Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w22 դեկտեմբեր էջ 14
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան «Փրկիչ» է եղել հնում
    2008 Դիտարան
  • Ապավինիր Աստծո ոգուն, երբ քո կյանքում փոփոխություններ են լինում
    2004 Դիտարան
  • «Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը»
    2012 Դիտարան
  • Եկեք միասին փառաբանենք Եհովայի անունը
    2007 Դիտարան
Ավելին
2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w22 դեկտեմբեր էջ 14

Ընթերցողների հարցերը

Սաղմոս 61։8-ում Դավիթն ասաց, որ կփառաբանի Աստծու անունը «հավիտյան»։ Արդյո՞ք նրա խոսքերը անիրատեսական էին և չափազանցված

Դավիթը քնար է նվագում և երգում է։

Ո՛չ, Դավթի խոսքերը չափազանցված չէին և միանգամայն իրատեսական էին։

Նկատի առնենք, թե ինչ է գրել Դավիթը այս և նմանատիպ այլ համարներում. «Այսպես սաղմոս կերգեմ քո անվանը հավիտյան, որպեսզի խոստումներս ամեն օր կատարեմ»։ «Իմ ողջ սրտով գովերգում եմ քեզ, ո՛վ իմ Աստված Եհովա, ես կփառաբանեմ քո անունը հավիտյան»։ «Պիտի գովաբանեմ քո անունը դարեդար, այո՛, հավիտյան» (Սաղ. 61։8; 86։12; 145։1, 2)։

Դավթի այս խոսքերը չափազանցված չէին։ Նա նկատի չուներ, որ ինքը երբեք չի մահանալու։ Դավիթը գիտեր, որ ըստ Եհովայի վճռի՝ մարդիկ մեղքի պատճառով մահանում են, և վստահաբար ընդունում էր, որ ինքն էլ է մեղավոր մարդ (Ծննդ. 3։3, 17-19; Սաղ. 51։4, 5)։ Նա տեղյակ էր նաև, որ նույնիսկ Աստծու հավանությունն ունեցող մարդիկ, ինչպես, օրինակ, Աբրահամը, Իսահակը և Հակոբը, մահացել են։ Նա նաև գիտակցում էր, որ մի օր ինքն էլ կմահանա (Սաղ. 37։25; 39։4)։ Ուստի Սաղմոս 61։8-ում արտահայտված է Դավթի ցանկությունն ու վճռականությունը փառաբանելու Աստծուն հավիտյան, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է (2 Սամ. 7։12)։

Երբեմն Դավիթը հենց իր կյանքից էր որոշ դեպքեր արձանագրում, ինչպես դա երևում է 18-րդ, 51-րդ և 52-րդ սաղմոսների ենթախորագրերից։ Դավիթը հովիվ էր, ուստի 23-րդ սաղմոսում նա Եհովային նկարագրում է որպես մի հովվի, ով առաջնորդություն է տալիս, թարմացնում և պաշտպանում։ Եհովայի այս գործելակերպից մղված՝ Դավիթը ցանկանում էր ծառայել Աստծուն իր «կյանքի բոլոր օրերում» (Սաղ. 23։6)։

Հիշենք նաև, որ Դավիթը Եհովայի ներշնչմամբ է գրել այս ամենը։ Նրա գրածների մեջ կան շատ մարգարեություններ, որոնք պետք է կատարվեին հետագայում։ Օրինակ՝ 110-րդ սաղմոսում Դավիթը գրել է այն ժամանակի մասին, երբ իր Տերը պետք է երկնքում «նստեր [Աստծու] աջ կողմը» և մեծ իշխանություն ստանար։ Ի՞նչ նպատակով։ Որպեսզի «տիրեր իր թշնամիների մեջ» և երկրի վրա «դատաստան աներ ազգերի մեջ»։ Դավիթը Մեսիայի նախահայրն էր՝ նրա, ով պետք է իշխեր երկնքում և «հավիտենական քահանա» լիներ (Սաղ. 110։1-6)։ Հիսուսը հաստատեց, որ 110-րդ սաղմոսում արձանագրված մարգարեությունը վերաբերում է իրեն և կատարվելու է ապագայում (Մատթ. 22։41-45)։

Փաստորեն, Դավիթը Աստծու ներշնչմամբ գրել է թե՛ իր ժամանակների և թե՛ ապագայի մասին, երբ հարություն կառնի և կկարողանա Եհովային փառաբանել հավիտյան։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ Սաղմոս 37։10, 11 և 29 համարներում նկարագրվածը վերաբերում է ոչ միայն հին Իսրայելում տիրող պայմաններին, այլև այն պայմաններին, որ պետք է ապագայում լինեն ողջ երկրի վրա, երբ Աստված իրականացնի իր խոստումները (տես նաև այս համարում տպագրված «Դու ինձ հետ Դրախտում կլինես» հոդվածը, պրբ. 8)։

Այսպիսով՝ Սաղմոս 61։8-ը և նմանատիպ այլ համարներ ցույց են տալիս, որ Դավիթն ուզում էր մինչև իր կյանքի վերջը փառաբանել Եհովային։ Սակայն դրանք նաև նկարագրում են, թե Դավիթն ինչ է անելու ապագայում, երբ Եհովան հարություն տա նրան։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը