«Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը»
Շատերն են հիանում Աստծու ստեղծագործություններով։ Բայց քչերն են գիտակցում, որ ստեղծագործությունը շատ բան է հայտնում մեր Մեծ Արարչի մասին (Հռոմ. 1։20)։ Դավիթը, որ ապրել է վաղնջական ժամանակներում, կարող էր կարդալ Եհովայի Խոսքը և իմանալ նրա մասին։ Բացի այս, նա Եհովային ավելի լավ ճանաչեց՝ «նայելով» արարչությանը։ Սա ևս մոտեցրեց նրան Աստծուն (Սաղ. 8։3, 4)։ «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը» տեսաֆիլմն (անգլ., ռուս.) օգնում է մեզ, մեր երեխաներին և Աստվածաշունչ ուսումնասիրողներին ավելի լավ ճանաչելու Եհովայի ստեղծագործություններից մի քանիսը, տեսնելու, թե ինչ հատկություններ ունի մեր Մեծ Արարիչը և մտերմանալու նրա հետ։ Դիտիր այս ֆիլմը և փորձիր պատասխանել հետևյալ հարցերին։
1) Տիեզերքի չափերը և նրանում տիրող կարգուկանոնը ինչպե՞ս են խորացնում քո երախտագիտությունը Եհովայի հանդեպ (Ես. 40։26)։ 2) Ջուրը ի՞նչ է մեզ սովորեցնում Աստծու մասին (Հայտն. 14։7)։ 3) Երկրագնդի չափերը և հեռավորությունը Արեգակից ինչպե՞ս են փաստում Եհովայի իմաստությունը։ 4) Ի՞նչ նպատակի է ծառայում Լուսինը (Սաղ. 89։37)։ 5) Ինչպե՞ս է Եհովան ստեղծել մարդուն, որպեսզի նա վայելի կյանքը։ 6) Ի՞նչ է ԴՆԹ-ն (Սաղ. 139։16)։ 7) Ինչո՞վ է մարդը տարբերվում Եհովայի երկրային մյուս ստեղծագործություններից (Ծննդ. 1։26)։ 8) Ի՞նչ ես սպասում նոր աշխարհից։
Լրացուցիչ։ 9) Ինչպե՞ս են առաջանում գույները։ 10) Ինչպե՞ս է ջուրը հաղթահարում ձգողականության ուժը և բարձրանում մինչև ծառի գագաթը։ 11) Ի՞նչ դեր է խաղում ջուրը մարդու օրգանիզմի գործունեության մեջ։ 12) Բեր օրինակներ, որոնք փաստում են կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող ներդաշնակության մասին։ 13) Որտեղի՞ց կենդանի էակները գիտեն, թե ինչպես համագործակցեն իրար հետ։ 14) Ի՞նչ է «ոսկե անկյունը», և ինչպե՞ս է դա արտահայտված ստեղծագործության մեջ։
«Ուշադիր նայիր» Եհովայի ձեռքի գործին։ Հիսուսը հորդորեց «ուշադիր նայել երկնքի թռչուններին» և «սովորել դաշտի շուշաններից» (Մատթ. 6։26, 28)։ Եթե այդպես անենք, ապա մեր հավատը կմեծանա, Արարչի հանդեպ կլցվենք վստահությամբ, մեր մեջ երախտագիտություն կառաջանա Եհովայի հանդեպ նրա իմաստության, փրկարար զորության և սիրո համար։ Աշխարհային բաներով անիմաստ տարվելու փոխարեն՝ կարող ենք ժամանակ հատկացնել, որ դիտենք արարչագործության հրաշքները, և խորհրդածենք, թե ինչ են դրանք ասում մեր Աստծու մասին (Սաղ. 19։1)։