Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp23 № 1 էջ 6–7
  • 1 | Աղոթք. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 1 | Աղոթք. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»
  • 2023 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է դա նշանակում
  • Ինչպես դա կարող է օգնել
  • Քո ամբողջ հոգսը Եհովայի վրա գցիր
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ անեմ, որ շատ չմտահոգվեմ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպես կարող է Աստվածաշունչն օգնել տղամարդկանց հաղթահարելու տագնապի զգացումը
    Այլ նյութեր
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2023 Դիտարան (հանրային թողարկում)
wp23 № 1 էջ 6–7
Մտահոգ երիտասարդը ձեռքը կրծքավանդակին է դրել ու աղոթում է

1 | Աղոթք. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք»

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 ՊԵՏՐՈՍ 5։7)։

Ինչ է դա նշանակում

Եհովա Աստված հորդորում է մեզ խոսել իր հետ ցանկացած բանի մասին, ինչը բեռի պես ծանրացել է մեր մտքի ու սրտի վրա (Սաղմոս 55։22)։ Անկախ նրանից՝ մեր խնդիրը մեծ է, թե փոքր, մենք կարող ենք աղոթել դրա մասին։ Եթե խնդիրը կարևոր է մեզ համար, ապա կարևոր է նաև Եհովայի համար։ Աղոթքը կարող է մեծապես օգնել, որ մտքի խաղաղություն ունենանք (Փիլիպպեցիներ 4։6, 7)։

Ինչպես դա կարող է օգնել

Եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենք, հնարավոր է մեզ միայնակ զգանք։ Միշտ չէ, որ մարդիկ լիովին հասկանում են, թե ինչերի միջով ենք անցնում (Առակներ 14։10)։ Բայց երբ Աստծուն անկեղծորեն պատմում ենք մեր ապրումների մասին, նա ամենայն ուշադրությամբ ու կարեկցանքով լսում է մեզ։ Եհովան տեսնում է ամեն բան։ Նա գիտի, թե ինչերի դեմ ենք պայքարում, թե որքան դժվար է մեզ համար, և ուզում է, որ իրեն աղոթքով պատմենք այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է մեզ (2 Տարեգրություն 6։29, 30)։

Երբ աղոթում ենք Եհովային, լցվում ենք վստահությամբ, որ մենք կարևոր ենք նրա համար։ Մենք էլ կարող ենք զգալ այն, ինչ սաղմոսերգուն, որը հետևյալ խոսքերն ուղղեց Եհովային. «Դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը» (Սաղմոս 31։7)։ Միայն այն բանի գիտակցումը, որ Եհովան տեսնում է մեր տառապանքը, կարող է օգնել, որ չհանձնվենք ու շարունակենք մեր պայքարը։ Բայց Եհովան մեր տառապանքներն ու դժվարությունները տեսնելուց ավելին է անում։ Նա բոլորից լավ է հասկանում, թե ինչերի միջով ենք անցնում, և օգնում է մխիթարություն գտնել Աստվածաշնչում։

Աստվածաշունչն ինչպես է օգնում։ Ջուլիան

Ինչպես է տագնապի զգացումն ազդում ինձ վրա

Ջուլիան

Ունեմ տագնապային և օբսեսսիվ–կոմպուլսիվային խանգարումներ։ Շատ պատահական կարող եմ տագնապի զգացումով համակվել։ Մի պահ ինձ շատ լավ եմ զգում, սակայն հաջորդ վայրկյանին կարող եմ առանց որևէ պատճառի սկսել մտահոգվել։ Անհանգստության զգացումով եմ լցվում հատկապես այն ժամանակ, երբ այլ մարդկանց միջավայրում եմ։ Ինձ չափից շատ է մտահոգում այն, թե ուրիշներն ինչ են մտածում իմ մասին։

Նրանք, ովքեր գիտեն խնդրիս մասին, ամեն բան անում են, որ աջակցեն ինձ։ Պետք է խոստովանեմ, որ երբեմն նրանց ասածներն այն չեն, ինչ կուզեի լսել, սակայն գնահատում եմ ինձ օգնելու համար նրանց թափած ջանքերը։

Ժամանակ առ ժամանակ տագնապային և օբսեսսիվ–կոմպուլսիվային խանգարումների պատճառով դժվարանում եմ աղոթել։ Մեծ ճիգեր պետք է գործադրեմ, որ կարողանամ կենտրոնանալ և խոսել Եհովայի հետ։ Մտքերս շարունակ այս ու այն կողմ են թափառում, ու ես խճճվում եմ։ Երբ գլխումս խառնաշփոթ է, դժվարանում եմ զգացումներս ու մտքերս բառերի վերածել։

Ինչպես է Աստվածաշունչն ինձ օգնում

Աստվածաշունչն ուսումնասիրելու շնորհիվ հասկացել եմ, որ Աստծուն ընդունելի աղոթքները պարտադիր չէ՝ լինեն երկար ու վերամբարձ խոսքերով արտահայտված։ Երբ չեմ կարողանում զգացմունքներս բառերով արտահայտել, պարզապես ասում եմ. «Եհովա՛, խնդրում եմ, օգնիր ինձ»։ Նույնիսկ այդ ժամանակ եմ զգում, որ Եհովան հասկանում է ինձ ու տալիս է այն, ինչի կարիքն ունեմ այդ պահին։ Աղոթքից բացի նաև բժշկական օգնություն եմ ստացել։ Ուրախ եմ, որ այս երկու միջոցների շնորհիվ վիճակս զգալիորեն բարելավվել է։ Իսկապես արժե, որ ջանքեր թափեմ երկնային Հորս հետ խոսելու համար, քանի որ վստահ եմ՝ նա սիրում է ինձ ու ցանկանում է օգնել։

Օգնություն երեխաների համար

«Դարձիր Եհովայի ընկերը. Աղոթիր ամեն ժամանակ» տեսանյութը

Այցելեք jw.org կայք և տեսեք, թե ինչու կարող եք վստահ լինել, որ Եհովան լսում է ձեր աղոթքները և պատասխանում դրանց։

Դիտեք «Դարձիր Եհովայի ընկերը. Աղոթիր ամեն ժամանակ» տեսանյութը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը