ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Ուսումնասիրենք և պատմենք
Աստվածաշնչի ուսումնասիրությունը մեզ համար հաճելի է, բայց մենք ավելի մեծ հաճույք կստանանք, եթե ուրիշներին պատմենք մեր գտած քաջալերական մտքերը։ Առակներ 11։25-ում ասվում է. «Ուրիշներին թարմություն բերողը, ինքն էլ կթարմանա»։
Եթե մեր սովորածը պատմենք ուրիշներին, ավելի լավ կհիշենք մտքերը, և դրանք խոր արմատներ կգցեն մեր մեջ։ Քանի որ այդ հոգևոր գանձերը կարող են օգտակար լինել նաև ուրիշների համար, դրանք պատմելը մեզ ուրախություն կբերի (Գործ. 20։35)։
Փորձիր հետևյալը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում առիթներ փնտրիր, որ սովորածդ բաները պատմես մեկ ուրիշին։ Դրանք կարող ես պատմել ընտանիքիդ անդամին, հավատակցիդ, աշխատակցիդ, դասարանցուդ, հարևանիդ կամ ծառայության ժամանակ հանդիպած որևէ մեկի։ Փորձիր այդ մտքերը պարզ ու հասկանալի ձևով փոխանցել քո բառերով։
Հիշիր։ Սովորածդ ուրիշներին պատմում ես ոչ թե նրանց տպավորելու, այլ քաջալերելու համար (1 Կորնթ. 8։1)։