Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb18 հունիս էջ 7
  • Սոցիալական ցանց. խուսափիր վտանգներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սոցիալական ցանց. խուսափիր վտանգներից
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Նմանատիպ նյութեր
  • Ովքե՞ր են քո օնլայն ընկերները
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Ինչո՞ւ է մարդկանց գրավում
    2012 Արթնացե՛ք
  • Չորս հարց, որ պետք է հետաքրքրի քեզ
    2012 Արթնացե՛ք
  • Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
mwb18 հունիս էջ 7

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Սոցիալական ցանց. խուսափիր վտանգներից

Հիսուսը հրաժարվում է քարերը հաց դարձնել

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Ինչպես ցանկացած գործիք, սոցիալական ցանցերը կարող են և՛ օգտակար լինել, և՛ վնասակար։ Որոշ քրիստոնյաներ որոշել են ընդհանրապես չօգտվել սոցիալական ցանցերից, ոմանք էլ օգտագործում են դրանք, որպեսզի կապ պահեն ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Սատանան ցանկանում է, որ մենք անխոհեմաբար օգտվենք սոցիալական ցանցերից, և այդպիսով վնասենք մեր համբավը ու Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։ Բայց մենք, Հիսուսի պես, կարող ենք Աստծու Խոսքի սկզբունքների օգնությամբ տեսնել վտանգները և խուսափել դրանցից (Ղկ 4։4, 8, 12)։

ՎՏԱՆԳՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԽՈՒՍԱՓԵԼ

  • Սոցիալական ցանցերին չափից շատ ժամանակ տրամադրելը։ Եթե զգույշ չլինենք, սոցիալական ցանցերը կարող են խլել այն թանկ ժամանակը, որ պետք է տրամադրենք հոգևոր գործերին։

    Աստվածաշնչյան սկզբունքներ՝ Եփ 5։15, 16; Փպ 1։10

  • Կասկածելի նյութեր դիտելը։ Ցանկահարույց նկարներ դիտելը կարող է տանել նրան, որ անհատը ընկնի պոռնկագրություն դիտելու կախվածության մեջ կամ անբարոյություն գործի։ Բացի այդ, հավատուրացների տեղադրած նյութերն ընթերցելը կամ նրանց կայքեր այցելելը կարող է վնասել մեր հավատը։

    Աստվածաշնչյան սկզբունքներ՝ Մթ 5։28; Փպ 4։8

  • Քո տեղադրած մեկնաբանություններն ու նկարները։ Քանի որ մարդու սիրտը նենգավոր է, այն կարող է մղել անհատին անվայել մեկնաբանություններ կամ նկարներ տեղադրել սոցիալական ցանցում։ Դա կարող է փչացնել նրա կամ ուրիշների համբավը և գայթակղության պատճառ դառնալ մարդկանց համար։

    Աստվածաշնչյան սկզբունքներ՝ Հռ 14։13; Եփ 4։29

ԴԻՏԻՐ «ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՄՏԱԾԻՐ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ։

Սոցիալական կայքից օգտվող գողը իմանում է, որ տանտերը գնացել է արձակուրդ
Տնօրենը տեսնում է աշխատանքի ընդունվել ցանկացողի անվայել նկարը՝ տեղադրված սոցիալական ցանցում
Սոցիալական ցանցից օգտվելիս անհատը հանդիպում է անպարկեշտ արտահայտությունների
Սոցիալական կայքից մինչև ուշ գիշեր օգտվող անհատը առավոտյան չի կարողանում արթնանալ
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը