Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/11 էջ 15–16
  • «Ես դաստիարակվել եմ որպես աթեիստ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ես դաստիարակվել եմ որպես աթեիստ»
  • 2011 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է կյանքն առաջացել
    Այլ նյութեր
  • Ինչպե՞ս կզրուցես աթեիստի հետ
    1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Երկու հարցեր, որոնց պատասխաններն արժե գտնել
    2015 Արթնացե՛ք
  • Գիտությունը վե՞րջ է դրել աստծու գոյությանը
    2011 Արթնացե՛ք
Ավելին
2011 Արթնացե՛ք
g 1/11 էջ 15–16

«Ես դաստիարակվել եմ որպես աթեիստ»

ՊՐԱՀԱՅԻ Կառլովի համալսարանի պրոֆեսոր Ֆրանտիշեկ Վիսկչիլը աշխարհում հայտնի է նյարդաֆիզիոլոգիայում կատարած իր հետազոտություններով։ Մի ժամանակ նա աթեիստ էր, սակայն այժմ համոզված է, որ Աստված գոյություն ունի։ «Արթնացե՛ք» պարբերագրին տված իր հարցազրույցի ժամանակ պրոֆեսոր Վիսկչիլը բացատրում է, թե ինչու է փոխել իր տեսակետը։

— Ինչպե՞ս էիք վերաբերվում կրոնին մինչ գիտնականի ձեր կարիերան սկսելը։

— Ես դաստիարակվել եմ որպես աթեիստ, և հայրս հաճախ էր ծաղրում հոգևորականներին։ 1963թ.-ին ավարտեցի համալսարանը և գիտական աստիճան ստացա կենսաբանության ու քիմիայի ոլորտներում։ Ուսանողական տարիներին կարծում էի, թե էվոլյուցիոն տեսությունը բացատրում է կյանքի բազմազանությունը։

— Մի փոքր պատմեք ձեր գիտական աշխատանքի մասին։

— Գիտությունների դոկտոր դառնալուց հետո ուսումնասիրեցի նյարդային սինապսների քիմիական և էլեկտրական առանձնահատկությունները։ Նաև ուսումնասիրեցի նյարդաբջիջները, թաղանթային պոմպերի ազդեցությունը, փոխպատվաստումը և ապազգայացումը։ Իմ աշխատանքներից շատերը տպագրվել են, իսկ որոշ հոդվածներ էլ օգտագործվել են ձեռնարկներ հրատարակելու համար։ Ժամանակի ընթացքում ես դարձա Չեխիայի հանրապետության գիտական միության անդամ (գիտնականների խումբ, որոնք ընտրվում են իրենց կոլեգաների կողմից)։ 1989թ. դեկտեմբերի Թավշյա հեղափոխությունից հետո դարձա Կառլովի համալսարանի պրոֆեսոր, և ինձ թույլ տրվեց գնալ արևմուտք ու հանդիպել տարբեր գիտնականների, որոնց մեջ կային նաև Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։

— Երբևէ մտածե՞լ եք Աստծու մասին։

— Ինչ-որ իմաստով՝ այո՛։ Երբեմն մտածում էի այն մասին, թե ինչու բազմաթիվ կրթված մարդիկ, այդ թվում նաև մեր պրոֆեսորներից մի քանիսը հավատում էին Աստծուն, թեև կոմունիստական վարչակարգի պատճառով բացահայտորեն չէին հայտնում իրենց տեսակետները։ Ես կարծում էի, որ մարդիկ են հորինել Աստծուն։ Բացի այդ, ինձ զայրացնում էին կրոնի անունով կատարված դաժանությունները։

— Ինչո՞ւ փոխեցիք էվոլյուցիայի հանդեպ ձեր տեսակետը։

— Էվոլյուցիոն տեսության վերաբերյալ իմ մեջ կասկածներ առաջացան սինապսներն ուսումնասիրելիս։ Ապշեցի, երբ տեսա, թե որքան բարդ են նյարդային բջիջների միջև եղած այդ թվացյալ պարզ միացությունները։ Մտածում էի. «Ինչպե՞ս կարող են սինապսները և նրանց հիմքում ընկած գենետիկական ծրագրերը կույր պատահականության արդյունք լինել»։ Դա իսկապես անտրամաբանական էր։

Այնուհետև 1970-ականների սկզբում մասնակցեցի դասախոսության, որը անց էր կացնում մի հայտնի ռուս գիտնական ու պրոֆեսոր։ Նա ասաց, որ հնարավոր չէ՝ կենդանի օրգանիզմները լինեն պատահական մուտացիաների և բնական ընտրության արդյունք։ Ունկնդիրներից մեկը հարցրեց, թե այդ դեպքում ինչպես է ամեն բան առաջ եկել։ Պրոֆեսորը պիջակի ծոցագրպանից հանեց ռուսերեն մի փոքրիկ Աստվածաշունչ, բարձրացրեց այն և ասաց. «Կարդացե՛ք Աստվածաշունչը, հատկապես «Ծննդոց» գրքի այն հատվածը, որտեղ խոսվում է արարչագործության մասին»։

Ավելի ուշ միջանցքում ես հարցրի պրոֆեսորին, թե արդյոք Աստվածաշնչի մասին իր ասածը լուրջ էր։ Նա պատասխանեց. «Սովորական բակտերիան կարող է բաժանվել մոտ 20 րոպեն մեկ և ունենալ հարյուրավոր տարբեր սպիտակուցներ, որոնց մեջ կան 20 տիպի ամինաթթուներ, դրանք էլ իրենց հերթին կազմում են շղթաներ, որոնք բաղկացած են հարյուրավոր ամինաթթուներից։ Բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ կյանքը երկրի վրա գոյություն ունի երեք կամ չորս միլիարդ տարի, սակայն որպեսզի բակտերիան աստիճանաբար զարգանա իրար հաջորդող օգտակար մուտացիաների ճանապարհով, ավելի երկար ժամանակ է հարկավոր»։ Պրոֆեսորի կարծիքով՝ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի տեղեկությունը ավելի տրամաբանական էր։

— Ի՞նչ ազդեցություն թողեցին ձեզ վրա պրոֆեսորի խոսքերը։

— Նրա դիտարկումները, ինչպես նաև իմ կասկածները մղեցին ինձ քննարկելու այս թեման Աստծուն հավատացող կոլեգաներիս ու ընկերներիս հետ, սակայն նրանց տեսակետներն ինձ համար համոզիչ չէին։ Այնուհետև խոսեցի մի դեղագետի հետ, որը Եհովայի վկա էր։ Երեք տարի շարունակ նա ինձ ու կնոջս՝ Էմմային, բացատրում էր Աստվածաշունչը։ Երկու բան մեզ ապշեցրեց։ Առաջին՝ ավանդական «քրիստոնեությունը» շատ քիչ ընդհանուր բան ունի Աստվածաշնչի հետ։ Երկրորդ՝ թեև Աստվածաշունչը գիտական գիրք չէ, սակայն գիտականորեն ճշգրիտ է։

— Նոր տեսակետը խոչընդոտե՞ց ձեր գիտական ուսումնասիրություններին։

— Բոլորովի՛ն։ Ցանկացած լավ գիտնական, անկախ իր հավատալիքներից, պետք է հնարավորինս օբյեկտիվ լինի։ Իմ հավատը փոխեց ինձ։ Օրինակ՝ չափից շատ ինքնավստահ, մրցակցող լինելու և իմ գիտական ձեռքբերումներով հպարտանալու փոխարեն՝ այժմ երախտապարտ եմ Աստծուն ունակություններիս համար։ Նաև հրաշալի ստեղծագործությունը անարդարացիորեն կույր պատահականության արդյունք համարելու փոխարեն՝ ես և շատ այլ գիտնականներ հարցնում ենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս է Աստված արարել սա»։

[մեջբերում 16-րդ էջի վրա]

Ես և շատ այլ գիտնականներ հարցնում ենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս է Աստված արարել սա»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը