Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 12/15 էջ 4–7
  • Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինքնաքննություն կատարիր
  • Որտեղ ծառայել
  • Նոր դժվարություններ
  • Եհովայի օրհնությունն է հարստացնում
  • Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Ծառայությունն ընդլայնելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Պահպանիր հոգևոր առողջությունդ, մինչ ծառայում ես օտարախոս դաշտում
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կարո՞ղ ես օգնել քո ժողովին
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2009 Դիտարան
w09 12/15 էջ 4–7

Կարո՞ղ ես «անցնել Մակեդոնիա»

ՊՈՂՈՍ առաքյալը Փոքր Ասիայի ծովափնյա Տրովադա քաղաքում է։ Նա տեսիլք է տեսնում. մի մակեդոնացի մարդ աղաչում է նրան ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։ Պողոսը և իր ուղեկիցները անմիջապես եզրակացնում են, որ «Աստված կանչել է [իրենց], որպեսզի բարի լուրը հռչակեն» մակեդոնացիներին։ Արդյո՞ւնքը։ Մակեդոնիայի գլխավոր քաղաքում՝ Փիլիպպեում ապրող Լիդիա անունով մի կին և նրա տնեցիները դառնում են հավատացյալներ։ Ավելի ուշ հռոմեական այս գաղութում շատ ուրիշ մարդիկ էլ են դառնում քրիստոնյաներ (Գործ. 16։9–15)։

Այսօր Եհովայի վկաները նույնպես այդպիսի նախանձախնդրություն են դրսևորում։ Նրանցից շատերը պատրաստակամորեն տեղափոխվում են այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Օրինակ՝ Լիզան ցանկանում էր ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչությանը։ Նա Կանադայից տեղափոխվեց Քենիա։ Կանադացի Թրևորը և էմիլին իրենց ծառայությունը ընդլայնելու համար տեղափոխվեցին Մալավի։ Փոլն ու Մեգին թոշակի անցնելուց հետո մտածեցին, որ ավելի շատ ծառայելու համար հրաշալի հնարավորություն է իրենց առջև բացվել, ու տեղափոխվեցին Արևելյան Աֆրիկա։ Իսկ դու անձնազոհ ոգի ունե՞ս։ Կարո՞ղ ես տեղափոխվել այնտեղ, որտեղ բարի լուրը քարոզելու կարիք կա։ Եթե այո, ապա ո՞ր աստվածաշնչյան սկզբունքները և գործնական առաջարկները կօգնեն քեզ հասնելու նպատակիդ։

Ինքնաքննություն կատարիր

Նախ պետք է քննես քո մղումները։ Մեծագույն պատվիրանը, որի մասին Հիսուսը խոսեց, սա է. «Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Հետևաբար օտար երկրում ծառայելու գլխավոր պատճառը պետք է լինի Եհովայի հանդեպ ունեցած սերը և աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը կատարելու ցանկությունը։ Հիսուսը խոսեց նաև երկրորդ պատվիրանի մասին. «Սիրի՛ր քո մերձավորին քո անձի պես»։ Մերձավորի հանդեպ սերը մղում է մեզ օգնելու մարդկանց (Մատթ. 22։36–39; 28։19, 20)։ Օտար երկրում ծառայելու համար պետք է ոչ թե արկածասեր, այլ անձնազոհ և ջանասեր լինել։ Ռեմկոն և Սյուզանը, որոնք ապրել են Նիդերլանդներում և այժմ ծառայում են Նամիբիայում, ասում են. «Սերն է մղում մեզ շարունակելու ծառայությունը այստեղ»։

Իսկ Վիլին, որը Նամիբիայում ծառայում է որպես շրջանային վերակացու, ասում է. «Օտար երկրում շարունակում են ծառայել նրանք, ովքեր չեն եկել այն ակնկալիքով, որ տեղի եղբայրները հոգ տանեն իրենց մասին։ Նրանք եկել են, որ այդ եղբայրներին ծառայեն և օգնեն նրանց քարոզչական գործում»։

Հարցրու ինքդ քեզ՝ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, արդյոք ես արդյունավե՞տ քարոզիչ եմ, ի՞նչ լեզուներ գիտեմ, պատրա՞ստ եմ նոր լեզու սովորելու։ Քո նպատակի մասին խոսիր ընտանիքիդ հետ։ Խորհրդակցիր քո ժողովի երեցների հետ։ Ինչ խոսք, չպետք է մոռանալ նաև աղոթել Եհովային առաջնորդության համար։ Այսպիսի անկեղծ ինքնաքննությունը կօգնի քեզ տեսնելու, թե արդյոք կարող ես ծառայել օտար երկրում (տե՛ս «Հարցրու ինքդ քեզ» շրջանակը)։

Որտեղ ծառայել

Եհովան Պողոսին կանչեց Մակեդոնիա տեսիլքի միջոցով։ Այսօր, սակայն, Նա մեզ այդպես չի առաջնորդում։ Դու կարող ես այս պարբերագրի կամ այլ հրատարակությունների միջոցով իմանալ, թե որտեղ կա քարոզիչների կարիք։ Մի ցուցակ կազմիր և նշիր այդ երկրների անունները։ Եթե պատրաստ չես օտար լեզու սովորելու կամ չես կարող մշտապես ապրել այդ երկրում, նպատակ դիր ծառայել այնտեղ, որտեղ մեծ մասամբ խոսում են քեզ ծանոթ լեզվով։ Հաշվի առ վիզայի, տրանսպորտի, անվտանգության հետ կապված հարցերը, ծախսերը, նաև կլիման։ Գուցե հարկ համարես խորհրդակցել այնպիսի մարդկանց հետ, ովքեր արդեն տեղափոխվել են այդ երկիր։ Որոշում կայացնելուց առաջ աղոթիր Եհովային։ Հիշիր, Պողոսին և իր ուղեկիցներին «սուրբ ոգին արգելել էր խոսքը խոսել Ասիայում»։ Այնուհետև նրանք որոշեցին գնալ Բյութանիա, բայց կրկին «Հիսուսի ոգին թույլ չտվեց նրանց»։ Հետևաբար գուցե որոշ ժամանակ անցնի, մինչև պարզես, թե որտեղ քո օգնության կարիքը կա (Գործ. 16։6–10)։

Եթե արդեն մտածում ես, թե կոնկրետ որ երկրները կարող ես գնալ, նամակ գրիր այդ երկրներում գործող Եհովայի վկաների մասնաճյուղերին։ Նշիր, թե նախկինում ծառայության ինչպիսի ձևերի ես մասնակցել և ինչ նշանակում ունես հիմա։ Գրիր նաև քեզ հուզող հարցերի մասին, օրինակ, ծախսերի, կենսապայմանների մասին, թե արդյոք տվյալ վայրում կա բուժսպասարկման համակարգ և աշխատանքի ինչ հնարավորություններ կան։ Այնուհետև նամակդ կամ նամակներդ տուր քո ժողովի ծառայողական կոմիտեին։ Եղբայրները նամակին կկցեն քո երաշխավորագիրը և կուղարկեն այն մասնաճյուղերը, որոնք նշել ես։ Պատասխանները, որ կստանաս, կօգնեն քեզ որոշելու, թե որտեղ կարող ես արդյունավետորեն ծառայել։

Վիլին, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, ասում է. «Այն քարոզիչները, ովքեր հաջողության են հասել այս հարցում, սովորաբար առաջին հերթին այցելել են տվյալ երկիրը և փնտրել են այնպիսի քաղաքներ, որտեղ իրոք կարող են ուրախությամբ ծառայել։ Մի ամուսնական զույգ հասկացել էր, որ իրենց համար շատ դժվար կլինի ծառայել երկրի ծայրամասերում։ Ուստի հաստատվեցին մի փոքր քաղաքում, որտեղ կային թե՛ հարմար կենսապայմաններ, թե՛ քարոզիչների կարիք։ Այդպես նրանք չկորցրին իրենց ուրախությունը ծառայության մեջ»։

Նոր դժվարություններ

Անծանոթ միջավայրում ապրելը, ինչ խոսք, նոր դժվարություններ է առաջ բերում։ «Միայնության զգացումը կարող է տանջել քեզ»,— ասում է Լիզան, որի մասին նշվեց հոդվածի սկզբում։ Ինչպե՞ս նա հաղթահարեց այդ դժվարությունը։ Նա որոշեց ընկերանալ ժողովի անդամների հետ։ Նպատակ դրեց սովորել յուրաքանչյուրի անունը։ Դրա համար էլ շուտ էր գնում Թագավորության սրահ, իսկ վերջում երկար էր մնում և շփվում էր եղբայրների ու քույրերի հետ։ Լիզան ակտիվորեն համագործակցում էր քարոզիչների հետ ծառայության մեջ, նրանց հրավիրում էր իր տուն և այդպես նոր ընկերներ էր ձեռք բերում։ Նա ասում է. «Չեմ ափսոսում, որ զոհողություններ եմ արել։ Եհովան իսկապես օրհնել է ինձ»։

Երեխաներին մեծացնելուց հետո Փոլն ու Մեգին որոշեցին թողնել իրենց տունը, որտեղ ապրել էին 30 տարի, և տեղափոխվել օտար երկիր։ Փոլը պատմում է. «Չէինք պատկերացնում, որ հեշտությամբ կազատվենք մեր ունեցվածքից՝ տնից, իրերից։ Իրականում ամենից դժվարը ընտանիքից բաժանվելն էր։ Չգիտեինք, որ այդքան ծանր կլինի հեռանալ մտերիմներից։ Ինքնաթիռում անդադար լաց էինք լինում։ Այնքան հեշտ էր ասել՝ մենք չենք կարող։ Սակայն ապավինեցինք Եհովային։ Նոր տարածքում ձեռք բերեցինք ընկերներ, ինչն էլ նպաստեց, որ վճռականությամբ շարունակենք մեր ծառայությունը»։

Գրեգը և Քրիսթլը որոշեցին Կանադայից տեղափոխվել Նամիբիա, որտեղ պաշտոնական լեզուն անգլերենն էր՝ իրենց մայրենի լեզուն։ Հետագայում որոշեցին սովորել նաև տեղաբնակների լեզուներից մեկը։ Նրանք պատմում են. «Երբեմն հուսալքվում էինք։ Սակայն երբ սովորեցինք իրենց լեզուն, պատկերացում կազմեցինք նրանց մշակույթի մասին։ Տեղի եղբայրների հետ սերտ շփումը օգնեց մեզ հարմարվելու նոր միջավայրին»։

Եթե անհատը խոնարհ է ու պատրաստակամ, դրական ազդեցություն է թողնում տեղի եղբայրների վրա։ Ջենին, որը մեծացել է Իռլանդիայում, հիշում է այն ընտանիքներին, ովքեր տեղափոխվել էին իրենց երկիր։ Նա ասում է. «Նրանք շատ հյուրասեր էին։ Այդ մարդիկ իրոք եկել էին ծառայելու մյուսներին և ոչ թե ծառայություն ընդունելու։ Նրանք այնքան եռանդուն էին և ուրախ, որ ես էլ ցանկացա ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա»։ Այսօր Ջենին և նրա ամուսինը որպես միսիոներներ ծառայում են Գամբիայում։

Եհովայի օրհնությունն է հարստացնում

Մակեդոնիայում քարոզելիս Պողոսը մեծ հաջողությունների հասավ։ Մոտ տասը տարի անց նա գրեց Փիլիպպեում ապրող իր եղբայրներին. «Միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն, երբ ամեն անգամ հիշում եմ ձեզ» (Փիլիպ. 1։3)։

Թրևորը և էմիլին, որոնք նախքան «Գաղաադ» դպրոցում սովորելու հրավեր ստանալը ծառայում էին Մալավիում, նույնպես երախտագիտությամբ են լցված Եհովայի հանդեպ։ Նրանք ասում են. «Երբեմն մտածում էինք, թե արդյոք ճիշտ ենք վարվել։ Բայց երջանիկ էինք, քանի որ իրար հետ ավելի էինք մտերմացել։ Զգում էինք, որ Եհովան օրհնում է մեզ»։ Իսկ Գրեգը և Քրիսթլը ասում են. «Չկա ուրիշ բան, որ կնախընտրեինք անել»։

Իհարկե, ոչ բոլորի հանգամանքները թույլ կտան ծառայել օտար երկրում։ Այդուհանդերձ, գուցե կարողանաս ծառայել քո երկրի այլ տարածքներում կամ հարևան ժողովներից մեկում, որտեղ քարոզիչների ավելի շատ կարիք կա։ Կարևորն այն է, որ քո լավագույնը Եհովային անես ծառայելու գործում (Կող. 3։23)։ Այդպես վարվելով՝ կհամոզվես, որ հետևյալ խոսքերը ճշմարիտ են. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ» (Առակ. 10։22)։

[շրջանակ/​նկար 5–րդ էջի վրա]

Հարցրու ինքդ քեզ

Եթե ուզում ես ծառայել օտար երկրում, խորհրդածիր ներքոհիշյալ հարցերի շուրջ։ Աղոթքով դիմիր Եհովային, ազնիվ եղիր ինքդ քեզ հետ և ճիշտ գնահատիր քո իրավիճակը։ «Դիտարան» պարբերագրի նախկին թողարկումներում տեղ գտած ինֆորմացիան կարող է օգնել քեզ։

• Ես հոգևո՞ր անձնավորություն եմ («Ուրախության առաջնորդող քայլեր», 1998 թ., 1 մարտի, էջ 6, արևմտ. [1997 թ., 15 հոկտեմբերի, էջ 6, ռուս.])։

• Ես արդյունավե՞տ քարոզիչ եմ («Ինչպե՞ս լինել արդյունավետ ռահվիրա», 1989 թ., 15 մայիսի, էջ 21, անգլ.)։

• Կարո՞ղ եմ ապրել իմ հարազատներից ու ընկերներից հեռու («Ինչպե՞ս հաղթահարել կարոտի զգացումը, երբ ծառայում ես օտար երկրում», 1994 թ., 15 մայիսի, էջ 28, անգլ., ռուս.)։

• Կարո՞ղ եմ նոր լեզու սովորել («Ծառայել օտարալեզու ժողովում», 2006 թ., 15 մարտի, էջ 17)։

• Իմ ֆինանսական վիճակը թույլ տալի՞ս է, որ տեղափոխվեմ ուրիշ երկիր («Կարո՞ղ ես ծառայել օտարախոս դաշտում», 1999 թ., 15 հոկտեմբերի, էջ 23, արևմտ., ռուս.)։

[նկար 6–րդ էջի վրա]

Խոնարհ ու պատրաստակամ անհատը դրական ազդեցություն է թողնում եղբայրների վրա

[նկար 7–րդ էջի վրա]

Ովքեր օտար երկիր տեղափոխվում են ծառայելու նպատակով, հաջողության են հասնում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը