապարտ կլինենք, եթե այդպիսի նվիրատվություններն արվեն՝ առանց սահմանափակում դնելու այն հարցում, թե որտեղ և ինչպես օգտագործել դրանք։
5 Նվիրատվություններ անելով հիմնականում համաշխարհային գործին՝ մենք կնպաստենք այն բանին, որ այդ միջոցները հետագայում օգնություն ցույց տալու նպատակով պահելու փոխարեն տրամադրվեն Թագավորության գործի տարբեր կարիքները հոգալուն։ Սա ներդաշնակ է Եփեսացիս 4։16 համարի ընդհանուր իմաստին, որ մենք գործում ենք միասին, որպեսզի տանք այն, ինչն անհրաժեշտ է «մարմնոյ աճիլը գործվ[ելու]՝ իր անձը սիրով շինելու համար»։