Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wcg գլ. 16 էջ 78–էջ 81
  • «Ես անպայման կգամ քեզ հետ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ես անպայման կգամ քեզ հետ»
  • Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորացրու գիտելիքներդ
  • Մտածիր՝ ինչպես կիրառել
  • Համադրիր ընդհանուր պատկերի հետ
  • Բացահայտիր ավելին
  • Հավատով՝ Բարակը ցիրուցան արեց մի հզոր բանակ
    2003 Դիտարան
  • «Ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում»
    2015 Դիտարան
  • Նոր առաջնորդ և երկու խիզախ կանայք
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Երկու խիզախ կանայք
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
Քաջությամբ քայլիր Աստծու հետ
wcg գլ. 16 էջ 78–էջ 81

16 ԲԱՐԱԿ ԵՎ ԴԵԲՈՐԱ

«Ես անպայման կգամ քեզ հետ»

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ մռայլ ու անհանգիստ ժամանակներ էին։ Ժողովուրդը ըմբոստացել էր Եհովայի դեմ։ Ուստի Եհովան նրանց մատնել էր թշնամիների ձեռքը, ինչպես և նախազգուշացրել էր։ Այդ թշնամիներից էր Քանանում իշխող Հաբին թագավորը։ Նրա դաժան զորագլուխը՝ Սիսարան, իր տրամադրության տակ ուներ ահռելի մի բանակ՝ ներառյալ երկաթե սայրերով համալրված 900 մարտակառքեր։

Սիսարայի բանակը 20 տարի շարունակ ահ ու սարսափ էր սփռում երկրում։ Ըստ երևույթին, նրանք սովորություն ունեին քաղաքների ու բնակավայրերի վրա հարձակվելիս գերեվարել ու բռնաբարել երիտասարդ կանանց։ Այդ դաժան ու ահասարսուռ կեղեքումների պատճառով գյուղերում մարդ չէր մնացել, ու ճանապարհները ամայացել էին։ Իսրայելացի տղամարդկանց մեծ մասը թշնամիներին դիմադրելու համար չուներ զենք կամ պաշտպանության այլ միջոց։

Այդ ժամանակ Դեբորա անունով մի խիզախ կին Իսրայելում ծառայում էր որպես Եհովայի մարգարեուհի։ Բացի այդ՝ երբ բարդ հարցեր էին լինում, մարդիկ նրան էին դիմում, և նա վարում էր նրանց դատը։ Եհովան Դեբորայի միջոցով հատուկ հանձնարարություն տվեց Բարակ անունով մի մարդու, որը պետք է դառնար իր ժողովրդի դատավորն ու ազատարարը։ Դեբորան մարդ ուղարկեց Բարակի հետևից ու նրան իր մոտ կանչեց։ Կարելի է պատկերացնել Բարակի զարմանքը, երբ Դեբորան նրան հաղորդեց Եհովայի հրահանգը. նա պետք է 10 000 մարդ հավաքեր ու այդ զորքով գնար Թաբոր լեռ։ Եհովան խոստանում էր, որ Բարակը հաղթելու էր Սիսարային ու նրա զորքին։

Իսկ Բարակը կխոցվե՞ր այն փաստից, որ կնոջից է ստանում մարտական հրահանգները։ Ո՛չ։ Նա հպարտ մարդ չէր։ Նա նույնիսկ ասաց, որ կգնա այդ հանձնարարությունը կատարելու, միայն եթե Դեբորան էլ գնա իր հետ։ Դա հավատի պակաս չէր, այլապես Պողոս առաքյալը նրա անունը չէր հիշատակի մեծ հավատ ունեցող տղամարդկանց ու կանանց թվում (Եբր. 11։1, 2, 32)։ Խնդրելով, որ Դեբորան գնա իր հետ՝ իրականում Բարակը ցույց տվեց իր մեծ հավատը։ Նա գիտեր, որ Եհովան Դեբորայի միջոցով է ուղղորդում իր ժողովրդին, ուստի ուզում էր հնարավորինս շատ հրահանգներ ստանալ Եհովայից, որ ճիշտ վարվեր։ Դեբորան քաջաբար համաձայնեց գնալ։ Նա ասաց. «Ես անպայման կգամ քեզ հետ»։ Նաև տեղեկացրեց Բարակին, որ թեև վերջինս հաղթելու է այդ մարտում, բայց Սիսարային ինքը չի սպանելու, և ոչ էլ որևէ այլ տղամարդ։ Այդ պատիվը Աստված ընձեռելու էր մի կնոջ։

Բարակը գործի անցավ։ Նա լուր ուղարկեց և 10 000 խիզախ մարդ հավաքեց։ Հնարավորինս զինելով իր զորքին՝ նա առաջնորդեց նրանց դեպի Թաբոր լեռը։ Շրջված թաս հիշեցնող այդ լեռը մոտ 562 մետր (1 844 ֆուտ) բարձրություն ուներ, և դրա դիմաց փռված էր Հեզրայելի ընդարձակ հարթավայրը։ Լեռան բարձունքից Դեբորան, Բարակը և նրա մարդիկ տեսնում էին հեռվից առաջ շարժվող Սիսարային ու մարտակառքերով զինված նրա հսկայական զորքին։

Դեբորան, Բարակն ու նրա բանակը Թաբոր լեռան վրայից նայում են Սիսարայի մոտեցող բանակին ու մարտակառքերին

Ի՞նչ էր անելու Բարակը։ Եթե նա մտածեր հմուտ ռազմագետի պես, թերևս կորոշեր սպասել, մինչև Սիսարան իր մարտակառքերով բարձրանա սարնիվեր։ Թեք լանջերին մարտակառքերն ավելի դանդաղ կշարժվեին, և Բարակի մարդկանց համար ավելի նպաստավոր դրություն կստեղծվեր։ Բայց Բարակը գիտեր, որ պատերազմը իրենը չէ, այլ Եհովայինն է։ Ուստի հետևեց Դեբորայի ասածներին, ում միջոցով Եհովան հարձակման անցնելու հրահանգ տվեց։ Բարակն ու իր մարդիկ լեռան լանջով ցած սլացան դեպի բաց դաշտ և գնացին զարհուրելի մարտակառքերին ընդառաջ։

Դատավորն ու մարգարեուհին պետք է դուրս գային դաժան զորագլխի ու նրա մարտակառքերի դեմ

Ռազմավարական տեսանկյունից՝ նրանք հաղթելու ոչ մի նախադրյալ չունեին։ Բայց Եհովան վարձատրեց իր ծառաներին քաջության համար։ Նա խուճապի մատնեց քանանացիների զորքին և հորդառատ անձրև տեղաց նրանց վրա։ Շուտով Հեզրայելի հովիտը վերածվեց մի մեծ ճահճուտի, և ահասարսուռ մարտակառքերը խրվեցին ցեխի մեջ։ Սիսարայի զինվորները զրկվեցին ռազմավարական առավելությունից և մարտակառքերից հարվածներ հասցնելու փոխարեն՝ ստիպված էին երես առ երես կռվել իսրայելացի ռազմիկների դեմ։ Սիսարայի զորքից ոչ ոք ողջ չմնաց։ Իսկ Սիսարա՞ն։

Սիսարան ոտքով փախավ և մի կերպ անցնելով ցեխոտ հարթավայրը՝ հասավ ավելի բարձրադիր տեղանք։ Այդ անսիրտ մարդը թողեց, որ իր զինվորները մեռնեն մարտի դաշտում։ Նա մտածում էր միայն իր կյանքը փրկելու մասին։ Նրան գուցե թվում էր, որ դա իրեն կհաջողվի։ Բայց Բարակը սկսեց հետապնդել նրան։ Այդ ողջ ընթացքում Եհովան հետևում էր դեպքերի ընթացքին։ Նա բոլորովին այլ բան էր մտադրել Սիսարայի համար։

Կարդա Աստվածաշնչից

  • Դատավորներ 4։1-16, 23, 24; 5։1-23

Քննարկման համար

Բարակն ու Դեբորան ինչպե՞ս քաջություն դրսևորեցին

Խորացրու գիտելիքներդ

  1. 1. Սիսարայի կեղեքումների պատճառով ի՞նչ իրավիճակ էր տիրում Իսրայելում (w15 8/1, էջ 12, պրբ. 6)։

  2. 2. Ինչո՞ւ Դեբորան չի հիշատակվում մինչև Սամուել մարգարեի օրերը Իսրայելում ծառայած 12 դատավորների թվում (w86 6/1, էջ 31, պրբ. 6-8)։

  1. 3. Ի՞նչ իմաստով էր Դեբորան «իբրև մայր» Իսրայելում (Դատ. 4։4, 5; 5։7; w15 8/1, էջ 13, պրբ. 1)։ Ա

Դեբորան, արմավենու տակ նստած, երկու մարդկանց միջև ոչխարների շուրջ ծագած հարցն է լուծում։ Իսրայելացի մի զույգ արահետով քայլում է դեպի Դեբորան

նկար Ա

Նկար Ա

  1. 4. Դեբորան ու Բարակը ի՞նչ նկատի ունեին՝ երգի մեջ ասելով, որ «երկնքից աստղերը պատերազմեցին» Սիսարայի դեմ (Դատ. 5։20; w05 1/15, էջ 25, պրբ. 5)։

Մտածիր՝ ինչպես կիրառել

  • Ի՞նչ իրավիճակներում եղբայրը կարող է ընդօրինակել Բարակին, ով խոնարհաբար օգնություն ընդունեց աստվածավախ կնոջից։ Բ

    Քույրը երեք եղբայրների բացատրում է, թե ինչպես գործարկել ջեռուցման և հովացման համակարգերը։ Նրանք ուշադիր լսում են ու գրառումներ անում

    նկար Բ

  • Ինչո՞ւ էր Դեբորայից քաջություն պահանջվում Բարակի հետ պատերազմի գնալու համար։ Ե՞րբ գուցե նման քաջության կարիք ունենանք։

  • Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Բարակի ու Դեբորայի քաջությունը։

Համադրիր ընդհանուր պատկերի հետ

  • Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։

  • Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։

  • Ի՞նչ կհարցնեմ Բարակին և Դեբորային, երբ նրանք հարություն առնեն։

Բացահայտիր ավելին

Տես, թե այս պատմությունը ինչ հիմքեր է տալիս համոզված լինելու, որ մեր ջանքերը կարևոր են Եհովայի համար։

«Թող պատրաստակամության ոգիդ փառք բերի Եհովային» (w17.04, էջ 28-32)

Բարակից ու Դեբորայից ի՞նչ ենք սովորում վստահություն, համեստություն և հնազանդություն դրսևորելու վերաբերյալ։

«Հավատով՝ Բարակը ցիրուցան արեց մի հզոր բանակ» (w03 11/15, էջ 28-31)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը