ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ովքե՞ր են քո օնլայն ընկերները
Մի բառարանի համաձայն՝ ընկերը «մտերմությամբ և հարգանքով մեկի հետ կապված մարդն է»։ Օրինակ՝ Հովնաթանն ու Դավիթը ամուր ընկերական փոխհարաբերություններ ունեին։ Նրանց ընկերությունը սկսվեց այն բանից հետո, երբ Դավիթը սպանեց Գողիաթին (1Սմ 18։1)։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ այնպիսի հատկություններ, որոնք գրավիչ էին մյուսի համար։ Սա ցույց է տալիս, որ ամուր ընկերություն ունենալու համար պետք է մարդուն լավ ճանաչել, ինչն էլ ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Այնուամենայնիվ, սոցիալական կայքերում մարդիկ կարող են ընկերանալ մկնիկի ընդամենը մեկ հարվածով։ Օնլայն հարթակում մարդկանց համար շատ հեշտ է թաքցնել իրենց ինքնությունը, քանի որ նրանք կարող են նախապես ծրագրել, թե ինչ ասել, նաև ինչ-որ չափով ազդել իրենց մասին ուրիշների կարծիքի վրա։ Ուստի լավ կլինի զգույշ լինել օնլայն ընկերներ ընտրելիս։ Մի՛ վախեցիր մերժել այն մարդկանց ընկերության հայտերը, ում չես ճանաչում, զուտ այն պատճառով, որ չես ուզում վիրավորել նրանց։ Հաշվի առնելով վտանգները՝ ոմանք որոշել են ընդհանրապես չօգտվել սոցիալական կայքերից։ Բայց եթե որոշել ես օգտվել, լավ կլինի՝ որոշ բաներ ի մտի ունենաս։
ԴԻՏԻՐ «ԳՐԱԳԵՏ ՄՈՏԵՑՈՒՄ ԴՐՍԵՎՈՐԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ի՞նչ պետք է հաշվի առնես նախքան մեկնաբանություններ գրելն ու նկարներ տեղադրելը։
Ինչո՞ւ պետք է օնլայն ընկերներ ընտրելիս զգույշ լինես։
Ինչո՞ւ է կարևոր սոցիալական կայքերից օգտվելու ժամաքանակ սահմանել (Եփ 5։15, 16)։