Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb17 էջ 132–133
  • Կարծում էի՝ կյանքս հաջողվել է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարծում էի՝ կյանքս հաջողվել է
  • 2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Իմ աչքով էի տեսնում՝ ինչ է ասում Աստվածաշունչը
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Եհովայից առաջնորդություն խնդրեցի
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Փափագում էի փոխել կյանքս
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Երկու «հրաշք» Վրաստանում տեղի ունեցած մեկ համաժողովում
    2007 Դիտարան
Ավելին
2017 Եհովայի վկաների տարեգիրք
yb17 էջ 132–133

ՎՐԱՍՏԱՆ

Կարծում էի՝ կյանքս հաջողվել է

Մադոնա Կանկիա

  • ԾՆՎԵԼ Է 1962 թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1990 թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Նախկինում Վրաստանի կոմունիստական կուսակցության անդամ է եղել։ Նա շատերին է օգնել ընդունելու ճշմարտությունը։ 2015 թ.-ին ավարտել է Թբիլիսիում անցկացված Թագավորության քարոզիչների դպրոցի առաջին դասարանը։

Մադոնա Կանկիան

ԵՐԲ 1989 թ.-ին լսեցի աստվածաշնչյան ճշմարտությունը, իմ հայրենի քաղաք Սենակում կոմունիստական կուսակցության, ինչպես նաև Գերագույն խորհրդի անդամ էի, որը համարժեք է այսօրվա պառլամենտին։ Ես նաև նշանված էի մի երիտասարդի հետ։ Ուստի կարծում էի՝ կյանքս հաջողվել է։

Հայրս ու մայրս իմ մեջ Աստծու հանդեպ սեր էին սերմանել։ Դա է պատճառը, որ թեև կոմունիստ էի, սակայն հավատում էի նրան։ Երբ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը, գտա իմ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները և որոշեցի կյանքս նվիրել Եհովային։ Սակայն ընտանիքս, ընկերներս, աշխատակիցներս ու նշանածս համաձայն չէին իմ որոշմանը։

Իմ նոր հավատի պատճառով ազգականներս հրաժարվեցին ինձնից։ Այն նաև անհամատեղելի էր իմ քաղաքական կարիերայի հետ։ Ես եկա այն եզրահանգման, որ այլընտրանք չունեմ. պետք է հեռանամ տնից, չեղյալ համարեմ նշանադրությունս, թողնեմ աշխատանքս, ինչպես նաև դադարեմ կոմունիստական կուսակցության և Գերագույն խորհրդի անդամ լինելուց։ Մկրտվելուց հետո ավելի շատ ճնշումների ենթարկվեցի ընկերներիս ու ընտանիքիս կողմից։ Քանի որ իմ քաղաքում ինձ լավ էին ճանաչում, իմ՝ Եհովայի վկա դառնալը մեծ իրարանցում առաջացրեց, ուստի տեղափոխվեցի Քութայիս, որտեղ անմիջապես ռահվիրայություն սկսեցի։

Երբ մարդիկ հարցնում են ինձ, թե արդյոք արժեր, որ հավատիս համար այդքան շատ դժվարությունների միջով անցնեի, առանց վարանելու պատասխանում եմ, որ երջանիկ եմ իմ կայացրած որոշման համար։ Ճիշտ է, ծնողներիս համար անհասկանալի էր իմ կատարած ընտրությունը, բայց ես երախտապարտ եմ նրանց, որ սովորեցրել էին ինձ սիրել Աստծուն և մերձավորին։ Դա ինձ կյանքում շատ է օգնել։

Մադոնա Կանկիան Աստվածաշունչ է ուսումնասիրում մի կնոջ հետ
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը