Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Գաբրիել»
  • Գաբրիել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գաբրիել
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Երկու կարևոր լուր՝ Աստծուց
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Պատգամներ երկնքից
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հրեշտակն այցելում է Մարիամին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Գաբրիելը այցելում է Մարիամին
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Գաբրիել»

ԳԱԲՐԻԵԼ

[հզոր մարդ Աստծու]։

Միքայել հրեշտակապետից բացի՝ Աստվածաշնչում անունով հիշատակված միակ սուրբ հրեշտակը և մարմնավորված միակ ոգեղեն արարածը, ով հայտնել է իր անունը։ Գաբրիելը երկու անգամ հայտնվել է Դանիելին. առաջին անգամ՝ «Բաղդասար թագավորի իշխանության երրորդ տարում» Ուլայ գետի մոտ, որ նրան բացատրի արու ոչխարի և արու այծի մասին տեսիլքը (Դն 8։1, 15-26), իսկ երկրորդ անգամ՝ մարերի թագավոր «Դարեհի իշխանության առաջին տարում», որ հայտնի «70 շաբաթի» մասին մարգարեությունը (Դն 9։1, 20-27)։ Գաբրիելը Զաքարիա քահանային ուրախ լուր է հայտնել՝ ասելով, որ նա և նրա տարեց կինը՝ Եղիսաբեթը, որդի են ունենալու և նրա անունը դնելու են Հովհաննես (Մկրտիչ) (Ղկ 1։11-20)։ Նա նաև հայտնվել է Մարիամին, որը նշանված էր Հովսեփի հետ և կույս էր, ու ասել. «Ողջո՛ւյն, Աստծու հավանությունն ունեցող օրիո՛րդ, Եհովան քեզ հետ է.... Դու կհղիանաս ու մի որդի կծնես։ Նրա անունը Հիսուս կդնես։ Նա.... Բարձրյալի Որդի կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա նախահայր Դավթի գահը.... Եվ նրա իշխանությանը վերջ չի լինի» (Ղկ 1։26-38)։

Աստվածաշունչը տեղեկացնում է, որ Գաբրիելը բարձր դիրք ունեցող հրեշտակ է, ով ծառայում է Աստծու գահի մոտ և նրա «առաջ է կանգնում»։ Եհովան նրան «ուղարկում էր», որ հատուկ տեղեկություններ հայտնի երկրի վրա գտնվող իր ծառաներին (Ղկ 1։19, 26)։ Երբ Գաբրիելը հայտնվում էր տեսիլքներում կամ մարմնավորվում էր, արտաքնապես «նման էր մարդու», ինչը ներդաշնակ է նրա անվան նշանակությանը (Դն 8։15)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը