Մարտի 26-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՄԱՐՏԻ 26-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ 2012
Երգ 92 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
bt, գլուխ 18, պարբ. 12–18 (25ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Երեմիա 12–16 (10ր)
№ 1. Երեմիա 13։1–14 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. td 24Ա Հույս մահացածների համար (5ր)
№ 3. td 24Բ Հարություն են առնում ինչպես երկնային, այնպես էլ երկրային կյանքի համար (5ր)
□ Ծառայողական հանդիպում
5 ր. Հայտարարություններ։ Տեղեկացրու ժողովին, թե ժողովը քանի տարածք դեռ չի մշակել Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերով։
10 ր. Մի մոռացեք հյուրասիրությունը (Եբր. 13։1, 2)։ Ելույթ։ Ներկայացնում է երեցը։ Ներկայացրու, թե ինչ է ձեռնարկվում Հիշատակի երեկոյի կապակցությամբ։ Խոսիր այն մասին, թե ժողովի բոլոր անդամները ինչպես կարող են հյուրասեր լինել Երեկոյին եկած հյուրերի և ոչ ակտիվ քարոզիչների հանդեպ։ Ներկայացրու երկու մասից բաղկացած ցուցադրում. ծրագիրը սկսվելուց առաջ քարոզիչը ողջունում է քարոզարշավի ընթացքում հրավիրված մարդուն, իսկ ծրագրից հետո առաջարկում է այդ մարդուն, որ իրենք հանդիպեն նրա հետաքրքրությունը զարգացնելու համար։
20 ր. «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը»։ Հարց ու պատասխան։ Օգտվելով առաջին և վերջին պարբերություններից՝ կարճ նախաբան և վերջաբան ներկայացրու։ Հրավիրիր ունկնդիրներին պատմելու, թե ինչ օգուտներ են քաղել ֆիլմի դիտումից։ Քննարկիր, թե ինչպես կարելի է ֆիլմն օգտագործել ծառայության մեջ։
Երգ 110 աղոթք