Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp23 № 1 էջ 8–9
  • 2 | «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 | «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը»
  • 2023 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է դա նշանակում
  • Ինչպես դա կարող է օգնել
  • Պատանեկան դեպրեսիա. ինչպե՞ս հաղթահարել
    2017 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս կարող ես հաղթահարել բացասական զգացումները
    2010 Դիտարան
  • 3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները
    2023 Դիտարան (հանրային թողարկում)
  • Դեպրեսիա
    2013 Արթնացե՛ք
Ավելին
2023 Դիտարան (հանրային թողարկում)
wp23 № 1 էջ 8–9
Տարեց տղամարդը մտածում է Աստվածաշնչից կարդացածի շուրջ

2 | «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը»

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 15։4)։

Ինչ է դա նշանակում

Աստվածաշնչում կան մխիթարական մտքեր, որոնք կարող են մեզ ուժ տալ, որ կարողանանք ազատվել բացասական մտքերից։ Աստվածաշունչը նաև խոստանում է, որ զգացական ցավը շուտով անցյալի գիրկն է անցնելու։

Ինչպես դա կարող է օգնել

Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ ունենում ենք անհանգստություններ ու մտատանջություններ, սակայն նրանք, ովքեր դեպրեսիա կամ տագնապային խանգարում ունեն, գրեթե ամեն օր են պայքար մղում իրենց հանգիստ չտվող բացասական մտքերի ու զգացումների դեմ։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել նրանց։

  • Այնտեղ կան շատ դրական մտքեր, որոնցով կարելի է փոխարինել բացասական մտքերը (Փիլիպպեցիներ 4։8)։ Այնտեղ գրված մտքերը կարող են իսկապես մխիթարել ու հանգստացնել մեզ, ինչն էլ կօգնի, որ վերահսկենք մեր զգացումները (Սաղմոս 94։18, 19)։

  • Աստվածաշունչը կարող է օգնել, որ ազատվենք թերարժեքության զգացումից (Ղուկաս 12։6, 7)։

  • Բազմաթիվ աստվածաշնչյան հատվածներ վստահեցնում են, որ մենք մենակ չենք, և որ Աստված՝ մեր Ստեղծիչը, լիովին հասկանում է մեր ապրումները (Սաղմոս 34։18; 1 Հովհաննես 3։19, 20)։

  • Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված ջնջելու է բոլոր այն հիշողությունները, որոնք մեզ ցավ են պատճառում (Եսայիա 65։17; Հայտնություն 21։4)։ Երբ մեզ ճնշում են անհանգստացնող և վախեցնող մտքերն ու զգացումները, այս խոստումը կարող է դիմանալու ուժ տալ։

Աստվածաշունչն ինչպես է օգնում։ Ջեսիկա

Ինչպես է դեպրեսիան ազդում ինձ վրա

Ջեսիկան ննջել է, իսկ ձեռքին բաց Աստվածաշունչ է

25 տարեկանում նյարդային խանգարում ունեցա, և ինձ մոտ խոր դեպրեսիա ախտորոշվեց։ Ինձ տանջում էին անցյալի ցավոտ ու անվերահսկելի հիշողությունները, որոնք անսպասելի միտքս էին սողոսկում։ Բժիշկների օգնությամբ հասկացա, որ դեպրեսիաս կապված էր բացասական մտքերի հետ, որոնք սաստկանում էին, երբ կյանքումս վատ բաներ էին լինում։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց բացի՝ ինձ նաև այլ տեսակի օգնություն էր անհրաժեշտ, որ կարողանայի հասկանալ՝ որոնք էին անառողջ մտքերը, ու վերահսկել դրանք։

Ինչպես է Աստվածաշունչն ինձ օգնում

Դեպրեսիայիս ամենածանր պահերին ես ունենում էի տագնապի և ուժեղ անհանգստության զգացում, նաև անքնություն։ Հաճախ տանջող մտքերը գիշերները ինձ հանգիստ չէին տալիս, ես անկարող էի դրանք վերահսկել։ Ինչպես Սաղմոս 94։19-ում է ասվում, Աստված կարող է մխիթարել ու հանգստացնել մեզ, երբ համակվում ենք մեզ տանջող մտքերով։ Ուստի մահճակալիս մոտ միշտ պահում էի Աստվածաշունչը և մի տետր, որտեղ գրված էին աստվածաշնչյան քաջալերական մտքեր։ Երբ չէի կարողանում քնել, աստվածաշնչյան համարներ էի կարդում, այդպես կարծես թույլ էի տալիս, որ Աստծու մտքերը ինձ մխիթարեին։

Աստվածաշունչը օգնում է մեզ ձերբազատվել մտքերից, որոնք հակասում են այն ամենին, ինչ գիտենք Աստծու մասին։ Նախկինում համոզված էի, որ անարժեք եմ, անպիտան ու չսիրված։ Բայց հասկացա, որ նմանատիպ մտքերը իրականում հակասում են Աստվածաշնչում գրվածին, ըստ որի՝ Աստված սիրող ու կարեկից Հայր է, ով հոգ է տանում մեր մասին անհատապես։ Աստիճանաբար սկսեցի մտքերս վերահսկել՝ փոխանակ թույլ տալու, որ դրանք ինձ վերահսկեն։ Սովորեցի ինքս ինձ Եհովայի աչքերով նայել։ Սա ինձ մեծապես օգնեց, որ փոխեմ իմ մասին ունեցած բացասական տեսակետս։

Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են բոլոր ցավալի հիշողությունները և անառողջ ու վնասակար մտքերը մեկընդմիշտ անհետանալու։ Երբ մտածում եմ ապագայի հրաշալի հույսի մասին, որ այլևս հոգեկան խնդիրներ չեն լինի, և որ այլևս դեպրեսիայով չեմ տառապի, ուժ եմ ստանում դիմանալու և հաղթահարելու տկարություններս։

Իմացեք ավելին

Կարդացեք «Ինչպե՞ս պայքարել դեպրեսիայի դեմ» հոդվածը jw.org կայքում։

Կարդացեք մխիթարական մտքեր «Սաղմոսներ գրքից» jw.org կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը