Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 86 էջ 200–էջ 201 պարբ. 1
  • Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ Հիսուսը չշտապեց
    2010 Դիտարան
  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • «Հավատում եմ»
    2011 Դիտարան
  • «Հարությունը և կյանքը»
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 86 էջ 200–էջ 201 պարբ. 1
Հարություն առած Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարիամն ու Մարթան

ԴԱՍ 86

Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին

Հիսուսը շատ մտերիմ երեք ընկերներ ուներ, որոնք ապրում էին Բեթանիայում։ Նրանք էին Ղազարոսն ու նրա երկու քույրերը՝ Մարիամն ու Մարթան։ Մի օր, երբ Հիսուսը Հորդանանի մյուս ափին էր, Մարիամն ու Մարթան շտապ լուր ուղարկեցին նրան՝ ասելով. «Ղազարոսը շատ հիվանդ է։ Խնդրում ենք, շուտ արի»։ Սակայն Հիսուսը անմիջապես չգնաց։ Նա սպասեց ևս երկու օր և հետո իր աշակերտներին ասաց. «Եկեք գնանք Բեթանիա։ Ղազարոսը քնել է, գնամ արթնացնեմ նրան»։ Առաքյալներն ասացին. «Եթե Ղազարոսը քնել է, դա կօգնի, որ առողջանա»։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց պարզ ասաց. «Ղազարոսը մահացել է»։

Երբ Հիսուսը եկավ Բեթանիա, իմացավ, որ Ղազարոսին չորս օր է, ինչ թաղել են։ Շատ մարդիկ էին եկել Մարթային ու Մարիամին մխիթարելու համար։ Լսելով, որ Հիսուսը եկել է՝ Մարթան շտապ գնաց նրան դիմավորելու։ Մարթան ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա»։ Հիսուսն ասաց նրան. «Քո եղբայրը հարություն կառնի։ Հավատո՞ւմ ես դրան, Մա՛րթա»։ Մարթան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ երբ ժամանակը գա, նա հարություն կառնի»։ Հիսուսը ասաց նրան. «Ես եմ հարությունը և կյանքը»։

Դրանից հետո Մարթան գնաց ու Մարիամին ասաց. «Հիսուսը եկել է»։ Դա լսելուն պես Մարիամը շտապ վեր կացավ ու գնաց Հիսուսի մոտ։ Մարդիկ նրա հետևից գնացին։ Մարիամը Հիսուսի ոտքերն ընկավ ու լաց լինելով ասաց. «Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, մեր եղբայրը չէր մահանա»։ Հիսուսը տեսավ, թե որքան է նա տառապում, և ինքն էլ սկսեց լաց լինել։ Երբ մարդիկ տեսան նրա արցունքները, ասացին. «Տեսեք, թե որքա՜ն շատ էր Հիսուսը սիրում Ղազարոսին»։ Բայց նրանցից ոմանք ասացին. «Այդ դեպքում ինչո՞ւ նա չփրկեց իր ընկերոջը»։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը։

Հիսուսը մոտեցավ գերեզմանին, որի մուտքը մի մեծ քարով փակված էր։ Նա պատվիրեց. «Քարը մի կո՛ղմ տարեք»։ Մարթան ասաց. «Բայց արդեն չորս օր է անցել։ Պետք է որ հոտած լինի»։ Այդուհանդերձ, քարը մի կողմ տարան, և Հիսուսն աղոթեց. «Հա՛յր, շնորհակա՛լ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ճիշտ է, ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ, բայց սա բարձրաձայն ասացի, որ այստեղ կանգնած մարդիկ իմանան, որ դու ես ինձ ուղարկել»։ Այս խոսքերն ասելուց հետո նա բարձր ձայնով կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Այդ պահին մի զարմանալի բան տեղի ունեցավ. Ղազարոսը դուրս եկավ գերեզմանից՝ կտավե կտորով փաթաթված։ Հիսուսն ասաց. «Քանդեք կտորները և թողեք, որ գնա»։

Շատերը հավատացին Հիսուսին։ Բայց ոմանք գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին այն ամենը, ինչ նա արել էր։ Այդ օրվանից սկսած՝ փարիսեցիները ուզում էին սպանել և՛ Ղազարոսին, և՛ Հիսուսին։ 12 առաքյալներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, գաղտնի գնաց փարիսեցիների մոտ ու հարցրեց. «Ինչքա՞ն կվճարեք, եթե օգնեմ ձեզ բռնելու Հիսուսին»։ Նրանք պայմանավորվեցին 30 կտոր արծաթ տալ նրան։ Այդ ժամանակվանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին մատներ փարիսեցիներին։

«Ճշմարիտ Աստված մեզ փրկություն բերող Աստված է. Եհովան՝ Գերիշխան Տերը, մեզ մահից ազատում է» (Սաղմոս 68։20)։

Հարցեր։ Պատմիր, թե ինչպես Ղազարոսը հարություն առավ։ Փարիսեցիները ի՞նչ ուզեցին անել, երբ լսեցին Ղազարոսի հարության մասին։

Մատթեոս 26։14-16; Հովհաննես 11։1-53; 12։10

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը