Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp21 № 3 էջ 15
  • Ձեր ապագան ձեր ձեռքերում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ձեր ապագան ձեր ձեռքերում է
  • 2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԻՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ԼՍԵԼ ՆՐԱ ՁԱՅՆԻՆ
  • Ձեր ապագան ձեր ձեռքերում է
    2018 Դիտարան (հանրային թողարկում)
  • Դուք կարող եք մտերմանալ Աստծու հետ
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • «Հեզերը կժառանգեն երկիրը»
    2018 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ներածություն
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2021 Դիտարան (հանրային թողարկում)
wp21 № 3 էջ 15
Սրճարանում մի տղա սմարթֆոնով ինչ-որ բան է ցույց տալիս իր ընկերոջը

Ձեր ապագան ձեր ձեռքերում է

Մոտ 3 500 տարի առաջ Եհովա Աստված իրեն պաշտող մարդկանց ասաց, թե ինչ պետք է անեն լավ ապագա ունենալու համար. «Կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը ձեր առաջ եմ դրել։ Կյա՛նքը ընտրիր, որ ապրես դու և քո սերունդը» (2 Օրենք 30։19)։

Լավ ապագա ունենալու համար այդ մարդիկ պետք է ճիշտ ընտրություն անեին։ Այսօր մենք նույն ընտրության առաջ ենք կանգնած։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ պետք է անենք, որ լավ ապագա ունենանք. «Սիրենք [մեր] Աստված Եհովային, լսենք նրա ձայնին» (2 Օրենք 30։20)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԻՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ԼՍԵԼ ՆՐԱ ՁԱՅՆԻՆ

ՍՈՎՈՐԵՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ։ Եհովային սիրելու համար նախ անհրաժեշտ է Աստվածաշնչից սովորել նրա մասին։ Արդյունքում կբացահայտեք, որ նա սիրառատ Աստված է, ով ձեզ լավն է կամենում։ Նա հորդորում է ձեզ աղոթել իրեն, «որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Աստվածաշունչը խոստանում է, որ եթե ամեն ջանք թափեք Աստծու հետ մտերմանալու համար, «նա [էլ] կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։

ՎԱՐՎԵՔ ՁԵՐ ՍՈՎՈՐԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ։ Աստծուն լսել նշանակում է հետևել այն իմաստուն խորհուրդներին, որ նա տալիս է Աստվածաշնչի միջոցով։ Եթե այդպես վարվեք, ձեր «ճանապարհի մեջ դուք հաջողակ կլինեք և իմաստությամբ կգործեք» (Հեսու 1։8)։

Ավելին իմանալու համար այցելեք jw.org կայք, որտեղ կարող եք կարդալ Աստվածաշունչը օնլայն, Աստվածաշնչի օնլայն դասընթացa անցնել կամ էլ հայտ ուղարկել, որ ինչ-որ մեկը օգնի ձեզ հասկանալ Աստվածաշունչը։

Այսօրվանից սկսեք հետևել աստվածաշնչյան խորհուրդներին, ինչի արդյունքում հրաշալի ապագայի հեռանկար կունենաք։

a Այժմ առկա է 7 լեզուներով, այդ թվում՝ մանդարինյան չինարենով և կանտոներենով (չինարենի բարբառ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը