Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 116
  • Ովքե՞ր են գնում երկինք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ովքե՞ր են գնում երկինք
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • Բոլո՞ր հավատարիմ քրիստոնյաներն են գնում երկինք
    2011 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հայտնություն 21։1. «Մի նոր երկինք ու մի նոր երկիր»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 116
144000-ը Հիսուսի հետ իշխում են երկնքում

Ովքե՞ր են գնում երկինք

Աստվածաշնչի պատասխանը

Աստված ընտրում է սահմանափակ թվով հավատարիմ քրիստոնյաների, որոնք մահանալուց հետո հարություն կառնեն, որ ապրեն երկնքում (1 Պետրոս 1:3, 4)։ Ընտրվելուց հետո նրանք պետք է շարունակեն ամուր պահել իրենց հավատը և մաքուր վարք ունենալ, որպեսզի չզրկվեն իրենց երկնային ժառանգությունից (Եփեսացիներ 5:5; Փիլիպպեցիներ 3:12–14)։

Երկինք գնացողները ի՞նչ են անելու այնտեղ

Նրանք Հիսուսի հետ 1000 տարի ծառայելու են որպես թագավորներ ու քահանաներ (Հայտնություն 5:9, 10; 20:6)։ Նրանք կազմելու են «նոր երկինքը», այսինքն՝ երկնային կառավարությունը, որն իշխելու է «նոր երկրի», այսինքն՝ երկրային հասարակության վրա։ Այս երկնային կառավարիչները կօգնեն, որ մարդիկ ապրեն այնպիսի պայմաններում, ինչպիսիք որ Աստված ի սկզբանե նախատեսել էր նրանց համար (Եսայիա 65:17; 2 Պետրոս 3:13)։

Քանի՞ հոգի են հարություն առնելու երկնքում ապրելու համար

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երկնքում ապրելու համար հարություն են առնելու 144000 անհատներ (Հայտնություն 7:4)։ Հայտնություն 14:1–3-ում նկարագրվում է մի տեսիլք, որում Հովհաննես առաքյալը տեսնում է, որ «Գառը կանգնած էր Սիոն լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի»։ Այդ տեսիլքում «Գառը» ներկայացնում է հարություն առած Հիսուսին (Հովհաննես 1:29; 1 Պետրոս 1:19)։ «Սիոն լեռը» ներկայացնում է Հիսուսի և նրա հետ երկնքում իշխող 144000 անհատների բարձր դիրքը (Սաղմոս 2:6; Եբրայեցիներ 12:22)։

Նրանք, ովքեր «կանչված [և] ընտրված» են Քրիստոսի հետ Թագավորությունում իշխելու համար, կոչվում են «փոքր հոտ» (Հայտնություն 17:14; Ղուկաս 12:32)։ Դա ցույց է տալիս, որ նրանց թիվը, Հիսուսի ոչխարների թվի հետ համեմատած, քիչ էր լինելու (Հովհաննես 10:16)։

Սխալ կարծիքներ երկինք գնացողների վերաբերյալ

Սխալ կարծիք։ Բոլոր լավ մարդիկ երկինք են գնում։

Փաստ։ Աստված խոստանում է լավ մարդկանցից շատերին հավիտենական կյանք տալ երկրի վրա (Սաղմոս 37:11, 29, 34)։

  • Հիսուսն ասաց. «Ոչ մի մարդ չի բարձրացել երկինք» (Հովհաննես 3:13)։ Այդպիսով նա ցույց տվեց, որ իրենից առաջ մահացած լավ մարդիկ, օրինակ՝ Աբրահամը, Մովսեսը, Հոբն ու Դավիթը, չէին գնացել երկինք (Գործեր 2:29, 34)։ Նրանք հույս ունեին հարություն առնելու և ապրելու երկրի վրա (Հոբ 14:13–15)։

  • Երկնային կյանքի հարությունը կոչվում է «առաջին հարություն» (Հայտնություն 20:6)։ Դա ցույց է տալիս, որ լինելու է մեկ ուրիշ՝ երկրային հարություն։

  • Աստվածաշունչը սովորեցնում է, որ երբ Աստծու Թագավորությունը իշխի, «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21:3, 4)։ Այս խոստումը վերաբերում է երկրին, քանի որ երկնքում մահ գոյություն չունի։

Սխալ կարծիք։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ ապրել երկնքում, թե երկրի վրա։

Փաստ։ Աստված է որոշում, թե հավատարիմ քրիստոնյաներից, ովքեր կստանան «վերին կոչման մրցանակը», այսինքն՝ երկնային կյանքի հույսը (Փիլիպպեցիներ 3:14)։ Անձնական ցանկությունը կամ ձգտումը դեր չունի այն հարցում՝ արդյոք անհատը կընտրվի երկնքում ապրելու համար, թե ոչ (Մատթեոս 20:20–23)։

Սխալ կարծիք։ Երկրի վրա հավիտյան ապրելու հույսը տրվում է նրանց, ովքեր արժանի չեն երկինք գնալու։

Փաստ։ Աստված այն անհատներին, ովքեր երկրի վրա հավիտենական կյանք են ստանալու, կոչում է «իմ ժողովուրդ», «իմ ընտրյալներ» և «Եհովայի կողմից օրհնված» մարդիկ (Եսայիա 65:21–23)։ Նրանք առանձնաշնորհում կունենան իրագործելու մարդկության առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը, այն է՝ տալ նրանց հավիտենական և կատարյալ կյանք դրախտային երկրի վրա (Ծննդոց 1:28; Սաղմոս 115:16; Եսայիա 45:18)։

Սխալ կարծիք։ «Հայտնություն» գրքում նշված 144000 թիվը խորհրդանշական թիվ է և ոչ թե բառացի։

Փաստ։ Թեև «Հայտնություն» գրքում կան խորհրդանշական թվեր, սակայն որոշ թվեր բառացի են։ Օրինակ՝ այնտեղ խոսվում է «Գառան տասներկու առաքյալների տասներկու անունների» մասին (Հայտնություն 21:14)։ Տեսնենք, թե ինչն է փաստում, որ 144000 թիվը նույնպես հարկավոր է բառացիորեն հասկանալ։

Հայտնություն 7:4-ում արձանագրված է «նրանց թիվը, որոնց վրա կնիք էր դրվել [կամ՝ որոնք ընտրվել էին երկնային կյանք ստանալու համար]՝ հարյուր քառասունչորս հազար»։ Այս համարի համատեքստում, ի հակադրություն կնիք դրվածների, խոսվում է նաև մեկ ուրիշ խմբի մասին՝ «մի մեծ բազմության, որը ոչ ոք չէր կարող հաշվել»։ «Մեծ բազմության» անդամները նույնպես Աստծուց փրկություն են ստանում (Հայտնություն 7:9, 10)։ Եթե 144000 թիվը խորհրդանշական լիներ և վերաբերեր թիվ չունեցող խմբի, երկու խմբերի միջև հակադրությունը չէր երևա։a

Բացի այդ, 144000-ի մասին ասվում է, որ նրանք «գնվեցին մարդկանց միջից որպես առաջին պտուղներ» (Հայտնություն 14:4)։ «Առաջին պտուղներ» արտահայտությունը վերաբերում է փոքր թվով ընտրյալ անհատների։ Դա ճիշտ նկարագիր է նրանց համար, ովքեր երկնքում Քրիստոսի հետ կիշխեն երկրի վրա գտնվող հպատակներին, որոնց թիվն անորոշ է (Հայտնություն 5:10)։

a Պրոֆեսոր Ռոբերտ Լ. Թոմասը Հայտնություն 7:4-ում հիշատակված 144000 թվի մասին գրել է. «Դա հստակ թիվ է՝ ի տարբերություն 7:9-ում նշված անորոշ թվի։ Եթե մտածենք, որ դա խորհրդանշական թիվ է, ուրեմն գրքում ոչ մի թիվ չպետք է բառացի համարենք» (Revelation 1-7: An Exegetical Commentary, էջ 474)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը