Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 123
  • Աստված ամենագո՞ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված ամենագո՞ է
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Աստված ամենագո՞ է
    2011 Դիտարան
  • Աստված ամենո՞ւր է
    2005 Արթնացե՛ք
  • Ճշմարտությունը Աստծու մասին
    2013 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է սուրբ ոգին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 123
Աստղազարդ երկինք և արև՝ երկնակամարում

Աստված ամենագո՞ է

Աստվածաշնչի պատասխանը

Աստված ի զորու է տեսնելու ամեն բան և գործելու ամենուր՝ որտեղ որ ցանկանա (Առակներ 15:3; Եբրայեցիներ 4:13)։ Սակայն Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Աստված ամենագո է, այսինքն՝ միաժամանակ ամենուրեք է և ամեն ինչում։ Փոխարենը՝ այն ցույց է տալիս, որ նա անձնավորություն է և բնակության կոնկրետ վայր ունի։

  • Ինչ մարմին ունի Աստված։ Աստված ոգեղեն անձնավորություն է (Հովհաննես 4:24)։ Նա մարդկանց համար անտեսանելի է (Հովհաննես 1:18)։ Աստվածաշնչում արձանագրված տեսիլքներում Աստված նկարագրվում է որպես կոնկրետ մի վայրում գտնվող անձնավորություն։ Ոչ մի տեղ չի նշվում, թե նա միաժամանակ գոյություն ունի ամեն տեղ (Եսայիա 6:1, 2; Հայտնություն 4:2, 3, 8)։

  • Աստծու բնակության վայրը։ Աստված բնակվում է ոգեղեն ոլորտում, որը տարբերվում է ֆիզիկական աշխարհից։ Այդ ոլորտում՝ երկնքում, Աստված ունի «բնակության վայր» (1 Թագավորներ 8:30)։ Աստվածաշնչում նշվում է մի դեպք, երբ ոգեղեն էակները «ներկայացան Եհովայի առաջ»,a ինչից երևում է, որ Աստված բնակության կոնկրետ վայր ունի (Հոբ 1:6)։

Եթե Աստված ամենագո չէ, կարո՞ղ է անհատապես իմ մասին հոգ տանել

Այո՛, Աստված մարդկանց մասին անհատապես է հոգ տանում։ Թեև նա բնակվում է ոգեղեն ոլորտում, սակայն տեսնում է, թե երկրի վրա ովքեր են իսկապես ուզում հաճեցնել իրեն, և գործում է հօգուտ այդ մարդկանց (1 Թագավորներ 8:39; 2 Տարեգրություն 16:9)։ Նկատի առեք, թե Եհովան ինչպես է հոգատարություն դրսևորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր անկեղծորեն երկրպագում են իրեն։

  • Երբ աղոթում եք։ Եհովան կարող է լսել ձեր աղոթքը հենց այն պահին, երբ աղոթում եք (2 Տարեգրություն 18:31)։

  • Երբ ընկճված եք։ «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34:18)։

  • Երբ առաջնորդության կարիք եք ունենում։ Եհովան «հասկացողություն կտա և կսովորեցնի» իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (Սաղմոս 32:8)։

Սխալ կարծիքներ Աստծու՝ ամենագո լինելու վերաբերյալ

Սխալ կարծիք։ Աստված գոյություն ունի իր ստեղծագործություններում։

Փաստ։ Աստված չի բնակվում ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ ֆիզիկական տիեզերքում (1 Թագավորներ 8:27)։ Ճիշտ է, աստղերը և ուրիշ ստեղծագործություններ «հռչակում են Աստծու փառքը» (Սաղմոս 19:1), սակայն Աստված չի բնակվում իր ստեղծագործություններում, ինչպես որ նկարիչը չի բնակվում իր նկարներում։ Այդուհանդերձ, նկարը շատ բան կարող է պատմել նկարչի մասին։ Նույն ձևով էլ մեզ շրջապատող տեսանելի աշխարհը պատմում է Արարչի «անտեսանելի հատկությունների» մասին, օրինակ՝ նրա զորության, իմաստության և սիրո (Հռոմեացիներ 1:20)։

Սխալ կարծիք։ Աստված պետք է միաժամանակ ամենուրեք ներկա լինի, որպեսզի ամեն բան իմանա և ամենազոր լինի։

Փաստ։ Աստծու սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժը Աստծու զորությունն է՝ գործի դրված։ Իր սուրբ ոգու միջոցով Աստված կարող է իմանալ և անել ցանկացած բան, ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ՝ առանց անձամբ ներկա լինելու (Սաղմոս 139:7)։

Սխալ կարծիք։ Սաղմոս 139։8-ից երևում է, որ Աստված ամենագո է, քանի որ այնտեղ գրված է. «Եթե երկինք բարձրանամ, այնտեղ ես դու, և եթե անկողինս գերեզմանի մեջ դնեմ, ահա դու այնտեղ ես»։

Փաստ։ Այս համարը չի խոսում Աստծու գտնվելու վայրի մասին։ Այն պոետիկ ձևով ցույց է տալիս, որ չկա այնպիսի վայր, որ այնքան հեռու լինի, որ Աստված չկարողանա օգնել մեզ։

a «Եհովան» Աստծու անունն է, որը գրված է Աստվածաշնչում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը