Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 17 էջ 82–էջ 85
  • «Ամենից օրհնվածը» կանանց մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ամենից օրհնվածը» կանանց մեջ
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Նոր առաջնորդ և երկու խիզախ կանայք
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
    2015 Դիտարան
  • Երկու խիզախ կանայք
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հավատով՝ Բարակը ցիրուցան արեց մի հզոր բանակ
    2003 Դիտարան
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 17 էջ 82–էջ 85

17 ՀԱՅԵԼ

«Ամենից օրհնվածը» կանանց մեջ

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ՍԻՍԱՐԱՆ փախավ Հեզրայելի հովտից՝ մահվան դեմ պայքարող իր զինվորներին թողնելով առանց առաջնորդի։ Նրա համար ուղղակի անհավատալի էր, որ կառք ու հեծյալ չունեցող խղճուկ իսրայելական զորքը պարտության էր մատնել 900 ահազդու մարտակառքերով զինված իր հզոր բանակին։ Եվ հիմա Սիսարայի ուշքն ու միտքը թաքստոց գտնելն էր։ Նա քայլերն ուղղեց դեպի կենեցի Քաբերի վրանը։

Ընդհանուր առմամբ կենեցիները իսրայելացիների դաշնակիցներն էին։ Նրանց միջև բարեկամական կապեր էին հաստատվել դեռևս Մովսեսի օրերից, ում կինը կենեցի ընտանիքից էր։ Քոչվորական կյանք վարող այդ մարդիկ այժմ ապրում էին Իսրայելի տարածքում։ Բայց Քաբերը, ի տարբերություն մյուս կենեցիների, ոչ թե Իսրայելին էր դաշնակից, այլ Քանանի թագավոր Հաբինին։ Դրա համար էլ Սիսարան, լինելով Հաբինի զորքերի հրամանատարը, մտածեց, որ կարող է ապահով պատսպարվել Քաբերի վրաններում։ Ըստ ամենայնի, Սիսարայի մտքով էլ չէր անցնում, որ Քաբերի կին Հայելը գուցե իր սեփական կարծիքն ունենա, որը տարբեր կլինի իր ամուսնու կարծիքից։

Երբ Սիսարան եկավ, Հայելը ճամբարում էր, իսկ նրա ամուսինը այնտեղ չէր։ Տեսնելով մոտեցող Սիսարային՝ նա պետք է արագ կողմնորոշվեր, թե ինչ անի։ Անկասկած, նա գիտեր՝ ով է Սիսարան և որքան վտանգավոր մարդ է։ Թերևս Հայելը տեղյակ չէր, թե Եհովայի մարգարեուհի Դեբորան ինչ էր ասել Սիսարայի վերաբերյալ. այն, որ նա ոչ թե տղամարդու ձեռքով է սպանվելու, այլ կնոջ։ Բայց նա հավանաբար գիտեր, թե Եհովան ինչ կուզեր՝ ինքն անի։ Ինչո՞ւ ենք այդպես եզրակացնում։

Հայելը կանգնած է իր վրանի դիմաց, իսկ Սիսարան մոտենում է նրան։ Վրանում փայտե մուրճ կա

Հայելը գիտեր, որ այդ չարագործ, վայրագ մարդը՝ Սիսարան, Եհովայի թշնամին է։ Եվ ինչպես մի ժամանակ Ռախաբը, այնպես էլ այս կինը որոշել էր Եհովայի կողմը կանգնել ու կռվել նրա թշնամիների դեմ։ Ահա թե ինչու ավելի ուշ Դեբորան Եհովայի ներշնչմամբ մի երգ հյուսեց Սիսարայի դեմ Բարակի տարած հաղթանակի պատվին։ Այդ երգում նա գովեստի խոսքեր ասաց Հայելի մասին. «Հայելը՝ կենեցի Քաբերի կինը, ամենից օրհնվածն է կանանց մեջ, վրաններում ապրող կանանց մեջ նա ամենից օրհնվածն է»։ Այնպես որ Հայելը ինչ-որ նենգ ու դաժան անձնավորություն չէր, ինչպես նրան նկարագրում են որոշ քննադատներ, այլ խիզախ կին էր՝ պատրաստ սատարելու Եհովային նրա պատերազմներում։ Եվ հիմա իրեն հնարավորություն էր ընձեռվել անելու Եհովայի ուզածը։ Բայց հարցն այն է, թե ինչպես։

Հայելը հասկանում էր, որ չէր կարող դեմառդեմ կռվի բռնվել Սիսարայի հետ։ Սիսարան փորձառու ռազմիկ էր և հաստատ ֆիզիկապես ուժեղ տղամարդ էր։ Ուստի Հայելն այլ տարբերակ մտածեց։ Նա Սիսարային հրավիրեց իր վրան, որ թարմանա ու հանգիստ առնի։ Հայելը ծածկոց գցեց Սիսարայի վրա և, երբ նա ջուր խնդրեց իրենից, կաթ տվեց նրան։ Սիսարան Հայելին ասաց, որ կանգնի վրանի մոտ, և եթե հարցնող լինի, չասի իր տեղը։ Ապա խոր քուն մտավ։

Կին, որը պետք է մեն-մենակ իրագործեր անողոք զորավարի դեմ Աստծու դատավճիռը

Հայելը հասկացավ, որ հասել է գործելու պահը։ Նա վերցրեց իր առօրյայում հաճախ գործածվող իրեր՝ վրանի ցից ու մի ծանր մուրճ, որոնք թերևս փայտից էին, և զգուշորեն մոտեցավ քնած Սիսարային։ Ապա ծնկի եկավ նրա գլխի մոտ և պատրաստվեց հասցնել վճռական հարվածը։ Մեկ վրիպում, մեկ սխալ շարժում, և նրան սարսափելի մահ էր սպառնում։ Բայց Հայելը չվրիպեց։ Մեկ ակնթարթում հարվածը հասցվեց, և ահա Սիսարան անշունչ ընկած էր նրա ոտքերի մոտ՝ վրանի ցիցը քունքերի մեջ խրված։

Որոշ ժամանակ անց դատավոր Բարակը եկավ Սիսարայի հետքերով։ Հայելը դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Եկ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»։ Բարակը վրան մտավ և տեսավ, որ իրականացել են Դեբորայի մարգարեական խոսքերը՝ «Եհովան կնոջ ձեռքն է մատնելու Սիսարային»։

Բարակն ու Դեբորան իրենց հաղթական երգում երախտագիտությամբ լի սրտով գովաբանեցին Հայելին։ Աստվածաշնչում դա Հայելի հետ կապված վերջին հիշատակումն է, և նրա մասին այլևս ոչինչ չի ասվում։ Բայց մինչ օրս էլ, թեև արդեն 32 դար է անցել, նրա պատմությունը խոր ազդեցություն է թողնում մեզ վրա։ Իհարկե, այսօր մենք՝ Աստծու ծառաներս, բառացի հարվածներ չենք հասցնում որևէ զենքով կամ գործիքով, բայց մենք էլ ենք պայքար մղում՝ հոգևոր պայքար։ Ուստի առավել քան երբևէ մեզ պետք է այնպիսի քաջություն, ինչպիսին Հայելն ուներ։

Կարդա Աստվածաշնչից

  • Դատավորներ 4։9, 11, 17-22; 5։24-31

Քննարկման համար

Հայելն ինչպե՞ս քաջություն դրսևորեց

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Ի՞նչ զուգահեռներ կան Բարակի օրերում մղված պատերազմի ու Արմագեդոնի միջև (w19.09, էջ 8-9, պրբ. 3-6)։

  2. 2. Հայելի ամուսին Քաբերը, որը քանանացիների դաշնակիցն էր, ի՞նչ ազգակցական կապ ուներ իսրայելացիների հետ (it, «Քաբեր», № 2)։

  3. 3. Սիսարայի ու Հաբինի դեմ իսրայելացիների տարած հաղթանակը ինչպե՞ս է շատ տարիներ հետո էլ ամրացրել Աստծու ծառաների հավատը (w08 10/15, էջ 14-15, պրբ. 12-15)։

  4. 4. Ինչո՞վ են ուշագրավ Հայելի մասին Դեբորայի ասած գովեստի խոսքերը (w15 8/1, էջ 15, պրբ. 2)։ Ա

Դեբորան ու Բարակը հաղթական երգ են երգում, իսկ մյուս իսրայելացիները դափ են զարկում ու պարում

նկար Ա

Նկար Ա

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Ի՞նչ իրավիճակներում գուցե կարիք լինի, որ իր հավատը չկիսող ամուսին ունեցող քույրը, Հայելի պես, քաջության դրսևորի։

  • Հայելը ո՛չ մարգարեուհի էր Դեբորայի պես, ո՛չ էլ ռազմիկ՝ Բարակի պես։ Այդուհանդերձ, նա արեց այն, ինչ կարող էր։ Ինչո՞վ է նրա օրինակը ուսանելի մեզ համար, եթե մենք էլ սահմանափակ հանգամանքներ ունենք։ Բ

    Համակցված նկարներ։ 1. Անվասայլակին նստած տարեց քույրը բացիկ է գրում և գումար դնում ծրարի մեջ։ 2. Ամուսնական զույգը մեծ ուրախությամբ կարդում է բացիկը

    նկար Բ

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Հայելի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Հայելին, երբ նա հարություն առնի։

Բացահայտիր ավելին

Այս բեմականացված տեսանյութում տես, թե Հայելի օրինակը ինչպես է օգնում մի երիտասարդ քրոջ, որ համարձակորեն քարոզի։

«Ընդօրինակենք ոչ թե վախկոտներին, այլ քաջերին—Ոչ թե Մարոզի բնակիչներին, այլ Հայելին» (1։40)

Հայելը մեկն է այն բազմաթիվ կանանցից, որոնց կյանքից կարող ենք արժեքավոր բաներ սովորել։ Կարդա նրանցից մի քանիսի մասին։

«Ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչում հիշատակված կանանցից» (ijwbq, հոդված 161)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը