Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lr գլ. 21 էջ 112–116
  • Պարծենալը լա՞վ բան է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պարծենալը լա՞վ բան է
  • Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Նմանատիպ նյութեր
  • Անհրաժեշտ է աղոթել ու խոնարհ լինել
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Աղոթքի և խոնարհության անհրաժեշտությունը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը կանչում է Մատթեոսին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից»
    2012 Դիտարան
Սովորիր Մեծ Ուսուցչից
lr գլ. 21 էջ 112–116

ԳԼՈՒԽ 21

Պարծենալը լա՞վ բան է

Կարո՞ղ ես բացատրել, թե ինչ է նշանակում պարծենալ։ ~ Տեսնենք օրինակի միջոցով։ Փորձե՞լ ես անել մի բան, որ այնքան էլ լավ չես կարողանում։ Գուցե դա եղել է գնդակ նետելը կամ պարան թռնելը։ Տեսնելով քո անհաջող փորձերը՝ որևէ մեկը ծիծաղե՞լ է քեզ վրա՝ ասելով. «Ես քեզանից լավ կարող եմ անել»։ ~ Եթե այո, ապա նա պարծեցել է՝ ինքն իրեն գովել է։

Քեզ դո՞ւր է գալիս, երբ ուրիշները պարծենում են։ ~ Իսկ ուրիշներին դուր կգա՞, եթե դու պարծենաս։ ~ Ճիշտ կլինի՞ ինչ–​որ մեկին ասել. «Ես քեզանից լավն եմ»։ ~ Ի՞նչ ես կարծում, Եհովան հավանո՞ւմ է պարծենկոտներին։ ~

Մեծ Ուսուցիչը հանդիպել էր մարդկանց, որոնք կարծում էին, թե իրենք ուրիշներից ավելի լավն են։ Նրանք իրենց մասին մեծ կարծիք ունեին ու մյուսներին վերևից էին նայում։ Մի օր Հիսուսը նրանց մի պատմություն պատմեց՝ ցույց տալու համար, որ լավ բան չէ գլուխ գովելը։

Պատմությունը փարիսեցու և մաքսավորի մասին էր։ Փարիսեցիները կրոնական ուսուցիչներ էին։ Նրանք իրենց այնպես էին պահում, որ թվար, թե մյուս մարդկանցից ավելի արդար են։ Հիսուսի պատմությունը սկսվում է նրանով, որ փարիսեցին գնում է Աստծո տաճարում աղոթելու։

Փարիսեցին և մաքսավորը  աղոթում են

Ինչո՞ւ Աստված մաքսավորին հավանեց, իսկ փարիսեցուն՝ ոչ

Աղոթելու է գնում նաև մի մաքսավոր՝ հարկ հավաքող։ Մարդկանց մեծամասնությունը չէր սիրում մաքսավորներին՝ մտածելով, որ նրանք փորձում են խաբել ժողովրդին։ Եվ իրականում մաքսավորներից շատերն անազնիվ էին։

Տաճարում փարիսեցին այսպես աղոթեց. «Ո՛վ Աստված, գոհանում եմ քեզանից, որ ուրիշների պես մեղք չեմ գործում։ Ես մարդկանց չեմ խաբում և ոչ մի վատ բան չեմ անում՝ ինչպես այս մաքսավորը։ Ես արդար մարդ եմ։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում՝ հաց չեմ ուտում, ու քո մասին եմ մտածում։ Եվ իմ ամբողջ եկամտի տասներորդ մասը տալիս եմ տաճարին»։ Նկատեցի՞ր՝ փարիսեցին կարծում էր, թե ինքն ուրիշներից ավելի լավն է։ ~ Եվ նա ոչ միայն մտածում էր, այլ նաև այդ մասին ասում էր Աստծուն։

Բայց մաքսավորը այդպես չէր աղոթում։ Նա, հեռվում կանգնած, իր աչքերն էլ չէր համարձակվում դեպի երկինք բարձրացնել ու, գլուխը խոնարհած, աղոթք էր անում։ Մաքսավորը զղջացել էր իր մեղքերի համար և կուրծքն էր ծեծում վշտահար։ Նա չէր էլ փորձում գովել իրեն Աստծո առաջ։ Հակառակը՝ աղոթում էր. «Ո՛վ Աստված, ողորմիր ինձ՝ մեղավորիս»։

Ըստ քեզ՝ այս երկու մարդկանցից ո՞ր մեկին հավանեց Աստված։ Ինքնագոհ փարիսեցո՞ւն, թե՞ մաքսավորին, որը զղջացել էր իր մեղքերը։ ~

Հիսուսն ասաց, որ Աստված մաքսավորին հավանեց, ապա բացատրեց, թե ինչու. «Որովհետև նա, որ փորձում է ցույց տալ, թե ինքն ավելի լավն է ուրիշներից, կցածրանա։ Իսկ նա, ով իրեն ցածր է համարում, կբարձրանա» (Ղուկաս 18։9–14)։

Ի՞նչ էր ուզում սովորեցնել Հիսուսը այս պատմությունով։ ~ Նա սովորեցնում էր, որ ճիշտ չէ մտածել, թե ուրիշներից ավելի լավն ենք։ Գուցե մենք բարձրաձայն չասենք, թե ուրիշներից լավն ենք, բայց մեր պահվածքով ցույց տանք, որ այդպես ենք մտածում։ Պատահե՞լ է, որ քեզ նման ձևով պահես։ ~ Տեսնենք, թե մի անգամ ինչպես նման բան տեղի ունեցավ Պետրոս առաքյալի հետ։

Երբ Հիսուսն ասաց առաքյալներին, որ բոլորը լքելու են իրեն, երբ նա ձերբակալվի, Պետրոսը պարծեցավ. «Եթե նույնիսկ բոլորը թողնեն քեզ, ես երբեք չեմ թողնի»։ Սակայն Պետրոսը սխալվում էր։ Նա չափից դուրս ինքնավստահ էր։ Իրականում նա նույնպես լքեց Հիսուսին, չնայած, ինչպես մենք կիմանանք հետագայում՝ այս գրքի 30–րդ գլխից, նա կրկին վերադարձավ Հիսուսի մոտ (Մատթէոս 26։31–33)։

Հիմա տեսնենք, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ մեր կյանքում։ Ենթադրենք՝ ուսուցիչը հարցեր է տալիս դասի ժամանակ։ Ինչպե՞ս կվարվես, եթե դու կարող ես անմիջապես պատասխանել, իսկ մյուսները՝ ոչ։ Իհարկե, դու ուրախ ես, որ դասը լավ գիտես։ Բայց լավ կլինի՞, որ ինքդ քեզ համեմատես նրանց հետ, ովքեր դժվարանում են պատասխանել, ու պարծենաս։ ~ Արդյոք ճի՞շտ է ցույց տալ, թե դու մյուսներից ավելի լավն ես։ ~

Փարիսեցին պարծեցավ՝ ասելով, որ ինքն ավելի լավ մարդ է, քան մաքսավորը։ Մեծ Ուսուցիչը մեզ ցույց է տալիս, որ փարիսեցու արարքը սխալ էր։ Թեև մարդիկ կարող են որոշ բաներ ավելի լավ անել, քան մյուսները, բայց դա չի նշանակում, որ նրանք մյուսներից ավելի լավն են։

Աղջիկը ձեռք է բարձրացնում դասարանում

Եթե որևէ մեկից ավելի շատ բան գիտես, արդյո՞ք դա նշանակում է, թե դու նրանից լավն ես

Ուրեմն պե՞տք է գլուխ գովենք, եթե ուրիշներից ավելի շատ բան գիտենք։ ~ Ո՞վ է ստեղծել մեր ուղեղը, մենք ինքնե՞րս։ ~ Աստված է մեզանից յուրաքանչյուրին ուղեղ տվել։ Եվ այն ամենը, ինչ մենք գիտենք, սովորել ենք ուրիշներից, գրքերում ենք կարդացել, կամ էլ լսել ենք ինչ–​որ մեկից։ Նույնիսկ երբ ինքներս ենք որևէ խնդրի լուծում գտնում, ինչի՞ շնորհիվ է դա մեզ հաջողվում։ ~ Այո, շնորհիվ ուղեղի, որն Աստված է մեզ տվել։

Երբ տեսնում ես, թե ինչպես է որևէ մեկը ջանք թափում ինչ–​որ բան անել, լավ կլինի ոգևորես նրան։ Գովիր նրա աշխատանքը։ Եթե կարող ես, օգնիր, որպեսզի նա է՛լ ավելի լավ անի։ Կուզեիր, չէ՞, որ քեզ հետ այդպես վարվեին ուրիշները։ ~

Տղան իր մկանները ցույց է տալիս մեկ ուրիշ տղայի

Ինչո՞ւ ճիշտ չէ մեր ուժով պարծենալը

Մարդիկ տարբեր ուժերի տեր են։ Եթե դու ավելի ուժեղ ես, քան եղբայրդ կամ քույրդ, ճիշտ կլինի՞ պարծենալ դրանով։ ~ Իհարկե ոչ։ Կերակուրի շնորհիվ է, որ մարդ ուժ է ձեռք բերում։ Աստված արևոտ օրեր ու անձրևներ է տալիս, ամեն պայման ստեղծում է, որպեսզի ծառերն ու բույսերը աճեն, ու մարդիկ ուտելիք ունենան, այնպես չէ՞։ ~ Ուրեմն՝ մեր ունեցած ուժի համար Աստծուն պետք է շնորհակալ լինենք (Գործք 14։16, 17)։

Մեզ դուր չի գալիս, երբ մարդիկ պարծենում են, չէ՞։ ~ Հիշենք, թե ինչ է ասել Հիսուսը. «Ինչպես ուզում եք, որ մարդիկ վարվեն ձեզ հետ, այնպես էլ դուք վարվեք նրանց հետ»։ Եթե այդպես անենք, երբեք չենք նմանվի պարծենկոտ փարիսեցուն, որի մասին պատմեց Մեծ Ուսուցիչը (Ղուկաս 6։31)։

Մի անգամ մի մարդ Հիսուսին «բարի» անվանեց։ Արդյո՞ք Մեծ Ուսուցիչը պատասխանեց. «Այո, ես բարի եմ»։ ~ Նա այդպիսի բան չասաց, այլ պատասխանեց. «Ոչ ոք բարի չէ՝ բացի Աստծուց» (Մարկոս 10։18)։ Թեև Մեծ Ուսուցիչը կատարյալ էր, նա երբեք չհպարտացավ դրանով։ Նա փառքը տալիս էր իր Հորը՝ Եհովային։

Իսկ կա՞ որևէ մեկը, ումով մենք կարող ենք պարծենալ։ ~ Այո, կա։ Մենք կարող ենք պարծենալ մեր Ստեղծիչով՝ Եհովա Աստծով։ Երբ գեղեցիկ մայրամուտ ենք տեսնում կամ արարչագործության սքանչելի մի օրինակ դիտում, կարող ենք ասել մարդկանց. «Մեր հրաշալի Աստվածը՝ Եհովան է ստեղծել այդ ամենը»։ Թող որ միշտ պատրաստ լինենք խոսելու այն մեծ գործերի մասին, որ արել է Եհովան ու դեռ անելու է ապագայում։

Երկու տղաներ դիտում են մայրամուտը

Ո՞ւմ է գովաբանում այս տղան?

Տեսնենք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում պարծենալու մասին, և թե ինչպես կարող ենք խուսափել ինքներս մեզ գովելուց. Առակաց 16։5, 18; Երեմիա 9։23, 24; Ա Կորնթացիս 4։7 և 13։4։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը