ՔԱԲԵՐ
[համագործակից]։
1. Բերիայի որդին և Ասերի թոռը՝ Քաբերյանների տոհմի նախահայրը (Ծն 46։17; Թվ 26։45; 1Տգ 7։30-32)։
2. Հայելի (այս կինը սպանել էր Հաբինի զորագլուխ Սիսարային) ամուսինը։ Քաբերը կենեցի էր և սերել էր Հոբաբից՝ Մովսեսի աներոջից։ Նա առանձնացել էր մյուս կենեցիներից և խաղաղ հարաբերություններ ուներ Հասորի թագավոր Հաբինի հետ (Դտ 4։11, 17, 21; 5։24)։
3. Հուդայի ցեղից մի տղամարդ, ով «Սոքովի հայրն» էր (1Տգ 4։1, 18)։
4. Ելփաալի որդիներից։ Նա Բենիամինի ցեղի նահապետական տներից մեկի գլուխն էր (1Տգ 8։1, 17, 18, 28)։