ԵՐԳ 35
Միշտ ավելի կարևորն ընտրենք
1. Պիտի լինենք մենք խորաթափանց,
Որ սխալն ու ճիշտը զատենք,
Այն, ինչն Աստծու աչքում մեծարժեք է,
Առաջնահերթ համարենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող մեր Աստծուն ուրախացնենք,
Մեր ողջ կյանքում
Կամքը նրա ի սրտե կատարենք,
Ճիշտը անենք,
Միշտ ավելի կարևորն ընտրենք։
2. Ճշմարտության ծարավ սրտերին
Մենք տանում ենք ջուրը կյանքի։
Այս գործն անում ենք մեծ եռանդով.
Այն բազում կյանքեր կփրկի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող մեր Աստծուն ուրախացնենք,
Մեր ողջ կյանքում
Կամքը նրա ի սրտե կատարենք,
Ճիշտը անենք,
Միշտ ավելի կարևորն ընտրենք։
3. Եթե անենք այն, ինչ կարևոր է,
Մեր սիրտն ուրախ կլինի,
Ճնշված ու հոգսառատ մեր մտքերը
Աստված կխաղաղեցնի։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թող մեր Աստծուն ուրախացնենք,
Մեր ողջ կյանքում
Կամքը նրա ի սրտե կատարենք,
Ճիշտը անենք,
Միշտ ավելի կարևորն ընտրենք։
(Տես նաև Սաղ. 97։10; Հովհ. 21։15-17; Փիլիպ. 4։7)։