Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwfq հոդված 47
  • Ինչպե՞ս կարող եմ դառնալ Եհովայի վկա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող եմ դառնալ Եհովայի վկա
  • Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս իմանամ՝ պատրա՞ստ եմ մկրտվելու
  • Այս քայլերը վերաբերո՞ւմ են այն երեխաներին, որոնց ծնողները Վկա են
  • Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Նպատակ դրեք ծառայել Աստծուն հավիտյան
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Քրիստոնեական մկրտության չափանիշները
    2006 Դիտարան
  • Ի՞նչ է մկրտությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
ijwfq հոդված 47
Երկու Եհովայի վկա ողջունում են իրար

Ինչպե՞ս կարող եմ դառնալ Եհովայի վկա

Հիսուսը նշել է, թե ինչ քայլեր է հարկավոր անել Եհովայի վկա դառնալու համար։ Նրա խոսքերն արձանագրված են Մատթեոս 28։19, 20 համարներում։ Այդ համարներն ընդգծում են, թե անհատը ինչ պետք է անի, որպեսզի դառնա Քրիստոսի աշակերտ. դա ներառում է Եհովայի մասին խոսելը, կամ՝ վկայելը։

Քայլ 1։ Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց, որ «աշակերտներ պատրաստեն.... սովորեցնելով նրանց» (Մատթեոս 28:19, 20)։ «Աշակերտ» բառը բառացի նշանակում է «սովորող»։ Աստվածաշունչը, հատկապես Հիսուս Քրիստոսի սովորեցրածները այնպիսի տեղեկություններ են պարունակում, որոնք անհրաժեշտ են քեզ՝ երջանիկ ու բավարարված կյանքով ապրելու համար (2 Տիմոթեոս 3:16, 17)։ Մենք ուրախ ենք օգնելու քեզ Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար ծրագրի միջոցով իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստծու Խոսքը (Մատթեոս 10:7, 8; 1 Թեսաղոնիկեցիներ 2:13)։

Քայլ 2։ Կիրառիր այն, ինչ սովորում ես։ Հիսուսն ասաց, որ նրանք, ովքեր սովորում են, պետք է նաև «պահեն այն ամենը, ինչ որ.... [նա] պատվիրեց» (Մատթեոս 28:20)։ Սա նշանակում է, որ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ դու պարզապես գիտելիքներ չես ստանում Աստծու մասին. թերևս կարիք լինի, որ մեծ փոփոխություններ անես մտածելակերպիդ ու վարքիդ մեջ (Գործեր 10:42; Եփեսացիներ 4:22–29; Եբրայեցիներ 10:24, 25)։ Նրանք, ովքեր պահում են Հիսուսի պատվերները, մղվում են անձնական որոշում կայացնելու, որ հետևեն նրան՝ նվիրելով իրենց կյանքը Եհովա Աստծուն (Մատթեոս 16:24)։

Քայլ 3։ Մկրտվիր (Մատթեոս 28:19)։ Աստվածաշնչում մկրտվելը համեմատվում է թաղվելու հետ (համեմատիր Հռոմեացիներ 6:2–4)։ Մկրտությունը խորհրդանշում է այն, որ անհատը մահանում է նախկին կյանքի համար և նոր կյանք է սկսում։ Հետևաբար քո մկրտությամբ դու հանրորեն ցույց ես տալիս, որ կատարել ես Հիսուսի նշած առաջին երկու քայլերը և Աստծուն խնդրում ես, որ քեզ մաքուր խիղճ տա (Եբրայեցիներ 9:14; 1 Պետրոս 3:21)։

Ինչպե՞ս իմանամ՝ պատրա՞ստ եմ մկրտվելու

Դիմիր քո ժողովի երեցներին։ Նրանք կզրուցեն քեզ հետ, որպեսզի համոզվեն՝ արդյոք դու հասկանում ես, թե դա ինչ է նշանակում, կիրառում ես սովորածդ և արդյոք հոժարակամորեն նվիրել ես քո անձը Աստծուն (Գործեր 20:28; 1 Պետրոս 5:1–3)։

Այս քայլերը վերաբերո՞ւմ են այն երեխաներին, որոնց ծնողները Վկա են

Այո՛։ Մենք մեծացնում ենք մեր երեխաներին «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով», ինչպես որ պատվիրում է Աստվածաշունչը (Եփեսացիներ 6:4)։ Սակայն երբ նրանք մեծանում են, նախքան մկրտվելը իրենք են անձնական որոշում կայացնում՝ սովորել, ընդունել ու կիրառել այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը (Հռոմեացիներ 12:2)։ Ի վերջո, յուրաքանչյուր անհատ ինքը պետք երկրպագության հետ կապված որոշում կայացնի (Հռոմեացիներ 14:12; Գաղատացիներ 6:5)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը