ԵՐԳ 35
Միշտ ավելի կարևորն ընտրենք
- 1. Պիտի լինենք մենք խորաթափանց, - Որ սխալն ու ճիշտը զատենք, - Այն, ինչն Աստծու աչքում մեծարժեք է, - Առաջնահերթ համարենք։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Թող մեր Աստծուն ուրախացնենք, - Մեր ողջ կյանքում - Կամքը նրա ի սրտե կատարենք, - Ճիշտը անենք, - Միշտ ավելի կարևորն ընտրենք։ 
- 2. Ճշմարտության ծարավ սրտերին - Մենք տանում ենք ջուրը կյանքի։ - Այս գործն անում ենք մեծ եռանդով. - Այն բազում կյանքեր կփրկի։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Թող մեր Աստծուն ուրախացնենք, - Մեր ողջ կյանքում - Կամքը նրա ի սրտե կատարենք, - Ճիշտը անենք, - Միշտ ավելի կարևորն ընտրենք։ 
- 3. Եթե անենք այն, ինչ կարևոր է, - Մեր սիրտն ուրախ կլինի, - Ճնշված ու հոգսառատ մեր մտքերը - Աստված կխաղաղեցնի։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Թող մեր Աստծուն ուրախացնենք, - Մեր ողջ կյանքում - Կամքը նրա ի սրտե կատարենք, - Ճիշտը անենք, - Միշտ ավելի կարևորն ընտրենք։ 
(Տես նաև Սաղ. 97։10; Հովհ. 21։15-17; Փիլիպ. 4։7)։