Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 91 էջ 212–էջ 213 պարբ. 1
  • Հիսուսը հարություն է առնում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը հարություն է առնում
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված հիշեց իր Որդուն
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Հիսուսը ողջ է
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսը կենդանի է
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը կենդանի է
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 91 էջ 212–էջ 213 պարբ. 1
Կանայք զարմացել են՝ տեսնելով, որ Հիսուսի գերեզմանը դատարկ է

ԴԱՍ 91

Հիսուսը հարություն է առնում

Հիսուսի մահից հետո Հովսեփ անունով մի հարուստ մարդ գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց նրան, որ թույլ տա իրեն սյան վրայից վերցնել Հիսուսի մարմինը։ Հովսեփը նրա մարմինը հոտավետ խոտերի հետ փաթաթեց բարձրորակ կտավով և դրեց մի նոր գերեզմանում։ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին։ Ավագ քահանաները Պիղատոսին ասացին. «Վախենում ենք, որ Հիսուսի աշակերտները կվերցնեն նրա մարմինը և մարդկանց կասեն, թե նա հարություն է առել»։ Պիղատոսն էլ ասաց նրանց. «Կնիք դրեք գերեզմանի վրա և հսկեք այն»։

Երեք օր հետո՝ վաղ առավոտյան, մի քանի կանայք եկան գերեզման ու տեսան, որ քարը մի կողմ է գլորված։ Երբ նրանք ներս մտան, մի հրեշտակ ասաց. «Մի՛ վախեցեք։ Հիսուսը հարություն է առել։ Գնացեք ու նրա աշակերտներին ասեք, որ նրան կհանդիպեն Գալիլեայում»։

Մարիամ Մագդաղենացին վազեց, որ գտնի Պետրոսին ու Հովհաննեսին։ Նրանց տեսնելով՝ նա ասաց. «Հիսուսի մարմինը տարել են գերեզմանից»։ Այդ ժամանակ Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին դեպի գերեզմանը։ Երբ տեսան, որ այն դատարկ է, վերադարձան իրենց տները։

Մարիամը, հետ դառնալով գերեզման, ներսում երկու հրեշտակի տեսավ և ասաց նրանց. «Ես չգիտեմ, թե որտեղ են տարել իմ Տիրոջը»։ Հետո նա մի մարդու տեսավ և կարծելով, թե այգեպանն է՝ ասաց. «Տե՛ր, խնդրում եմ, ասա ինձ, թե ուր ես տարել նրան»։ Բայց երբ այդ մարդը դիմեց նրան՝ ասելով՝ Մարիա՛մ, նա հասկացավ, որ դա Հիսուսն է։ Մարիամը բացականչեց՝ Ուսուցի՛չ, և գրկեց նրան։ Հիսուսը պատվիրեց. «Գնա իմ եղբայրների մոտ և հայտնիր նրանց, որ տեսել ես ինձ»։ Մարիամն անմիջապես վազեց աշակերտների մոտ և հայտնեց նրանց, որ տեսել է Հիսուսին։

Ավելի ուշ այդ օրը երկու աշակերտ Երուսաղեմից գնում էին Էմմաուս։ Ճանապարհին մի մարդ միացավ նրանց և հարցրեց, թե ինչի մասին են զրուցում։ Նրանք պատասխանեցին. «Ի՞նչ է, չե՞ս լսել։ Երեք օր առաջ ավագ քահանաները սպանեցին Հիսուսին։ Իսկ հիմա որոշ կանայք ասում են, թե նա ողջ է»։ Այդ մարդը հարցրեց նրանց. «Չե՞ք հավատում մարգարեներին։ Չէ՞ որ նրանք ասել էին, որ Քրիստոսը պետք է մահանար ու հարություն առներ»։ Եվ նա բացատրեց նրանց այն ամենը, ինչ գրված էր սուրբ գրքերում։ Երբ նրանք հասան Էմմաուս, աշակերտները խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա։ Ընթրիքի ժամանակ նա աղոթեց հացի համար, և դրանից հետո աշակերտները հասկացան, որ նա Հիսուսն է։ Այդ ժամանակ նա անհետացավ։

Երկու աշակերտները շտապ հետ դարձան Երուսաղեմ ու գնացին այն տունը, որտեղ առաքյալները հավաքված էին, և պատմեցին իրենց հետ տեղի ունեցածը։ Այնտեղ Հիսուսը հայտնվեց բոլորին։ Սկզբում առաքյալները չհավատացին, որ դա Հիսուսն է։ Այդ պատճառով նա ասաց նրանց. «Տեսե՛ք իմ ձեռքերը։ Դիպե՛ք ինձ։ Գրված է, որ Քրիստոսը հարություն էր առնելու»։

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։

Հարցեր։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ կանայք գնացին Հիսուսի գերեզման։ Ի՞նչ եղավ Էմմաուսի ճանապարհին։

Մատթեոս 27։57-28։10; Մարկոս 15։42-16։8; Ղուկաս 23։50-24։43; Հովհաննես 19։38-20։23

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը