Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr17 օգոստոս էջ 2–3
  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2017)
  • Ենթավերնագրեր
  • Օգոստոսի 7–13
  • Օգոստոսի 14–20
  • Օգոստոսի 21–27
  • Օգոստոսի 28–Սեպտեմբերի 3
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2017)
mwbr17 օգոստոս էջ 2–3

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Օգոստոսի 7–13

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶԵԿԻԵԼ 28–31

it, «Եգիպտոս, եգիպտացի», պրբ. 75

Նաբուգոդոնոսորի իշխանության 37-րդ տարով (մ. թ. ա. 588 թ.) թվագրված բաբելոնական մի տեքստում հիշատակվում է Եգիպտոսի դեմ կատարված արշավանքի մասին։ Դժվար է ասել՝ արդյոք այնտեղ խոսվում է Եգիպտոսը նվաճելու, թե ավելի ուշ այդ երկրում կատարված ռազմական գործողությունների մասին։ Ամեն դեպքում Նաբուգոդոնոսորը Եգիպտոսի հարստությունը որպես վարձ ստացավ Տյուրոսի՝ Աստծու ժողովրդին չարիք պատճառողի դեմ Եհովայի կայացրած դատաստանն իրագործելու դիմաց (Եզկ 29։18–20; 30։10–12)։

g86 11/8, էջ 27, պրբ. 4, 5

Արդյո՞ք պետք է վճարել հարկերը

Այս հարցին պատասխանելու համար կարող ենք քննել, թե ինչպես մի անգամ մեր Ստեղծիչը աշխարհիկ կառավարիչներից մեկին վարձատրեց իր կատարած աշխատանքի դիմաց։ Արդարացի զայրույթը մղեց Եհովային կործանման մատնել հնագույն Տյուրոս քաղաքը։ Այդ վճիռն իրագործելու համար նա օգտագործեց Բաբելոնի ռազմական ուժը, որի գլուխ կանգնած էր Նաբուգոդոնոսոր թագավորը։ Թեև Բաբելոնը հաղթանակ տարավ, սակայն դրա համար նա թանկ գին վճարեց։ Ուստի Եհովան անհրաժեշտ համարեց վարձատրել Բաբելոնին իր կատարած աշխատանքի դիմաց։ Այդ մասին կարդում ենք Եզեկիել 29։18, 19-ում. «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը հրամայեց, որ իր զորքը մեծ աշխատանք կատարի ընդդեմ Տյուրոսի... Սակայն նա և իր զորքը Տյուրոսից վարձ չստացան նրա դեմ կատարած աշխատանքի դիմաց։ Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին տալիս եմ Եգիպտոսը, և նա իր հետ կտանի նրա հարստությունը, մեծ ավար կվերցնի ու մեծ կողոպուտ կանի. դա՛ կլինի իր զորքի վարձը»»։

Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտեն, որ հեթանոս Նաբուգոդոնոսորը գոռոզ, եսասեր թագավոր էր։ Իսկ Բաբելոնն ու իր զորքերը հայտնի էին գերիների հանդեպ իրենց դաժան վերաբերմունքով։ Թեև Եհովան չէր խրախուսում նման վարվելակերպը, բայց վերջինիս համար պարտքը պարտք էր, որը նա ամբողջությամբ վճարեց։

it, «Կատարելություն», պրբ. 17, 18

Առաջին մեղսագործը և Տյուրոսի թագավորը։ Ինչպես ցույց են տալիս Հովհաննես 8։44-ում նշված Հիսուսի խոսքերը և Ծննդոց 3-րդ գլխի արձանագրությունը, մեղքին և անկատարությանը սկիզբ է դրել ոչ թե մարդը, այլ մի ոգեղեն արարած։ Եզեկիել 28։12–19-ում գրված է մի ողբերգ, որը թեև ուղղված է Տյուրոսի երկրային թագավորին, բայց նկարագրում է Աստծու ոգեղեն որդիներից մեկի բռնած ընթացքը, որը դարձավ առաջին մեղսագործը։ «Տյուրոսի թագավորի» հպարտությունը, «աստված» լինելու նրա ձգտումը, նրա մասին հիշատակումը որպես «քերովբեի», հղումը Եդեմի՝ Աստծու պարտեզին, համապատասխանում են հպարտացած Բանսարկու Սատանայի մասին աստվածաշնչյան տեղեկությանը. նա նույնացվում է Եդեմի պարտեզի օձի հետ և կոչվում է «այս աշխարհի աստված» (1Տմ 3։6; Ծն 3։1–5, 14, 15; Հտն 12։9; 2Կթ 4։4)։

Տյուրոսի թագավորը, որի անունը չի հիշատակվում, բնակվում էր մի քաղաքում, որն իր մասին ասում էր, որ «կատարյալ է գեղեցկությամբ», և որը «լի էր իմաստությամբ ու կատարյալ [ածական՝ եբր. կալալ բառից] էր գեղեցկությամբ»։ Նա նաև իր ստեղծվելու օրից «անբասիր էր [եբր.՝ տամիմ]» իր ճանապարհներում, մինչև որ անարդարություն գտնվեց իր մեջ (Եզկ 27։3; 28։12, 15)։ «Եզեկիել» գրքի ողբերգի առաջին՝ ուղղակի կիրառությունը հնարավոր է՝ վերաբերում է ոչ թե Տյուրոսի ինչ-որ մի թագավորի, այլ այդ քաղաքի կառավարիչների մի ամբողջ շառավղի (հմմտ. Ես 14։4–20, որտեղ արձանագրված է մի մարգարեություն «Բաբելոնի թագավորի» մասին, որի անունը հայտնի չէ)։ Եթե դա այդպես է, ապա խոսքը, հավանաբար, Տյուրոսի կառավարիչների և Դավիթ ու Սողոմոն թագավորների միջև սկզբնական շրջանում եղած ընկերական հարաբերությունների և համագործակցության մասին է։ Տյուրոսը այդ ժամանակ նույնիսկ աջակցում էր Մորիա լեռան վրա Եհովայի տաճարի շինարարությանը։ Հետևաբար սկզբում Աստծու ժողովրդի հետ Տյուրոսի կառավարիչների վարվելակերպը կարելի էր անբասիր կոչել (1Թգ 5։1–18; 9։10, 11, 14; 2Տգ 2։3–16)։ Սակայն ավելի ուշ իշխող թագավորները շեղվեցին այդ «անբասիր» ճանապարհից, և այդ պատճառով Հովել, Ամոս ու Եզեկիա մարգարեները հայտնեցին նրա դեմ ուղղված Աստծու դատապարտական խոսքերը (Հվլ 3։4–8; Ամս 1։9, 10)։ «Եզեկիել» գրքի մարգարեությունը ոչ միայն մատնացույց է անում Տյուրոսի թագավորի և Աստծու գլխավոր Հակառակորդի գործելակերպի նմանությունը, այլև մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «կատարելություն» և «անբասիրություն» բառերը կարող են հարաբերական իմաստով գործածվել։

Օգոստոսի 14–20

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶԵԿԻԵԼ 32–34

w88 1/1, էջ 28, պրբ. 13

Շարունակիր Թագավորությունը քարոզել

Խուսափենք արյունապարտ լինելուց

13 Ինչպես Եզեկիելի օրերում, այնպես էլ այսօր, Եհովայի նվիրված Վկաների պատասխանատվությունն է մարդկանց նախազգուշացնել Աստծու մոտալուտ դատաստանի մասին։ Եզեկիելը դետ էր նշանակվել Իսրայելի տան վրա։ Նա պետք է իսրայելացիներին զգուշացներ, որ հետ դառնային իրենց չար գործերից, հակառակ դեպքում կկործանվեին։ Եթե նա որպես դետ չզգուշացներ մարդկանց, չար մարդիկ միևնույնն է կործանվելու էին, բայց այդ դեպքում նրանց արյունը կմնար անպատասխանատու դետի վրա։ Այն, թե ինչ տեսակետ ունի Եհովան դատաստան իրագործելու վերաբերյալ, երևում է հետևյալ խոսքերից. «Ինձ ոչ թե ամբարշտի մահն է հաճույք պատճառում, այլ այն, որ ամբարիշտը հետ դառնա իր ճանապարհից ու ապրի։ Հե՛տ դարձեք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից, ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն» (Եզեկիել 33։1–11)։

w91 3/15, էջ 17, պրբ. 16, 17

Քայլիր Եհովայի երկնային կառքին համընթաց

Անտարբերությունը չվախեցրեց նրան

16 Եզեկիելը հնազանդություն դրսևորեց և թույլ չտվեց, որ անտարբերությունն ու ծաղրանքը վախեցնեն իրեն։ Այս հարցում նա լավ օրինակ է։ Մենք էլ մաքուր լեզվի զարգացմանը համընթաց հետևում ենք այն ուղղությանը, որն ընտրել է մեծագույն Կառապանը։ Այդպիսով մենք պատրաստ ենք լինում արձագանքելու նրա պատվերներին, նաև զորանում ենք ու թույլ չենք տալիս, որ մեզ վախեցնեն այն մարդկանց անտարբերությունն ու ծաղրանքը, ում հայտնում ենք Եհովայի դատաստանական լուրը։ Ինչպես Եզեկիելին, այնպես էլ մեզ Եհովան նախազգուշացրեց, որ լինելու են պնդագլուխ ու կարծրասիրտ հակառակորդներ։ Մյուսներն էլ չեն լսելու, քանի որ չեն ուզում ուշադրություն դարձնել Եհովայի խոսքերին (Եզեկիել 3։7–9)։ Ուրիշները կեղծավոր են լինելու, ինչպես նշված է Եզեկիել 33։31, 32–ում. «Նրանք կհավաքվեն քեզ մոտ, ինչպես որ ժողովուրդն է սովորաբար հավաքվում, և կնստեն քո առաջ, ինչպես որ իմ ժողովուրդն է նստում։ Նրանք կլսեն քո խոսքերը, բայց չեն կատարի, քանի որ իրենց բերանով կրքոտ ցանկություններ են հայտնում, և իրենց սիրտն անարդար շահի հետևից է գնում։ Ահա դու նրանց համար ասես սիրո մի երգ լինես, գեղեցիկ ձայն ունեցող մի մարդ, որը վարպետորեն տավիղ է նվագում։ Նրանք լսում են քո խոսքերը, բայց նրանցից ոչ մեկը չի կատարում դրանք»։

17 Իսկ ի՞նչ էր լինելու հետո։ 33-րդ համարում ասվում է. «Սակայն երբ այն կատարվի, իսկ այն անպայման կկատարվի, նրանք կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ մարդկանց բացասական արձագանքը Եզեկիելին հետ չպահեց քարոզելուց։ Ուրիշների անտարբերությունը նրան անտարբեր չդարձրեց։ Անկախ նրանից՝ մարդիկ լսում էին Եզեկիելին, թե ոչ, նա հնազանդվեց Աստծուն ու կատարեց իրեն տրված հանձնարարությունը։

Օգոստոսի 21–27

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶԵԿԻԵԼ 35–38

w88 9/15, էջ 24, պրբ. 11

«Պիտի իմանան, որ ես Եհովան եմ»

11 Երբ Իսրայելի մնացորդը վերադարձավ Հուդա, այդ ավերված երկիրը վերաշինվեց ու դարձավ պտղատու «Եդեմի պարտեզ» (կարդա Եզեկիել 36։33–36)։ Նմանապես 1919 թ.-ից Եհովան օծյալ մնացորդի ամայացած տարածքը դարձրել է պտղատու հոգևոր դրախտ, որտեղ այժմ նաև «մեծ բազմությունն է»։ Յուրաքանչյուր նվիրված քրիստոնյա պետք է ձգտի մաքուր պահել այս հոգևոր դրախտը, քանի որ այստեղ սուրբ ժողովուրդ է բնակվում (Եզեկիել 36։37, 38)։

Օգոստոսի 28–Սեպտեմբերի 3

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԶԵԿԻԵԼ 39–41

w89 8/15, էջ 14, պրբ. 20

Դրախտ վերադառնալու ճանապարհը բացվում է

20 Իսկ ի՞նչ կլինի ազգերի թողած ողջ սպառազինությանը։ Հաշվի առնելով այն, թե խորհրդանշական առումով որքան երկար ժամանակ էր պահանջվելու զենքերի դյուրավառ մասերի այրման համար՝ կարելի է եզրակացնել, որ դրանց քանակը շատ մեծ է լինելու (Եզեկիել 39։8–10)։ Արմագեդոնը վերապրածները կկարողանան պատերազմից մնացած զենքերից օգտակար գործիքներ պատրաստել (Եսայիա 2։2–4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը