Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp23 № 1 էջ 10–11
  • 3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները
  • 2023 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է դա նշանակում
  • Ինչպես կարող է դա օգնել
  • Ապրել հուզական խանգարումով
    2004 Արթնացե՛ք
  • Ինչպես օգնել
    2004 Արթնացե՛ք
  • Հույս տառապյալներին
    2004 Արթնացե՛ք
  • 2 | «Սուրբ Գրքերի տված մխիթարությունը»
    2023 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2023 Դիտարան (հանրային թողարկում)
wp23 № 1 էջ 10–11
Մովսես մարգարեն մտահոգ նայում է դեպի երկինք ու աղոթում Աստծուն

3 | Աստվածաշնչյան կերպարների օրինակները

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԽՈՍՈՒՄ Է.... հավատարիմ տղամարդկանց և կանանց մասին, ովքեր այնպիսի զգացումներ ունեին, «ինչպիսիք որ մենք ունենք» (ՀԱԿՈԲՈՍ 5։17)։

Ինչ է դա նշանակում

Աստվածաշնչում խոսվում է բազմաթիվ մարդկանց մասին, ովքեր տարբեր ապրումներ ու զգացումներ են ունեցել։ Աստվածաշունչն ընթերցելիս հավանաբար կգտնեք այնպիսի կերպարի, ով անցել է նույն բաների միջով, ինչ դուք։

Ինչպես կարող է դա օգնել

Բոլորս էլ ուզում ենք, որ մեզ հասկանան։ Դա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ պայքարում ենք հոգեկան խնդիրների դեմ։ Եթե Աստվածաշնչից կարդանք տարբեր մարդկանց մասին, գուցե հանդիպենք մեկին, ում զգացումներն ու ապրումները ծանոթ են մեզ։ Կտեսնենք, որ ուրիշներն էլ են ունեցել նմանատիպ խնդիրներ։ Արդյունքում անհանգստացնող մտքերի ու բացասական զգացումների դեմ պայքարում մեզ միայնակ չենք զգա։

  • Աստվածաշնչում կարդում ենք, թե որոշ մարդիկ, ովքեր իրենց անօգնական ու վհատված են զգացել, ինչպես են արտահայտվել։ Երբևէ մտածե՞լ ես. «Ես ի վիճակի չեմ այսպես ապրելու»։ Մովսեսը, Եղիան և Դավիթն էլ են մտածել ու արտահայտվել այդպես (Թվեր 11։14; 1 Թագավորներ 19։4; Սաղմոս 55։4)։

  • Աստվածաշնչում խոսվում է Աննա անունով մի կնոջ մասին, ով շատ վհատված էր ու տրտմած, քանի որ չէր կարողանում երեխաներ ունենալ, իսկ իր ամուսնու մյուս կինը վշտացնում ու ծաղրում էր նրան (1 Սամուել 1։6, 10)։

  • Աստվածաշնչում կարդում ենք նաև Հոբ անունով մի մարդու մասին, ում ապրումներն ու զգացումները նույնպես կարող են մեզ ծանոթ լինել։ Չնայած նա մեծ հավատի տեր մարդ էր, սակայն ուներ խոր, ուժեղ զգացական ցավ։ Նա նույնիսկ մի անգամ ասաց. «Ես մերժել եմ կյանքը, հավիտյան չէի ապրի» (Հոբ 7։16)։

Երբ տեսնենք, թե աստվածաշնչյան այս կերպարները ինչպես են ազատվել բացասական զգացումներից ու մտքերից, ուժ կունենանք պայքարելու մեր խնդրի դեմ ու հաղթահարելու այն։

Աստվածաշունչն ինչպես է օգնում։ Քևին

Ինչպես է երկբևեռ խանգարումը ազդում ինձ վրա

Քևինը սուրճ է խմում իր երկու ընկերների հետ

Գրեթե 50 տարեկան էի, երբ ինձ մոտ երկբևեռ խանգարում հայտնաբերվեց։ Երբեմն ներքուստ այնքան ուժեղ եմ զգում, որ ինձ թվում է՝ կարող եմ սարեր շուռ տալ, իսկ երբեմն էլ ապրելու ցանկություն անգամ չեմ ունենում։

Ինչպես է Աստվածաշունչն օգնում ինձ

Աստվածաշնչյան կերպարներից մեկը, ում ապրումները ծանոթ են ինձ, Պետրոսն է։ Նա այնպիսի սխալներ էր գործել, որոնց պատճառով իրեն անարժեք էր զգում։ Բայց դրա վրա կենտրոնանալու փոխարեն ձգտում էր լինել իրեն սիրող մարդկանց միջավայրում։ Այն օրերին, երբ հիվանդությունս սրվում է, սկսում եմ կենտրոնանալ թուլություններիս ու թերություններիս վրա և համակվում եմ անարժեքության զգացումով։ Սակայն Պետրոսի նման ես էլ եմ ձգտում չմեկուսանալ ընկերներիցս, ովքեր ցանկանում են օգնել ինձ, որ չհանձնվեմ այս պայքարում։

Աստվածաշնչյան մեկ այլ կերպար, ում օրինակը ինձ շատ է մխիթարում, Դավիթ թագավորն է։ Նրա կյանքում լինում էին իրավիճակներ, որոնց պատճառով հաճախ էր վհատվում։ Ինչպես նաև ափսոսանքի զգացում էր ունենում անցյալում կատարած իր սխալների պատճառով։ Ես շատ լավ եմ հասկանում նրան, որովհետև ես էլ ասում կամ անում եմ բաներ, որոնց համար հետո ափսոսում եմ։ 51-րդ սաղմոսում գրված Դավթի խոսքերը ինձ շատ են մխիթարում։ 3-րդ համարում նա ասում է. «Իմ հանցանքները ես գիտեմ, և իմ մեղքը միշտ իմ առջև է»։ Երբ վհատված եմ լինում, հենց այսպիսի զգացումներ եմ ունենում, քանի որ չեմ կարողանում ինքս իմ մասին դրականը մտածել։ Բայց միևնույն ժամանակ ինձ հոգեհարազատ են նաև 10-րդ համարում գրված խոսքերը. «Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և նոր ու հաստատուն ոգի դիր իմ ներսում»։ Ես էլ եմ նույն խնդրանքով դիմում Աստծուն, որ օգնի ճիշտ տեսակետ ունենալ ինքս իմ մասին։ Իսկ 17-րդ համարը ասես սպեղանի լինի ինձ համար, այնտեղ ասվում է. «Կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի»։ Այս խոսքերը հավաստիք են, որ Աստված սիրում է ինձ։

Երբ կենտրոնանում եմ աստվածաշնչյան օրինակների վրա և մտածում եմ, թե Աստված ինչեր է տալիս ինձ այսօր, ապագայի հանդեպ հույսս ամրանում է։ Դրա շնորհիվ աստվածաշնչյան խոստումները ինձ համար իրական են դառնում, ինչն էլ օգնում է, որ չհանձնվեմ։

Իմացեք ավելին

Կարդացեք «Ապրել հուզական խանգարումով» հոդվածը 2004 թ. ապրիլ-հունիսի «Արթնացե՛ք»-ի թողարկման մեջ, որը կարող եք գտնել jw.org կայքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը