Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 40
  • Ի՞նչ անեմ, որ շատ չմտահոգվեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ անեմ, որ շատ չմտահոգվեմ
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչն է քեզ մտահոգություն պատճառում
  • Մի՞թե վատ է մտահոգվելը
  • Ինչ կարող ես անել
  • Քո ամբողջ հոգսը Եհովայի վրա գցիր
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մտահոգություն
    2016 Արթնացե՛ք
  • Ինչպես կարող է Աստվածաշունչն օգնել տղամարդկանց հաղթահարելու տագնապի զգացումը
    Այլ նյութեր
  • Մտահոգություն, հոգս
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 40
Պատանին անհանգստություններ ունի դպրոցում

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, որ շատ չմտահոգվեմ

  • Ինչն է քեզ մտահոգություն պատճառում

  • Մի՞թե վատ է մտահոգվելը

  • Ինչ կարող ես անել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչն է քեզ մտահոգություն պատճառում

Այս խոսքերը հարազա՞տ են քեզ.

«Ես անընդհատ մտածում եմ. «Բա որ հանկարծ...», «Բա որ մեր մեքենայով վթարի ենթարկվենք», «Բա որ մեր ինքնաթիռն ընկնի»։ Ես անհանգստանում եմ այնպիսի բաների մասին, որ մարդիկ սովորաբար այդքան չեն անհանգստանում»։ (Չարլզ)

«Ես միշտ անհանգիստ եմ։ Ասես անիվի մեջ անընդհատ վազող սկյուռ լինեմ։ Զգում եմ, որ ուժասպառ եմ լինում, բայց արդյունքում՝ ոչ մի բան»։ (Աննա)

«Երբ մարդիկ ասում են՝ «Երանի քեզ, որ դեռ դպրոցական ես», մտածում եմ. «Իրենք գոնե գիտե՞ն, թե ինչքան սթրեսներ են լինում դպրոցում»»։ (Դենիել)

«Ես ոնց որ բարձր լարման տակ լինեմ։ Միշտ մտածում եմ՝ հետո ինչ կլինի կամ հետո ինչ պիտի անեմ»։ (Լորա)

Պարզ ճշմարտություն։ Մենք ապրում ենք, ինչպես Աստվածաշունչն է ասում, «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3:1)։ Այդ իսկ պատճառով երիտասարդները կարող են մտահոգվել այնքան, որքան մեծերն են մտահոգվում։

Մի՞թե վատ է մտահոգվելը

Իհարկե ոչ։ Իրականում Աստվածաշունչն ասում է, որ լավ է, երբ մարդը մտածում է, թե ինչպես հաճելի լինի նրանց, ում սիրում է (1 Կորնթացիներ 7:32–34; 2 Կորնթացիներ 11:28)։

Բացի այդ, եկեք ընդունենք, որ մտահոգությունը կարող է հզոր խթան լինել։ Օրինակ՝ ենթադրենք դու հաջորդ շաբաթ դպրոցում ստուգողական ես գրելու։ Մտահոգությունը կմղի քեզ այս շաբաթվանից արդեն լավ պարապես, ինչն էլ կնպաստի, որ բարձր գնահատական ստանաս։

Որոշ չափով անհանգստությունը կարող է նաև քեզ զգոն պահել, որ վտանգի մեջ չընկնես։ Սերինա անունով պատանեկան տարիքի մի աղջիկ ասում է. «Դու գուցե անհանգստություն զգաս, քանի որ հասկանում ես, որ սխալ բան ես անում, և գիտակցում ես, որ պետք է այլ կերպ վարվես, որ խիղճդ հանգիստ լինի» (համեմատիր Հակոբոս 5:14)։

Պարզ ճշմարտություն։ Մտահոգությունը կարող է քո օգտին ծառայել, քանի դեռ մղում է ճիշտ քայլերի։

Բայց ինչպե՞ս վարվել, եթե մտահոգության պատճառով բացասական մտքեր են գալիս։

Տղամարդը պատանուն օգնում է դուրս գալ լաբիրինթոսից

Մտահոգությունը կարող է լաբիրինթոսի պես լինել, բայց կողքից նայողը կարող է օգնել քեզ

Օրինակ։ «Երբ սթրեսային իրավիճակում եմ հայտնվում ու մտածում եմ, թե ինչեր կարող են լինել հետո, գլուխս պայթում է,— ասում է 19-ամյա Ռիչարդը։— Մտքիցս դուրս չի գալիս ստեղծված իրավիճակը, ու դրանից սկսում եմ ավելի շատ անհանգստանալ»։

Աստվածաշունչն ասում է, որ «հանդարտ սիրտը կյանք է մարմնի համար» (Առակներ 14:30)։ Իսկ անհանգստությունների պատճառով կարող են լինել, օրինակ, գլխացավ, գլխապտույտ, ստամոքսի ցավեր և արագ սրտխփոց։

Ի՞նչ կարող ես անել, երբ մտահոգությունը քեզ խանգարում է, ոչ թե օգնում։

Ինչ կարող ես անել

  • Մտածիր՝ քո անհանգստությունը որքանով է տեղին։ «Մտահոգվել պատասխանատվությունների համար մի բան է, չափից շատ անհանգստանալը մեկ այլ բան։ Ճիշտ են ասում, որ անհանգստությունը նման է ճոճանակի, որի վրա ճոճվելով շարունակ էներգիա ես ծախսում, բայց այն քեզ ոչ մի տեղ չի տանում»։ (Կատրին)

    Աստվածաշունչն ասում է։ «Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով երկարացնել» (Մատթեոս 6:27)։

    Ինչ է նշանակում։ Եթե մտահոգվելը քեզ չի օգնում լուծում գտնել, ապա այն ավելի կծանրացնի քո վիճակը կամ կդառնա նոր խնդիր։

  • Վաղվա մասին մտածիր վաղը։ «Ինչի մասին անհանգստանում ես այսօր, արդյոք էական կլինի՞ վաղը, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո, հինգ տարի հետո»։ (Էնթընի)

    Աստվածաշունչն ասում է։ «Հետևաբար, երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6:34)։

    Ինչ է նշանակում։ Վաղվա մասին մտահոգվելը գրեթե անիմաստ է, որովհետև այն, ինչ կարծում ես, թե կլինի, կարող է այդպես էլ չլինել։

  • Հարմարվիր այն իրողության հետ, որը չես կարող փոխել։ «Լավագույն բանը, որ կարող ես անել այն է, որ հնարավորինս պատրաստես ինքդ քեզ ցանկացած իրավիճակի։ Բայց միևնույն ժամանակ պետք է ընդունես այն փաստը, որ որոշ բաներ քո վերահսկողությունից դուրս են»։ (Ռոբերտ)

    Աստվածաշունչն ասում է։ «Մրցավազքը արագ վազողներինը չէ.... բարեհաճությունը գիտուններինը չէ, քանի որ ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9:11)։

    Ինչ է նշանակում։ Որոշ դեպքերում չես կարող փոխել հանգամանքներդ, բայց կարող ես փոխել քո վերաբերմունքը։

  • Հեռվից նայիր իրավիճակին։ «Ես հասկացա, որ պետք է նայեմ իրավիճակի ողջ պատկերին, ոչ թե կենտրոնանամ միայն մեկ հատվածի վրա։ Պետք է ճիշտ մարտավարություն ունենամ և իմ էներգիան ծախսեմ ավելի կարևոր բաների վրա»։ (Ալեքսիս)

    Աստվածաշունչն ասում է։ «Հավաստիացեք, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1:10)։

    Ինչ է նշանակում։ Այն մարդիկ, ովքեր փորձում են իրավիճակին հեռվից նայել, ավելի քիչ անհանգստություններ են ունենում։

  • Խոսիր ինչ-որ մեկի հետ։ «Երբ վեցերորդ դասարանում էի, դպրոցից տուն գալիս արդեն անհանգստանում էի հաջորդ օրվա համար։ Սարսափով էի լցվում, երբ մտածում էի, թե վաղն ինչ կարող է լինել։ Ես խոսում էի իմ անհանգստությունների մասին հորս ու մորս հետ։ Որքա՜ն լավ էր, որ նրանք պատրաստ էին լսել։ Ես կարող էի վստահել նրանց և ազատ արտահայտվել։ Դա օգնում էր, որ հաջորդ օրվան պատրաստ լինեմ»։ (Մերլին)

    Աստվածաշունչն ասում է։ «Անհանգստությունը ընկճում է մարդու սիրտը, բայց բարի խոսքը ուրախացնում է այն» (Առակներ 12:25)։

    Ինչ է նշանակում։ Ծնողդ կամ ընկերդ կարող է խորհուրդ տալ, թե ինչպես նվազեցնես մտահոգությունդ։

  • Աղոթիր։ «Աղոթելը, այն էլ այնպես, որ ինքս իմ ձայնը լսեմ, շատ է օգնում ինձ։ Այդպես ես կարողանում եմ մտահոգություններս արտաբերել, ոչ թե իմ մեջ պահել։ Այն նաև օգնում է գիտակցել, որ իմ մտահոգությունները ոչինչ են Եհովայի համար»։ (Լորա)

    Աստվածաշունչն ասում է։ «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5:7)։

    Ինչ է նշանակում։ Աղոթքը լուծում գտնելու մտային վարժանք չէ։ Այն իրական զրույց է Եհովա Աստծու հետ, ով խոստանում է. «Խուճապի մի՛ մատնվիր, որովհետև ես քո Աստվածն եմ, ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ» (Եսայիա 41:10)։

Երբ անհանգստությունն անտանելի է

Երիտասարդներից ոմանք քրոնիկ անհանգստություն են ունենում։ Օրինակ՝ 19-ամյա Ջինան ասում է. «Անհանգիստ լինելու պատճառով ես մշտապես գլխացավ եմ ունենում, չեմ կարողանում կենտրոնանալ։ Կարող է՝ օրերով քնեմ կամ օրերով չքնեմ, կարող է՝ ոչինչ չուտեմ կամ էլ անդադար ուտեմ։ Ես միշտ նյարդային վիճակում եմ։ Չնչին խնդիրը ինձ համար կարող է անանց պատնեշ թվալ»։

Երբ անհանգիստ վիճակը շարունակվում է ու չի նվազում, լավ կլինի բժշկական ստուգում անցնես։ Այդպես արեց Ջինան։ Նա ասում է. «Բուժում ստանալուց հետո կարողանում եմ հավասարակշռված մոտեցում ցույց տալ և վերահսկել մտահոգությունս»։

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Կարիսա

«Երբ սկսում եմ անհանգստանալ, աղոթում եմ Եհովային։ Դրանից հետո հանգիստ քնում եմ, որովհետև Եհովային եմ հանձնել խնդիրս։ Վստահ եմ, որ կյանքս ապահով ձեռքերում է»։ (Կարիսա)

Սամանտա

«Ինքս ինձ ասում եմ՝ «ինչո՞ւ մտահոգվեմ մի բանի մասին, ինչը ո՛չ հիմա, ո՛չ էլ հետո չեմ կարող փոխել»։ Հաճախ մտածում եմ Մատթեոս 6։27 համարի շուրջ։ Դա օգնում է, որ ապավինեմ Եհովային և հետևեմ նրա խորհուրդներին»։ (Սամանտա)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը