Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 44
  • Հորմոնների կարգավորող գործառույթը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հորմոնների կարգավորող գործառույթը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ վիճակում է ձեր վահանագեղձը
    2009 Արթնացե՛ք
  • Ինչ է սթրեսը
    2020 Արթնացե՛ք
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 44
Կինը հայելու առաջ զննում է իր վահանաձև գեղձը, որ ստուգի՝ այն ինչ վիճակում է

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Հորմոնների կարգավորող գործառույթը

Մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ է, որ արյան շրջանառության համակարգում էլեկտրոլիտների, օրինակ՝ կալցիումի, մակարդակը հաստատուն լինի՝ առանց կտրուկ տատանումների։ Սակայն մեր կլանած էլեկտրոլիտների քանակը ամեն օր տարբեր է լինում։ Այդ դեպքում ինչպե՞ս է օրգանիզմը արյան մեջ դրանց քանակը կայուն պահում։

Մարդու առողջ օրգանիզմը էլեկտրոլիտների քանակը կարգավորելու համար արտադրում, պահեստավորում և արյան հոսք է ուղարկում տարատեսակ հորմոններ։ Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք համակարգում են օրգանիզմի զանազան ֆունկցիաները։ Դրանց նույնիսկ չնչին քանակը կարող է ահռելի ազդեցություն թողնել օրգանիզմի վրա։ «Բրիտանական հանրագիտարանը» բացատրում է, որ հորմոնների ներզատումը արյան շրջանառություն «քաոսային պրոցես չէ. այն ճշգրտորեն կանոնակարգված է և վերահսկվում է ամենայն մանրամասնությամբ»։

Օրինակ՝ պարանոցի հատվածում գտնվող հարվահանագեղձերը հայտնաբերում են արյան մեջ կալցիումի պարունակության ամենաչնչին փոփոխությունները։ Այս գեղձերը, որպես կանոն, չորսն են և մոտավորապես բրնձի հատիկի չափ են։

Համակցված նկարներ. վահանաձև գեղձի համակարգչային պատկեր։ 1. Վահանաձև գեղձը՝ առջևից։ Երևում է, թե այն պարանոցի ո՛ր հատվածում է գտնվում։ 2. Վահանաձև գեղձը՝ հակառակ կողմից։ Երևում են հարվահանագեղձերը

Երբ այս գեղձերը հայտնաբերում են, որ կալցիումի մակարդակը նորմայից իջել է, շատ արագ՝ երբեմն անգամ վայրկյանների ընթացքում, արտադրում են որոշակի հորմոն։ Այն ազդակ է հանդիսանում ոսկրերի համար, որ իրենց մեջ պահեստավորված կալցիումը դուրս մղեն արյան հոսք։ Բացի այդ՝ այս հորմոնի ներգործության արդյունքում երիկամները դադարում են արյունից ֆիլտրել կալցիումը, իսկ բարակ աղիքը սկսում է ավելի շատ կալցիում յուրացնել սննդից։

Սակայն, եթե արյան մեջ կալցիումի քանակը չափազանց մեծ է լինում, մեկ ուրիշ գեղձ՝ վահանաձև գեղձը, մեկ այլ հորմոն է արտադրում։ Վերջինիս ազդեցությամբ ոսկրերը ավելի շատ կալցիում են ներծծում ու պահեստավորում, իսկ երիկամները սովորականից շատ կալցիում են ֆիլտրում ու հեռացնում օրգանիզմից։

Այս հորմոնները ընդամենը երկուսն են մարդու օրգանիզմի հարյուրից ավելի հորմոններից, որոնք կարգավորում են ու համաձայնեցնում բազմաբնույթ պրոցեսներ։

Ի՞նչ եք կարծում։ Հորմոնների կարգավորող գործառույթը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը