Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 8/1 էջ 8–էջ 12 պարբ. 3
  • Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՂԻՍԵՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ Է ԵՂԻԱՅԻՆ
  • (Դ Թագաւորաց 1։1–8։29)
  • ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀՈՒԴԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ
  • (Դ Թագաւորաց 9։1–25։30)
  • Արժեքավոր է մեզ համար
  • Աստվածաշնչի գիրք համար 12. 2 Թագավորներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • 2 Թագավորներ | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես
    2013 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 8/1 էջ 8–էջ 12 պարբ. 3

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ «Չորրորդ Թագաւորաց» գիրքը՝ «Դ Թագաւորաց»–ը, սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է «Գ Թագաւորաց» գիրքը։ Այն պատմում է 29 թագավորների մասին, որոնցից 12–ը հյուսիսային Իսրայելի թագավորությունում են իշխում, իսկ 17–ը՝ Հուդայի հարավային թագավորությունում։ «Չորրորդ Թագաւորաց» գիրքը պատմում է նաև Եղիա, Եղիսե ու Եսայիա մարգարեների մասին։ Պատմությունները խիստ ժամանակագրական կարգով չեն շարադրված։ Այլ բաների թվում՝ դրանք բովանդակում են Սամարիայի, ինչպես նաև Երուսաղեմի կործանման մասին պատմությունը։ «Դ Թագաւորաց» գիրքը ընդգրկում է 340 տարվա պատմություն՝ մ.թ.ա. 920–ից մինչև մ.թ.ա. 580–ը, երբ Երեմիա մարգարեն ավարտեց այս գրքի գրությունը։

Ի՞նչ արժեք ունի «Դ Թագաւորաց»–ը մեզ համար։ Ի՞նչ ենք սովորում այս գրքից Եհովայի ու նրա գործերի մասին։ Իսկ ի՞նչ կարող ենք սովորել թագավորների, մարգարեների և գրքում հիշատակված մյուս անձանց գործերից։ Եկեք տեսնենք։

ԵՂԻՍԵՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ Է ԵՂԻԱՅԻՆ

(Դ Թագաւորաց 1։1–8։29)

Իսրայելի Ոքոզիա թագավորը իր տանը ընկնում է և հիվանդանում։ Նա Եղիա մարգարեից տեղեկություն է ստանում, որ մահանալու է։ Այդպես էլ լինում է, և Ոքոզիայի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայրը՝ Հովրամը։ Իսկ այդ ժամանակ Հուդայում թագավորում է Հովսափատը։ Եղիան մրրիկով ‘վեր է բարձրացվում’, ու Եղիսեն՝ նրա օգնականը, հաջորդում է նրան որպես մարգարե։ Մոտ 60 տարվա իր ծառայության ընթացքում Եղիսեն բազմաթիվ հրաշքներ է անում (տե՛ս «Եղիսեի հրաշքները» շրջանակը)։

Երբ Մովաբի թագավորը ապստամբում է Իսրայելի դեմ, Հովրամը, Հովսափատը ու Եդովմի թագավորը դուրս են գալիս նրա դեմ պատերազմելու։ Հովսափատի հավատարմության շնորհիվ նրանց հաղթանակ է տրվում։ Հետագայում Ասորիքի թագավորը մտադրվում է անակնկալ հարձակում կատարել Իսրայելի վրա։ Սակայն Եղիսեն խափանում է նրա պլանները։ Ասորիքի թագավորը խիստ զայրանում է և ուղարկում «ձիեր եւ կառքեր եւ մեծ զօրք»՝ Եղիսեին բռնելու համար (Դ Թագաւորաց 6։14)։ Եղիսեն երկու հրաշք է կատարում և ասորիներին խաղաղությամբ ետ ուղարկում։ Ժամանակի ընթացքում Ասորիքի Բենադադ թագավորը պաշարում է Սամարիան։ Դաժան սով է սկսվում, բայց Եղիսեն գուշակում է, որ սովը կվերջանա։

Անցնում է մի որոշ ժամանակ։ Եղիսեն գնում է Դամասկոս։ Բենադադ թագավորը, որն այժմ հիվանդ է, Ազայելին ուղարկում է Եղիսեի մոտ՝ իմանալու, թե արդյոք ինքը կառողջանա։ Եղիսեն մարգարեանում է, որ թագավորը կմահանա, իսկ նրան կփոխարինի Ազայելը։ Հենց հաջորդ օրը Ազայելը թագավորին խեղդում է թաց վերմակով և իշխանությունն իր ձեռքը վերցնում (Դ Թագաւորաց 8։15)։ Հուդայում թագավոր է դառնում Հովսափատի որդի Հովրամը, իսկ նրան հաջորդում է նրա որդի Ոքոզիան (տե՛ս «Հուդայի և Իսրայելի թագավորները» շրջանակը)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

2։9 — Ինչո՞ւ Եղիսեն խնդրեց, որ ‘Եղիայի ոգին կրկնապատիկ լինի իր վրա’։ Իսրայելում մարգարեի իր ծառայությունը կատարելու համար Եղիսեն պետք է դրսևորեր այն նույն ոգին, որը ցուցաբերել էր Եղիան, այսինքն՝ քաջության և անվախության ոգի։ Դա գիտակցելով՝ Եղիսեն Եղիայից խնդրեց, որ իր ոգուց կրկնակի բաժին իրեն տրվի։ Եղիսեն Եղիայի կողմից նշանակվել էր որպես վերջինիս հաջորդ և սպասավորություն էր արել նրան վեց տարի, ուստի Եղիսեն Եղիային համարում էր իր հոգևոր հայրը. Եղիսեն Եղիայի առաջնեկ հոգևոր որդու պես էր (Գ Թագաւորաց 19։19–21; Դ Թագաւորաց 2։12)։ Հետևաբար, ճիշտ ինչպես առաջնեկ որդին իր հոր ժառանգությունից ստանում էր երկու բաժին, այնպես էլ Եղիսեն խնդրեց և ստացավ երկու բաժին Եղիայի հոգևոր ժառանգությունից։

2։11 — Ի՞նչ է այն «երկինքը», ուր «Եղիան մրրիկով վեր ելաւ»։ Դա տիեզերքի ինչ–​որ հեռավոր վայր չէր և ոչ էլ այն հոգևոր վայրը, որտեղ ապրում են Աստված ու նրա հրեշտակները (Բ Օրինաց 4։19; Սաղմոս 11։4; Մատթէոս 6։9; 18։10)։ Այդ «երկինքը», ուր ելավ Եղիան, սովորական երկինքն էր՝ մթնոլորտը (Սաղմոս 78։26; Մատթէոս 6։26)։ Երկրի մթնոլորտով արշավելով՝ հրեղեն կառքը Եղիային, ակներևաբար, տեղափոխեց երկրի մեկ այլ վայր, որտեղ էլ նա մի որոշ ժամանակ շարունակեց ապրել։ Այս մասին է վկայում այն, որ տարիներ անց Եղիան նամակ գրեց Հուդայի Հովրամ թագավորին (Բ Մնացորդաց 21։1, 12–15)։

5։15, 16 — Ինչո՞ւ Եղիսեն չընդունեց Նեեմանի ընծան։ Եղիսեն մերժեց ընծան, որովհետև հասկանում էր, որ ոչ թե ինքն է հրաշքով բուժել Նեեմանին, այլ Եհովան։ Նրա մտքով անգամ չէր անցնում շահ ստանալ այն պաշտոնից, որ իրեն Աստված էր տվել։ Եհովայի ճշմարիտ երկրպագուները չեն ձգտում իրենց ծառայությունից շահ ստանալ։ Նրանք միշտ հիշում են Հիսուսի հորդորը. «Ձրի առել էք, ձրի տուէք» (Մատթէոս 10։8)։

5։18, 19 — Արդյոք Նեեմանը ներողությո՞ւն էր խնդրում, որ ստիպված է կատարել պաշտամունքային գործողություն։ Ասորիքի թագավորը, ըստ ամենայնի, ծեր էր ու տկար և ստիպված էր հենվել Նեեմանին։ Երբ թագավորը կռանում էր, որպեսզի երկրպագեր Ռեմոնին, Նեեմանը նրա հետ նույնպես կռանում էր։ Սակայն Նեեմանի համար դա ընդամենը մեխանիկական գործողություն էր, որը նա անում էր զուտ թագավորի մարմինը պահելու համար և ոչ թե երկրպագություն մատուցելու։ Նեեմանը Եհովային խնդրում էր ներել իրեն այդ քաղաքացիական պարտականությունը կատարելու համար։ Հավատալով Նեեմանին՝ Եղիսեն ասաց. «Գնա խաղաղութեամբ»։

Դասեր մեզ համար

1։13, 14. Լինելով դիտունակ և խոնարհ՝ անհատը կարող է կյանքեր փրկել։

2։2, 4, 6. Թեև Եղիսեն, ըստ ամենայնի, վեց տարի Եղիայի սպասավորն էր եղել, նա չէր ուզում թողնել նրան։ Նվիրվածության և ընկեր լինելու ի՜նչ լավ օրինակ (Առակաց 18։24, ԱԱ)։

2։23, 24. Հավանաբար, Եղիսեն ծաղրի արժանացավ հիմնականում այն պատճառով, որ նա՝ մի ճաղատ մարդ, կրում էր Եղիայի՝ մարգարեի հանդերձները։ Երեխաները հանձին Եղիսեի ճանաչեցին Եհովայի ներկայացուցչին, որի ներկայությունը պարզապես հաճելի չէր իրենց։ Նրանք ասացին, որ նա ‘վեր գնա’, այսինքն՝ շարունակի վեր գնալ Բեթել կամ էլ Եղիայի պես երկինք բարձրանա։ Երեխաները, ակներևաբար, արտացոլում էին իրենց ծնողների թշնամական վերաբերմունքը։ Որքա՜ն կարևոր է, որ ծնողներն իրենց զավակներին դաստիարակեն այնպես, որ նրանք հարգեն Աստծու ներկայացուցիչներին։

3։14, 18, 24. Եհովայի խոսքը միշտ կատարվում է։

3։22. Առավոտյան լույսի արտացոլումը պատրանք ստեղծեց, թե ջուրը արյուն է։ Պատճառը հավանաբար այն էր, որ նոր փորված փոսերի հողը պարունակում էր կարմիր կավ։ Եհովան գուցե նախընտրի իր նպատակներն իրագործել բնության երևույթների միջոցով։

4։8–11. Հասկանալով, որ Եղիսեն ‘Աստծու սուրբ մարդն’ է՝ սունամացի կինը հյուրասիրություն ցույց տվեց նրան։ Չպե՞տք է արդյոք մենք նույնը անենք Եհովայի հավատարիմ երկրպագուներին։

5։3. Փոքրիկ իսրայելուհին ուներ հավատ, որ Աստված կարող է հրաշքներ կատարել։ Նաև նա ուներ խիզախություն խոսելու իր հավատի մասին։ Երեխանե՛ր, ջանո՞ւմ եք ամրացնել ձեր հավատը Աստծու խոստումների հանդեպ և լցվել ամենայն քաջությամբ՝ ճշմարտության մասին խոսելու ձեր ուսուցիչների և դպրոցակիցների հետ։

5։9–19. Մի՞թե Նեեմանի օրինակը չի փաստում, որ հպարտ մարդը կարող է խոնարհություն սովորել (Ա Պետրոս 5։5)։

5։20–27. Որքա՜ն թանկ վճարեց Գեեզին իր խաբեության համար։ Մենք կխուսափենք նման ընթացքից, եթե խորհենք, թե ինչ ցավ ու դժբախտություն է բերում երկակի կյանք վարելը։

ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ՀՈՒԴԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՏԱՐՎՈՒՄ

(Դ Թագաւորաց 9։1–25։30)

Հեուն թագավոր է օծվում Իսրայելի վրա։ Նա առանց ժամանակ կորցնելու սկսում է Աքաաբի տունը ոչնչացնել։ Հեուն հմտորեն ‘Իսրայելից բնաջինջ է անում Բահաղի պաշտամունքը’ (Դ Թագաւորաց 10։28)։ Գոթողիան՝ Ոքոզիայի մայրը, տեղեկանալով, որ իր որդին սպանվել է Հեուի կողմից, ‘վեր է կենում և բոլոր թագավորական սերունդը բնաջինջ անում’ և զավթում գահը (Դ Թագաւորաց 11։1)։ Փրկվում է միայն Ոքոզիայի մանուկ որդին՝ Հովասը, որը վեց տարի գաղտնի պահվելուց հետո թագավոր է նշանակվում Հուդայի վրա։ Հովիադա քահանայի դաստիարակության ներքո Հովասը շարունակում է անել այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքում։

Հեուից հետո Իսրայելում իշխած բոլոր թագավորները անում են այն, ինչ չար է Եհովայի աչքում։ Եղիսեն բնական մահով մահանում է Հեուի թոռան օրոք։ Հովասից հետո Հուդայում իշխած չորրորդ թագավոր Աքազը ‘ուղղություն չի անում Եհովայի աչքի առաջ’ (Դ Թագաւորաց 16։1, 2)։ Նրանից հետո թագավոր է դառնում նրա որդի Եզեկիան, որը, սակայն, ‘Եհովային է հարում’ (Դ Թագաւորաց 17։20; 18։6)։ Մ.թ.ա. 740–ին, երբ Հուդայում իշխում է Եզեկիան, իսկ Իսրայելում՝ Ովսեեն, Ասորեստանի Սաղմանասար թագավորն ‘առնում է Սամարիան և Իսրայելին գերի տանում Ասորեստան’ (Դ Թագաւորաց 17։6)։ Այնուհետև օտարերկրացիներ են բերվում Իսրայելի տարածք, և ծնունդ է առնում սամարական կրոնը։

Եզեկիային հաջորդած յոթ թագավորներից միայն Հովսիան է քայլեր ձեռնարկում Հուդան մաքրելու կեղծ երկրպագությունից։ Բայց ի վերջո մ.թ.ա. 607–ին բաբելոնացիները գրավում են Երուսաղեմը և «Յուդայեանք գերի [են գնում] իրանց երկրիցը» (Դ Թագաւորաց 25։21)։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

13։20, 21 — Արդյո՞ք այս հրաշքը թիկունք է կանգնում կրոնական մասունքներ պաշտելուն։ Ո՛չ, թիկունք չի կանգնում։ Աստվածաշնչում չի նշվում, թե մարդիկ Եղիսեի ոսկորները երբևէ պաշտել են։ Ինչպես և Եղիսեի կատարած բոլոր հրաշքները, այս հրաշքը նույնպես Աստծու զորությամբ տեղի ունեցավ։

15։1–6 — Ինչո՞ւ Եհովան Ազարիային (Ոզիային) զարկեց բորոտությամբ։ «Երբոր [Ոզիան] զօրացաւ, այն ժամանակ սիրտը հպարտացաւ.... եւ յանցանք գործեց իր Տէր Աստուծոյ դէմ, եւ մտաւ Տիրոջ տաճարը որ խունկի սեղանի վերայ խունկ ծխէ»։ Երբ քահանաները «Ոզիա թագաւորին դէմ կանգնեցին» և նրան ասացին՝ «դուրս եկ սրբարանիցը», նա բարկացավ նրանց վրա և բորոտությամբ զարկվեց (Բ Մնացորդաց 26։16–20)։

18։19–21, 25 — Արդյոք Եզեկիան դաշի՞նք էր կնքել Եգիպտոսի հետ։ Ոչ։ Ռաբսակի մեղադրանքը կեղծ էր, ինչպես որ կեղծ էր նրա այն պնդումը, թե ինքը Եհովայի լիազորությամբ է եկել։ Հավատարիմ Եզեկիա թագավորը ապավինեց միայն Եհովային։

Դասեր մեզ համար

9։7, 26. Աքաաբի տան դեմ կայացված խիստ դատաստանը ցույց է տալիս, որ կեղծ երկրպագությունը և անմեղ արյուն թափելը զզվելի են Եհովային։

9։20. Այն, որ Հեուն կատաղաբար կառք վարողի հեղինակություն ուներ, վկայում էր նրա՝ իր հանձնարարությունը կատարելու մեծ եռանդի մասին։ Իսկ դու հայտնի՞ ես որպես Թագավորության եռանդուն քարոզիչ (Բ Տիմոթէոս 4։2)։

9։36, 37; 10։17; 13։18, 19, 25; 14։25; 19։20, 32–36; 20։16, 17; 24։13. Մենք կարող ենք վստահ լինել, որ ‘Եհովայի բերանից դուրս եկած խոսքը միշտ հաջողության է հասնում’ (Եսայիա 55։10, 11)։

10։15. Ճիշտ ինչպես որ Հովնադաբը ամբողջ սրտով ընդունեց Հեուի հրավերը՝ բարձրանալու կառք, այնպես էլ «մեծ բազմությունը» պատրաստակամորեն աջակցում է Հիսուս Քրիստոսին՝ ժամանակակից Հեուին, և նրա օծյալ հետևորդներին (Յայտնութիւն 7։9)։

10։30, 31. Թեև Հեուն թերացավ Աստծու օրենքով լիովին գնալու հարցում, Եհովան արժևորեց նրա կատարած գործերը։ Այո, ‘Աստված անիրավ չէ, որ մոռանա մեր գործը’ (Եբրայեցիս 6։10)։

13։14–19. Քանի որ Հեուի թոռ Հովասը ջանք չգործադրեց և միայն երեք անգամ արձակեց իր նետերը գետին, նա ասորիների դեմ պայքարում մեծ հաջողությունների չհասավ։ Եհովան ակնկալում է, որ մեզ հանձնարարված գործը անենք ամբողջ սրտով ու մեծ եռանդով։

20։2–6. Եհովան լսում է աղոթքը (Սաղմոս 65։2)։

24։3, 4. Մանասեի կատարած արյունահեղությունների պատճառով Եհովան «չ’ուզեց ներել» Հուդային։ Աստված հարգում է անմեղ մարդկանց թափված արյունը։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան անմեղ արյուն թափած մարդկանցից վրեժ կառնի՝ ոչնչացնելով նրանց (Սաղմոս 37։9–11; 145։20)։

Արժեքավոր է մեզ համար

«Դ Թագաւորաց» գրքում Եհովան մեզ ներկայանում է որպես իր խոստումները Կատարող։ Այն, որ երկու թագավորությունների բնակիչները՝ նախ Իսրայելի, հետո Հուդայի, գերության տարվեցին, համոզիչ կերպով փաստում է Բ Օրինաց 28։15–29։28 համարներում գրված մարգարեական դատաստանի իրականացումը։ «Դ Թագաւորաց» գիրքը Եղիսեին պատկերում է որպես մի մարգարեի, որը մեծ եռանդ է դրսևորում Եհովայի անվան ու ճշմարիտ երկրպագության համար։ Եզեկիան և Հովսիան ներկայանում են որպես Աստծու Օրենքը հարգող խոնարհ թագավորներ։

Խորհրդածելով «Չորրորդ Թագաւորաց» գրքում հիշատակված թագավորների, մարգարեների և մյուս անձանց մտածելակերպի ու նրանց կատարած գործերի շուրջ՝ մի՞թե արժեքավոր դասեր չենք քաղում, թե ինչի պետք է ձգտենք և ինչից՝ խուսափենք (Հռովմայեցիս 15։4; Ա Կորնթացիս 10։11)։ Այո՛, «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12)։

[Ներդիր 10–րդ էջի վրա]

ԵՂԻՍԵԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

1. Հորդանանի ջրերը բաժանվում են (Դ Թագաւորաց 2։14)։

2. Երիքովի վատ ջուրը պիտանի է դառնում (Դ Թագաւորաց 2։19–22)։

3. Հանցագործ երեխաների վրա արջեր են հարձակվում (Դ Թագաւորաց 2։23, 24)։

4. Բանակներին ջուր է մատակարարվում (Դ Թագաւորաց 3։16–26)։

5. Այրին յուղ է ստանում (Դ Թագաւորաց 4։1–7)։

6. Ամուլ սունամացի կինը հղիանում է (Դ Թագաւորաց 4։8–17)։

7. Մահացած երեխան հարություն է առնում (Դ Թագաւորաց 4։18–37)։

8. Թունավոր ապուրը ուտելի է դառնում (Դ Թագաւորաց 4։38–41)։

9. Հարյուր մարդ կշտանում է 20 հացով (Դ Թագաւորաց 4։42–44)։

10. Նեեմանը բուժվում է բորոտությունից (Դ Թագաւորաց 5։1–14)։

11. Նեեմանի բորոտությունը փոխանցվում է Գեեզիին (Դ Թագաւորաց 5։24–27)։

12. Կացնի գլուխը ջրի երես է բարձրանում (Դ Թագաւորաց 6։5–7)։

13. Ծառան հրեշտակների կառքեր է տեսնում (Դ Թագաւորաց 6։15–17)։

14. Ասորական բանակը կուրությամբ է զարկվում (Դ Թագաւորաց 6։18)։

15. Ասորի զինվորների տեսողությունը վերականգնվում է (Դ Թագաւորաց 6։19–23)։

16. Մահացած մարդը կենդանանում է (Դ Թագաւորաց 13։20, 21)։

[Աղյուսակ/​նկարներ 12–րդ էջի վրա]

ՀՈՒԴԱՅԻ և ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ

Սավուղ/Դավիթ/Սողոմոն. մ.թ.ա. 1117/1077/1037a

ՀՈՒԴԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՎԱԿԱՆ (Մ.Թ.Ա.) ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ռոբովամ ․․․․․․․․․ 997 ․․․․․․․․․․Հերոբովամ

Աբիամ/Ասա ․980/978․

․976/975/952․ Նադաբ/Բաասա/Էլա

․951/951/951․ Զամրի/Ամրի/Թաբնի

․940․ Աքաաբ

Հովսափատ ․937․

․920/917․ Ոքոզիա/Հովրամ

Հովրամ ․913․

Ոքոզիա ․906․

(Գոթողիա) ․905․ Հեու

Հովաս ․898․

․876/859․ Հովաքազ/Հովաս

Ամասիա ․858․

․844․ Հերոբովամ II

Ազարիա (Ոզիա) ․829․

․803/791/791․ Զաքարիա/Սեղղում/Մանայեմ

․780/778․ Փակեիա/Փակեե

Հովաթամ/Աքազ ․777/762․

․758․ Ովսեե

Եզեկիա ․746․

․740․ Սամարիան նվաճվում է

Մանասե/Ամոն/Հովսիա ․716/661/659․

Հովաքազ/Հովակիմ ․628/628․

Հովաքին/Սեդեկիա ․618/617․

Երուսաղեմը ավերվում է ․607․

[ծանոթագրություն]

a Որոշ թվականներ նշում են թագավորության մոտավոր սկիզբը

[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]

Նեեմանը իրեն խոնարհեցրեց ու Եհովայի զորությամբ բուժվեց

[նկար 8–րդ և 9–րդ էջերի վրա]

Ո՞ւր գնաց Եղիան, երբ «մրրիկով վեր ելաւ»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը