Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Վուշ»
  • Վուշ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վուշ
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Տարին «բարի երկրում»
    2007 Դիտարան
  • Բազմազան գույներն ու կտորները աստվածաշնչյան ժամանակներում
    2012 Դիտարան
  • Նա Եհովային գերադասեց իր սեփական ժողովրդից
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
Աստվածաշնչի ըմբռնում
it «Վուշ»

ՎՈՒՇ

[եբր.՝ պեշեթ, պիշտա; հուն.՝ լինոն]։

Հին ժամանակներից ի վեր մշակվող բույս, որի մանրաթելերից կտավե գործվածքներ էին պատրաստում, ինչպես և այսօր։ Մշակովի կամ սովորական վուշի (Linum usitatissimum) բարձրությունը կարող է հասնել 0,3 մմ-ից մինչև 1,2 մմ (1-4 ֆուտ)։ Բույսի բարակ ցողունը, որն ունի նշտարաձև բաց կանաչ տերևներ, ճյուղավորվում է միայն վերին հատվածում։ Յուրաքանչյուր ընձյուղի ծայրին բացվում է հնգաթերթ կապույտ կամ երկնագույն (հազվադեպ՝ սպիտակ) ծաղիկ (ՆԿԱՐ, հտր 1, էջ 544)։

Վուշը հավաքում էին, երբ ծաղկաթափ էր լինում. այն ձեռքով քաշում էին կամ քաղհանիչով արմատախիլ անում։ Ապա վուշը չորացնում էին։ Հավանաբար, Ռախաբը վուշի ցողունները հենց այդ նպատակով էր դասավորել Երիքովում գտնվող իր տան տանիքում (Հս 2։6)։

Ըստ երևույթին, հրեաները վուշը մշակում էին այն եղանակով, որը նկարագրված է 1-ին դարի պատմագիր Պլինիոս Ավագի աշխատությունում (Natural History, XIX, III, 17, 18) և Բենի Հասանի (Եգիպտոս) դամբարաններում հայտնաբերված պատկերներում։ Սերմնատուփերը հեռացնելուց հետո վուշի ցողունները ընկղմում էին ջրի մեջ և քարերով սեղմում, որ ջրի երես չբարձրանան։ Թրջված վուշի փայտացած մասը փտում էր, և մանրաթելերը անջատվում էին։ Երբ ցողունների արտաքին մասը՝ կեղևը, փափկում էր, դրանք հանում էին ջրից և պարբերաբար շրջելով՝ արևի տակ չորացնում։ Այնուհետև վուշը փայտամուրճերով ծեծում էին սալաքարերի վրա, ապա սանրելով առանձնացնում էին մանրաթելերը և մաքրում։ Կեղևին հարող մանրաթելերը օգտագործում էին որպես ճրագի պատրույգ (տես Ես 42։3; 43։17; Մթ 12։20), իսկ ավելի խորը գտնվող մանրաթելերից, որոնք ավելի սպիտակ էին ու նուրբ, մանվածք էին ստանում, որը կարծր քարի վրա ծեծելով՝ հարթեցնում էին։

Ասում են՝ ցածրավայրերն ու գետաբերուկային հողերը, որ բնորոշ են Եգիպտոսին, առավել բարենպաստ են վուշաբուծության համար։ Հին աշխարհում այդ երկիրը հայտնի էր իր բարձրորակ կտավով։ Ուստի երբ Աստված որպես պատուհաս կարկուտ բերեց Եգիպտոսի վրա, որը ոչնչացրեց վուշն ու գարին, դա մեծ հարված եղավ երկրի տնտեսությանը (Ելք 9։23, 31)։ Հետագայում Եսայիան Եգիպտոսի դեմ ուղղված պատգամը հայտնելիս ասաց, որ «գզած վուշով գործվածք պատրաստողները» և այլ մարդիկ ամոթով էին մնալու (Ես 19։9; տես ԿՏԱՎ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը