Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwex հոդված 30
  • Նրա նամակները զուր չէին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրա նամակները զուր չէին
  • Դեպքեր ծառայությունից
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված սրբել է արտասուքը նրա աչքերից
    2001 Դիտարան
  • Ի՞նչ անեմ, եթե ատում եմ դպրոցը
    Երիտասարդները հարցնում են
  • Նա ապշած էր արդյունքներից
    Դեպքեր ծառայությունից
  • Համավարակը չկարողացավ կանգնեցնել նրանց
    Դեպքեր ծառայությունից
Ավելին
Դեպքեր ծառայությունից
ijwex հոդված 30
Մի տղամարդ կանգնած է փոստարկղի դիմաց՝ ձեռքին իրեն ուղարկված մի ձեռագիր նամակ

Նրա նամակները զուր չէին

ԱՄՆ-ում ապրող Բրուք անունով մի Եհովայի վկա COVID-19 համավարակի ընթացքում ծառայում էր նամակագրության միջոցով։ Ամեն շաբաթ Բրուքը բազմաթիվ նամակներ էր գրում։ Բայց մեկուկես տարի անց նա թևաթափ եղավ։ Այդ ողջ ընթացքում նրան ընդամենը մեկ տղամարդ էր պատասխանել, այն էլ ասել էր, որ այլևս երբեք այդ հասցեով չգրի։ Բրուքը սկսեց մտածել, որ իր ջանքերը ոչ մի օգուտ չեն բերում։

Սակայն որոշ ժամանակ անց Քիմ անունով մի քույր, ով աշխատում է բանկում, պատմեց Բրուքին, թե ինչ զրույց է ունեցել մի հաճախորդի հետ։ Վերջինս ասել էր Քիմին, որ մի Եհովայի վկայից ձեռագիր նամակ է ստացել։ Հետո պարզվել էր, որ դա Բրուքի գրած նամակներից է։ Հաջորդ շաբաթ այդ հաճախորդը կրկին այցելել էր բանկ։ Զրույցի ընթացքում տղամարդը հարցրել էր Քիմին, թե ինչպես կարող է մասնակցել ժողովի հանդիպումներին, որոնք այդ ժամանակ անցկացվում էին տեսակոնֆերանսի միջոցով։

Կարճ ժամանակ անց Դեյվիդ անունով մեկ ուրիշ Վկա պատմեց Բրուքին, որ իր աշխատակիցը ստացել է նրա ուղարկած նամակներից մեկը ու խորապես տպավորվել, որ այն ձեռքով է գրված։ Նա ասել էր. «Երանի՜ թե ավելի շատ մարդիկ այսքան հետաքրքրված լինեին ուրիշներով»։ Դեյվիդն էլ, առիթից օգտվելով, ավելի շատ տեղեկություններ էր հայտնել Աստվածաշնչից ու առաջարկել էր գրականություն բերել։ Աշխատակիցը հաճույքով համաձայնել էր։

Եհովայի վկաները գիտակցում են, որ հնարավոր չէ միշտ իմանալ, թե ծառայության մեջ իրենց ցանած սերմերը ե՛րբ ծիլ կտան (Ժողովող 11։5, 6)։ Սակայն այս դեպքերի շնորհիվ Բրուքը համոզվեց, որ ծառայության մեջ իր ներդրած ջանքերը մեծ արժեք ունեն (1 Կորնթացիներ 3։6)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը