Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/11 էջ 17
  • Մանտիս ծովախեցգետնի աչքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մանտիս ծովախեցգետնի աչքը
  • 2011 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Տեսաֆիլմեր՝ թվային տեսասկավառակի վրա
    2005 Մեր թագավորական ծառայությունը
2011 Արթնացե՛ք
g 1/11 էջ 17

Արդյոք պատահականությո՞ւն է

Մանտիս ծովախեցգետնի աչքը

● Ավստրալիայի Մեծ արգելախութում հայտնաբերված մանտիս ծովախեցգետինը (odontodactylus scyllarus) կենդանական աշխարհում տեսողական ամենաբարդ համակարգ ունեցող կենդանին է։ «Այն իսկապես բացառիկ է,— ասում է ֆիզիկոս Նիկոլաս Ռոբերտսը,— և գերազանցում է մարդու կողմից մինչև հիմա ստեղծած որևէ բան»։

Նկատի առնենք հետևյալը։ Մանտիս ծովախեցգետինը կարող է ընկալել բևեռացված լույսը և մշակել այն, ինչը ոչ մի մարդ չի կարող անել։ Բևեռացված լույսի ալիքները կարող են լինել ուղղահայաց կամ գալարաձև։ Ի տարբերություն մյուս արարածների՝ այդ ծովախեցգետինը ոչ միայն տեսնում է բևեռացված լույսը՝ ուղղահայաց և գալարաձև, այլև կարող է փոխակերպել այն մի ձևից մյուսի։ Դրա շնորհիվ այս ծովախեցգետինը հրաշալի տեսողական ունակություններ ունի։

Նույն սկզբունքով է աշխատում նաև DVD նվագարկիչը։ Ինֆորմացիան մշակելու համար նվագարկիչը պետք է սեղմապնակին ուղղված բևեռացված լույսը փոխակերպի բևեռացված գալարաձևի և հետո նորից՝ ուղղահայաց բևեռացվածի։ Սակայն մանտիս ծովախեցգետինը ավելին է անում։ Մինչ սովորական DVD նվագարկիչը փոխակերպում է միայն կարմիր լույսը, իսկ բարձր լուծաչափ ունեցող նվագարկիչը՝ նաև կապույտ լույսը, մանտիս ծովախեցգետնի աչքը կարող է փոխակերպել բոլոր գույների լույսը տեսանելի սպեկտրի սահմաններում։

Հետազոտողները վստահ են, որ եթե մանտիս ծովախեցգետնի աչքը որպես մոդել օգտագործեն, ապա կկարողանան ստեղծել ավելի կատարելագործված DVD նվագարկիչներ։ «Ապշեցնում է, թե որքան պարզ է այն,— ասում է Ռոբերտսը։— Այդ մեխանիզմը գերազանցում է ցանկացած սարք, որ փորձել ենք ստեղծել»։

Ի՞նչ ես կարծում։ Մանտիս ծովախեցգետնի աչքը պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

[նկար 17-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Courtesy Stephen Childs

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը