Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lfb դաս 93 էջ 216–էջ 217 պարբ. 5
  • Հիսուսը վերադառնում է երկինք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը վերադառնում է երկինք
  • Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նմանատիպ նյութեր
  • Հարյուրավոր անհատներ տեսնում են Հիսուսին նախքան Պենտեկոստեն
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հայտնվում է վերջին անգամ. մ. թ. 33–ի Պենտեկոստեն
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ձիթենյաց լեռան վրա
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսը քարոզում է Թագավորության մասին լուրը
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Սովորում եմ Աստվածաշնչից
lfb դաս 93 էջ 216–էջ 217 պարբ. 5
Հիսուսը բարձրանում է երկինք, իսկ աշակերտները նայում են նրան

ԴԱՍ 93

Հիսուսը վերադառնում է երկինք

Գալիլեայում Հիսուսը հանդիպեց իր հետևորդների հետ։ Նա մի շատ կարևոր պատվեր տվեց նրանց՝ ասելով. «Գնացեք և բոլոր երկրներում քարոզեք, որպեսզի մարդիկ աշակերտներ դառնան։ Սովորեցրեք նրանց այն ամենը, ինչ որ ձեզ սովորեցրի, և մկրտեք նրանց»։ Այնուհետև խոստացավ. «Ես միշտ ձեզ հետ կլինեմ»։

Հարություն առնելուց հետո 40 օրվա ընթացքում Հիսուսը Գալիլեայում ու Երուսաղեմում երևաց հարյուրավոր աշակերտների։ Նա կարևոր դասեր սովորեցրեց նրանց ու շատ հրաշքներ գործեց։ Հետո Հիսուսը վերջին անգամ հանդիպեց իր առաքյալների հետ Ձիթենյաց լեռան վրա։

Հիսուսը իր առաքյալներին ասել էր. «Երուսաղեմից մի՛ հեռացեք։ Սպասեք այն բանին, ինչ խոստացել է Հայրը»։ Բայց նրանք, չհասկանալով նրա ասածը, հարցրել էին. «Հիմա՞ ես դառնալու Իսրայելի Թագավորը»։ Հիսուսը պատասխանել էր. «Դեռ Եհովայի որոշած ժամանակը չի եկել, որ ես Թագավոր դառնամ։ Բայց շուտով դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք։ Գնացեք ու քարոզեք Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը»։

Հետո Հիսուսը բարձրացավ երկինք, և մի ամպ ծածկեց նրան։ Աշակերտները նայում էին երկինք, բայց նա այլևս չերևաց։

Նրանք իջան Ձիթենյաց լեռան վրայից ու գնացին Երուսաղեմ։ Աշակերտները կանոնավորաբար հավաքվում էին մի տան վերնասենյակում և աղոթում էին։ Նրանք սպասում էին Հիսուսի հետագա հրահանգներին։

«Թագավորության մասին այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում, որ բոլոր ազգերը լսեն, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։

Հարցեր։ Ի՞նչ պատվիրեց Հիսուսը իր աշակերտներին։ Ի՞նչ եղավ Ձիթենյաց լեռան վրա։

Մատթեոս 28։16-20; Ղուկաս 24։49-53; Հովհաննես 20։30, 31; Գործեր 1։2-14; 1 Կորնթացիներ 15։3-6

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը