«Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» (մաս 1)
Երբ պատանիները դառնում են չափահաս, նրանք կանգնում են կարևոր որոշումներ կայացնելու առաջ։ Նրանց օգնելու համար թողարկվել է «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» ֆիլմը (անգլ., ռուս.)։ Ֆիլմը դիտելու համար գլխավոր մենյուում ընտրիր լեզուն, հետո սեղմիր «Ֆիլմ» գրությունը։ Դիտելիս փորձիր գտնել 2-րդ պարբերությունում բերված հարցերի պատասխանները։ Հետո սեղմիր «Հարցազրույց», այնուհետև «Հետադարձ հայացք» և փորձիր գտնել 3-րդ պարբերության հարցերի պատասխանները։
Ֆիլմ։ 1) Տիմոթեոսի իրավիճակը ինչո՞վ է նման այսօրվա քրիստոնյա պատանիներից շատերի իրավիճակին։ 2) Ի՞նչ ճնշում էր գործադրվում Անդրեի վրա, որպեսզի նա հաջողությունների հասներ թեթև ատլետիկա մարզաձևում։ 3) Եղբայր Ֆլայսիգը Անդրեին ի՞նչ պատմեց՝ ա) միաժամանակ Եհովային և սպորտին նվիրված լինելու մասին (Մատթ. 6։24), բ) թե ինչպես կարելի է հասնել իսկական երջանկության, գ) թե ինչ է իրեն հիշեցնում համակենտրոնացման ճամբարից մնացած ամանը, դ) այն նկարի մասին, որում մի խումբ մարդկանց հետ ինքն ու իր կինը նկարվել են, ե) այն մասին, թե արդյոք ափսոսում է, որ իր երազանքից հրաժարվեց (Փիլիպ. 3։8)։ 4) Ի՞նչ է Անդրեի տատիկը պատասխանում նրա այս հարցին. «Սխալ բան կա՞, եթե ուզում եմ չեմպիոն դառնալ» (Ղուկ. 4։5–7)։ 5) Մրցավազքում հաղթելը տվե՞ց Անդրեին իսկական բավականություն։ 6) Ի՞նչը քեզ տպավորեց եղբայր Ֆլայսիգի՝ Անդրեին գրած նամակից (Առակ. 10։22)։ 7) Եղբայր Ֆլայսիգը Անդրեին օգնեց ի՞նչ հասկանալ։
Հետադարձ հայացք։ 8) Ինչի՞ էին ձգտում նախկինում եղբայրը և քույրը և ինչո՞ւ։ 9) Ի՞նչ հաջողությունների նրանք հասան։ 10) Ի՞նչը ստիպեց նրանց փոխել իրենց կյանքը (2 Կորնթ. 5։15)։ 11) Իրենց նախկին նպատակները ի՞նչ աստվածապետական նպատակներով նրանք փոխարինեցին, և ինչո՞ւ են նրանք ասում, որ չէին կարող միաժամանակ ձգտել այդ երկու նպատակներին։ 12) Նրանք ափսոսո՞ւմ էին, որ փոխել են իրենց կյանքը։ 13) Նրանց պատմածներից հատկապես ի՞նչն է մղել քեզ մտածելու, թե ինչ ուղի ընտրես կյանքում։
Դիտիր նաև մյուս հարցազրույցներն ու լրացուցիչ նյութը, որպեսզի հաջորդ շաբաթ պատրաստ լինես մեկնաբանելու Ծառայողական հանդիպմանը։