Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr17 սեպտեմբեր էջ 2
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2017)
  • Ենթավերնագրեր
  • Սեպտեմբերի 4–10
  • Սեպտեմբերի 11–17
  • Սեպտեմբերի 18–24
  • Սեպտեմբերի 25–հոկտեմբերի 1
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2017)
mwbr17 սեպտեմբեր էջ 2

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Սեպտեմբերի 4–10

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶԵԿԻԵԼ 42–45

«Մաքուր երկրպագությունը վերականգնվելու էր»

it, «Տաճար», պրբ. 46

Տաճարի մասին Եզեկիելի տեսիլքը։ Մ. թ. ա. 593 թ.-ին՝ Երուսաղեմի և այնտեղ գտնվող Սողոմոնի տաճարի կործանման 14-րդ տարում, քահանա և մարգարե Եզեկիելը, որը տեսիլքում տեղափոխվեց մի շատ բարձր լեռան վրա, տեսավ Եհովայի մեծ տաճարը (Եզկ 40։1, 2)։ Գերեվարված հրեաներին նվաստացնելու և նրանց զղջման բերելու նպատակով, ինչպես նաև Աստծուն հավատարիմ մարդկանց, անկասկած, մխիթարելու համար Եզեկիելին պատվեր տրվեց իր տեսած բոլոր բաները պատմել «Իսրայելի տանը» (Եզկ 40։4; 43։10, 11)։ Այդ տեսիլքում մեծ ուշադրություն էր դարձվում չափումներին։ Որպես չափման միավոր օգտագործվում են «եղեգը» (երկար եղեգը՝ 3,11 մ, կամ՝ 10,2 ֆուտ) և «կանգունը» (երկար կանգունը՝ 51,8 սմ, կամ՝ 20,4 դյույմ) (Եզկ 40։5)։ Չափսերի մանրամասն նկարագրության արդյունքում որոշ մարդիկ եկել են այն եզրահանգման, որ այդ տեսիլքի տաճարը պետք է նախօրինակ լիներ գերությունից հետո Զորաբաբելի կողմից կառուցված տաճարի համար։ Սակայն այդ եզրահանգումը չունի լուրջ հիմնավորումներ։

it, «Անուն», պրբ. 31

Երբ Իսրայելը՝ որպես Աստծու անունը կրող ժողովուրդ, չէր պահում նրա արդար պատվիրանները, Աստծու անունը պղծվում էր (Եզկ 43։8; Ամս 2։7)։ Ի վերջո, Աստված պատժեց իսրայելացիներին նրանց անհավատարմության համար, և դա առիթ եղավ, որ ուրիշ ազգերը անհարգալից կերպով խոսեն Աստծու անվան մասին (հմմտ. Սղ 74։10, 18; Ես 52։5)։ Չհասկանալով, որ պատիժը Եհովայից էր՝ այդ ազգերը սխալմամբ եզրակացրին, որ Եհովան անկարող է պաշտպանել իր ժողովրդին նրա վրա հասած աղետներից։ Իր անունը նախատինքից մաքրելու համար Եհովան, գործելով հանուն իր անվան, Իսրայելի մնացորդին վերադարձրեց հայրենիք (Եզկ 36։22–24)։

it, «Արդարադատություն»

Հաշվի առնելով այդ ամենը՝ Եհովան միշտ իրավամբ պահանջել է, որ նրանք, ովքեր ցանկանում են իր հավանությունն ունենալ, ծանոթանան արդարության վերաբերյալ իր չափանիշներին և հետևեն դրանց (Ես 1։17, 18; 10։1, 2; Եր 7։5–7; 21։12; 22։3, 4; Եզկ 45։9, 10; Ամս 5։15; Մք 3։9–12; 6։8; Զք 7։9–12)։ Աստծու նման՝ այդ մարդիկ պետք է անկողմնակալ լինեն, քանի որ խտրականության յուրաքանչյուր դրսևորում անարդար է և խախտում է սիրո օրենքը (Հկ 2։9)։ Սակայն համաձայն Աստծու չափանիշների արդարություն գործադրելը ծանրաբեռնող չէ, ավելին, դրանից է կախված մարդու երջանկությունը (Սղ 106։3; հմմտ. Ես 56։1, 2)։ Այս ճշմարտությունն ընդունում էր անգլիացի հայտնի իրավագետ Բլեքսթոնը, որը գրեց. «[Աստված] հավիտենական արդարության օրենքները այնքան ամուր է կապել, այնքան անքակտելիորեն է միահյուսել յուրաքանչյուր անհատի երջանկությանը, որ վերջինս հասանելի կարող է լինել միմիայն առաջինները պահելու դեպքում, ու եթե առաջինները ճշգրտորեն պահվում են, դա անպայման առաջ է բերում վերջինը» (Chadman’s Cyclopedia of Law, 1912, Vol. I, p. 88)։

Սեպտեմբերի 11–17

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶԵԿԻԵԼ 46–48

it, «Մարդու Որդի», պրբ. 3

Եբրայերեն Գրություններում այս արտահայտությունը ավելի հաճախ հանդիպում է «Եզեկիել» գրքում, որտեղ Աստված, դիմելով մարգարեին, ավելի քան 90 անգամ նրան կոչում է «մարդու որդի» (Եզկ 2։1, 3, 6, 8)։ Ակներևաբար մարգարեին այդպես կոչելը ընդգծում է այն, որ նա ընդամենը մարդ է, և այդպիսով ակնառու կերպով ցույց է տրվում մարդկային պատգամաբերի և նրա հայտնած պատգամի Աղբյուրի՝ Բարձրյալ Աստծու միջև տարբերությունը։ Դանիել 8։17-ում «մարդու որդի» է կոչվում նաև Դանիել մարգարեն։

Սեպտեմբերի 18–24

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՆԻԵԼ 1–3

it, «Միսաք»

Երեք հնարավոր պատճառ կա, թե ինչու էին նրանք մտածում, որ արքայական ուտեստները կպղծեին իրենց։ 1) Բաբելոնացիները այնպիսի կենդանիների միս էին ուտում, որոնք Մովսիսական օրենքով անմաքուր էին համարվում։ 2) Նրանք ուշադրություն չէին դարձնում այն բանին, որ կենդանիների արյունը ինչպես հարկն է թափվեր, և նույնիսկ ուտում էին խեղդված կենդանիների միսը։ 3) Հաճախ հեթանոսները կենդանուն նախ որպես զոհ էին մատուցում իրենց աստծուն, իսկ հետո ուտում էին դրա միսը՝ հացկերույթը համարելով պաշտամունքի մի մաս (Դն 1։8; հմմտ. 1Կթ 10։18–20, 28)։

Սեպտեմբերի 25–հոկտեմբերի 1

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԴԱՆԻԵԼ 4–6

w88 10/1, էջ 30, պրբ. 3–5

Ընթերցողների հարցերը

Երբ Դանիել անունով եբրայեցուն ներս բերեցին, թագավորը նորից առաջարկեց, որ նրան ծիրանի հագցնի, պարանոցին ոսկի վզնոց գցի և թագավորության մեջ նրան երրորդը դարձնի։ Սակայն Դանիելը ակնածանքով պատասխանեց. «Թող քո պարգևները քեզ լինեն, ու քո նվերները ուրիշներին տուր։ Այնուհանդերձ, ես կկարդամ գրությունը թագավորի համար և կտամ մեկնությունը» (Դանիել 5։17)։

Կարիք չկար Դանիելին կաշառել կամ վճարել մեկնություն տալու դիմաց։ Թագավորը կարող էր իրեն պահել իր նվերները կամ ուրիշին տալ։ Դանիելը բացատրելու էր գրության իմաստը ոչ թե շահից դրդված, այլ քանի որ նրան այդ ունակությունը տալու էր ճշմարիտ Աստված Եհովան, որը շուտով կործանելու էր Բաբելոնը։

Դանիել 5։29-ում տեսնում ենք, որ երբ Դանիելը վարվեց իր խոսքի համաձայն ու հայտնեց գրության մեկնությունը, թագավորը հրամայեց, որ այնուամենայնիվ Դանիելին պարգևատրեն։ Իրականում ոչ թե Դանիելը հագավ այդ հանդերձներն ու վզնոցը, այլ նրան հագցրին Բաղդասար թագավորի հրամանով, որը բացարձակ իշխանություն ուներ։ Սա չի հակասում Դանիել 5։17-ին, որից տեսնում ենք, որ նա եսասիրական մղումներ չուներ։

dp, էջ 109, պրբ. 22

Չորս բառեր, որոնք փոխեցին աշխարհը

22Առեղծվածը բացահայտված էր։ Մարա-պարսկական զորքերը շուտով գրավելու էին հզոր Բաբելոնը։ Բաղդասարը վհատվեց՝ լսելով մոտալուտ կործանման մասին, բայց նա պահեց իր խոստումը։ Նա պատվիրեց իր ծառաներին, որ Դանիելին ծիրանի հագցնեն, պարանոցին ոսկե վզնոց գցեն ու ազդարարեն, որ թագավորության մեջ երրորդն է լինելու (Դանիել 5։29)։ Դանիելը չհրաժարվեց այդ պարգևներից, քանի որ այդպիսով փառաբանվելու էր Եհովայի անունը։ Հնարավոր է՝ Բաղդասարը հույս ուներ, որ Եհովայի մարգարեին պատվելով՝ կարող էր մեղմացնել դատաստանը։ Եթե նա իրոք այդպես էր մտածում, ապա արդեն շատ ուշ էր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը