Երգ 104
Գովաբանե՛ք ինձ հետ Յահին
Տպագիր թողարկում
1. Գովաբանե՛ք
ինձ հետ Յահին՝
կյանք, շունչ տվող մեր զորեղ Արարչին։
Զօր ու գիշեր
փառաբանենք.
նա պարուրված է սիրով՝ հռչակենք
և սուրբ անունը նրա գովերգենք։
2. Գովաբանե՛ք
ինձ հետ Յահին.
նա զորացնում է, օգնում թույլերին։
Երբ աղոթենք,
մեզ կլսի,
իր սուրբ ոգով զորավիգ կլինի։
Փառաբանվի թող անունը Յահի։
3. Գովաբանե՛ք
ինձ հետ Յահին.
մխիթարում է, սփոփում հեզերին։
Մեղք և արատ
կվերացնի,
նա մեր սրտերը սիրով կբուժի
և մեզ կօրհնի, դե՛, գովե՛նք սուրբ Յահին։
(Տե՛ս նաև Սաղ. 94։18, 19; 145։21; 147։1; 150։2)