Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 դեկտեմբեր էջ 31
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Հիշո՞ւմ եք
    2015 Դիտարան
  • Մաս 1
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 դեկտեմբեր էջ 31

Հիշո՞ւմ եք

Ուշադրությա՞մբ եք կարդացել այս տարվա «Դիտարանի» թողարկումները։ Կկարողանա՞ք պատասխանել ստորև նշված հարցերին։

Ի՞նչն է մղում մեզ փառաբանել Եհովային։

Մեզ մղում է Եհովայի հանդեպ մեր խոր հարգանքն ու ջերմ սերը։ Մենք նաև փառք ենք տալիս նրան, քանի որ ցանկանում ենք, որ ուրիշները նույնպես ճանաչեն նրան (w25.01, էջ 3)։

Ինչպե՞ս կարող ենք ներողամիտ լինել, երբ ուրիշները վիրավորում են մեզ։

Մենք պարզապես չենք անտեսում մեր զգացմունքները։ Այնուամենայնիվ, երբ ազատվում ենք բարկության և վիրավորանքի զգացումից, թույլ չենք տալիս, որ դառնության զգացումը բույն դնի մեր սրտում (w25.02, էջ 15-16)։

Մարկոս աշակերտը ի՞նչ առումով է լավ օրինակ երիտասարդների համար։

Մարկոսը պատրաստակամորեն ընդունեց ծառայության առաջարկը։ Թեպետ իրավիճակի պատճառով նա հավանաբար նեղսրտել ու տխրել էր, սակայն չդադարեց ծառայելուց։ Մարկոսը շարունակեց ամրացնել իր ընկերությունը Պողոսի և այլ հասուն քրիստոնյաների հետ (w25.04, էջ 27)։

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ աղոթեց. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը» (Հովհ. 17։26)։

Նրա աշակերտները գիտեին Աստծու անունը։ Ուստի Հիսուսը ճանաչեցրեց այդ անունը Կրողին, այդ թվում՝ հայտնի դարձրեց նրա նպատակները, գործերը և հատկությունները (w25.05, էջ 20-21)։

Եթե համեստ ենք, ի՞նչ ենք գիտակցում։

Մենք գիտակցում ենք, որ կան բաներ, որոնք մենք չգիտենք։ Օրինակ՝ մենք չգիտենք, թե երբ է գալու վերջը, կամ թե Եհովան ինչպես է գործելու այդ ժամանակ։ Մենք նաև չգիտենք, թե վաղը ինչ տեղի կունենա, և չենք պատկերացնում, թե Եհովան որքան լավ է ճանաչում մեզ (w25.06, էջ 15-18)։

Ի՞նչը կօգնի, որ օգուտներ քաղենք որևէ հոդվածից կամ հանրային ելույթից։

Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Աստվածաշնչյան այս ճշմարտությանը թիկունք կանգնող ի՞նչ համոզիչ ապացույց կա այս նյութում։ Ի՞նչ արդյունավետ օրինակ կա, որ կարող եմ օգտագործել ծառայության ժամանակ։ Կա՞ մեկը, ում կհետաքրքրի այս թեման» (w25.07, էջ 19)։

Աստծու ներողամտության մասին ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե նա ինչպես վարվեց Դավթի հետ։

Թեև Դավիթը մահացու մեղքեր գործեց, նա անկեղծորեն զղջաց, ու Եհովան ներեց նրան (1 Թագ. 9։4, 5)։ Երբ Աստված ներում է, նա ոխ չի պահում մեղսագործի դեմ, ինչպես նաև չի անդրադառնում նրա մեղքին ապագայում (w25.08, էջ 17)։

Ի՞նչ կարող ենք անել, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը դժվարանում է որևէ միտք հասկանալ։

Եթե Աստվածաշնչի միջոցով միտքը լավ բացատրելուց հետո հետաքրքրվող անհատը, միևնույն է, չի հասկանում այն, կարող ենք առաջ շարժվել և այդ մտքին անդրադառնալ մեկ ուրիշ անգամ (w25.09, էջ 24)։

Աստվածաշնչում խոսվում է «մեղքի մոլորեցնող հրապույրի» մասին (Եբր. 3։13)։ Ի՞նչ է դա նշանակում։

Մեղքը կարող է դրդել մեզ սխալ գործերի։ Բացի այդ՝ մեր մեղավոր էությունը դրդում է մեզ անընդհատ կասկածներ ունենալու, օրինակ, այն մասին, թե արդյոք Եհովան իրականում սիրում է մեզ (w25.10, էջ 16)։

Ո՞ր երեք բաները կօգնեն մեր աղոթքները ավելի իմաստալից դարձնել։

1 Խորհենք Եհովայի հատկությունների մասին։ 2) Մտածենք և աղոթքում նշենք, թե որ հարցում ենք դժվարանում, օրինակ՝ գուցե ինչ-որ մեկին ներելու խնդիր ունենք։ 3) Աղոթքին բավականաչափ ժամանակ տրամադրենք։ Այդ դեպքում ավելի հավանական է, որ մեր խորունկ մտքերը կկարողանանք հայտնել Եհովային (w25.10, էջ 19-20)։

Ինչպե՞ս կարող ենք օգնել տարեցներին։

Կարող ենք այցելել կամ զանգահարել նրանց։ Կարող ենք նաև ուղեկցել նրանց բժշկի մոտ կամ էլ հրավիրել մասնակցելու ծառայության տարբեր ձևերի (w25.11, էջ 6-7)։

Ի՞նչ պետք է անի զույգը, որ իր հարսանիքով փառք բերի Եհովային։

Հնազանդվեք ամուսնության վերաբերյալ պետական օրենքներին։ Հավաստիացեք, որ արարողության և խնջույքի ժամանակ այնպիսի մթնոլորտ է տիրելու, որտեղ դրսևորվելու է Աստծու ոգու առաջ բերած պտուղը։ Համեստ հագուկապ ունեցեք և մի՛ հետևեք հակասուրբգրային սովորույթներին։ Հարսանիքի ծրագրերը կազմելիս ամեն ինչ իրար հետ քննարկեք (w25.12, էջ 21-24)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը