Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 11 էջ 99–104
  • Ինչո՞վ է վտանգավոր օնլայն շփումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞վ է վտանգավոր օնլայն շփումը
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞վ է վտանգավոր
  • «Իրենց էությունը թաքցնողներ»
  • Անվտանգության կանոններ
  • «Ի՜նչ լավ է, որ չշտապեցի»
  • Ինչպես սովորեցնել պատանուն անվտանգ օգտվել ինտերնետից
    2014 Արթնացե՛ք
  • Ովքե՞ր են քո օնլայն ընկերները
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Մեր պաշտոնական կայքը. ընտանեկան և անձնական ուսումնասիրության համար
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին. մաս 2
    2011 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 11 էջ 99–104

ԳԼՈՒԽ 11

Ինչո՞վ է վտանգավոր օնլայն շփումը

Ինչպե՞ս ես սիրում շփվել

□ Կենդանի շփում

□ Հեռախոսով

□ Ինտերնետով

Ո՞ւմ հետ ես հեշտությամբ շփվում

□ Դասընկերների

□ Ընտանիքի անդամների

□ Հավատակիցների

Որտե՞ղ ես ավելի ազատ շփվում

□ Դպրոցում

□ Տանը

□ Ժողովում

Ի՞ՆՉ ես պատասխանել առաջին հարցին։ Եթե նշել ես, որ ավելի շատ նախընտրում ես ինտերնետի միջոցով շփվել, ապա միակը չես։ Շատ երիտասարդներ սկսում և շարունակում են ընկերություն անել ինտերնետի միջոցով։ Էլեն անունով մի աղջիկ ասում է. «Ինտերնետի միջոցով կարող ես ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հետ, որոնց հետ գուցե ուրիշ կերպ հնարավոր չլիներ ծանոթանալ»։ Իսկ 19-ամյա Թամին նշում է, թե ինչու է այս ձևով շփումը գրավիչ. «Այդպես դու կարող ես քո կերպարը ստեղծել, իսկ անմիջական շփման մեջ, եթե դուր չես գալիս մարդուն, ուրեմն ոչինչ չես կարող անել»։

Հիմա նկատի առնենք երկրորդ և երրորդ հարցերի պատասխանները։ Եթե քեզ համար ավելի հեշտ է շփվել դասընկերներիդ, քան հավատակիցներիդ հետ, ապա դու միակը չես։ Ժասմին անունով 18-ամյա մի աղջիկ ասում է. «Շատ ավելի հեշտ է դպրոցո՛ւմ գտնել նույն դժվարություններն ու հետաքրքրությունները ունեցող ընկերների»։

Հաշվի առնելով այս ամենը՝ բնական է, որ ցանկանում ես հասակակիցներիդ հետ շփվել ինտերնետի միջոցով։ Թամին մի որոշ ժամանակ հենց այդպես էր վարվում։ Նա ասում է. «Բոլոր դասընկերներս օնլայն էին շփվում, ես էլ չէի ուզում հետ ընկնել նրանցից»a։ 20-ամյա Նատալին կայք էր ստեղծել ընկերների հետ շփվելու համար։ Նա ասում է. «Տեխնիկան զարգանում է, և հաղորդակցության նորանոր միջոցներ են ստեղծվում։ Այսպիսի շփումը դրանցից մեկն է, և ինձ շատ է դուր գալիս»։

Ինչո՞վ է վտանգավոր

Անկասկած, շատերին է դուր գալիս օնլայն շփումը։ Նատալին բացատրում է. «Ինտերնետում քեզ ավելի վստահ ես զգում»։ Թամին նույն միտքն է արտահայտում. «Օնլայն շփումը ամաչկոտ անհատին հնարավորություն է տալիս մտածելու, թե ինչ է ուզում ասել»։

Սակայն կան վտանգներ, և դրանք անտեսելը անմտություն կլինի։ Օրինակ՝ աչքերդ կապած կքայլեի՞ր վտանգավոր թաղամասով։ Ուրեմն արժե՞ շփվել օնլայն, եթե տեղյակ չես վտանգներին։

Ինչո՞վ է վտանգավոր ինտերնետի միջոցով ընկերներ փնտրելը։ Էլենը, որը սիրում էր օնլայն շփվել անծանոթների հետ, ասում է. «Հեշտությամբ կարող ես կասկածելի մարդկանց ընկերը դառնալ։ Երբեմն ընդամենը մի քանի րոպե շփվելուց հետո կարող ես անվայել ակնարկներ ստանալ՝ «դու կո՞ւյս ես», «օրալային սեքսով զբաղվո՞ւմ ես»։ Ոմանք նույնիսկ առաջարկում են կիբեռսեքսով զբաղվել»։

Անգամ երբ լավ ես ճանաչում նրան, ում հետ շփվում ես, պետք է զգույշ լինես։ Ջոանը պատմում է. «Կարող ես ժամերով զրուցել հակառակ սեռի անհատի հետ՝ մտածելով, թե նա պարզապես ընկեր է։ Շփվելով՝ մտերմանում եք իրար հետ և ժամանակի ընթացքում սկսում եք ուրիշ թեմաներով զրուցել»։

«Իրենց էությունը թաքցնողներ»

Դավիթ թագավորը լավ հասկանում էր, որ պետք է հեռու մնար վատ ընկերակցությունից։ Նա գրեց. «Ստախոս մարդկանց հետ չեմ նստել և չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղմոս 26։4)։

Երբևէ օնլայն շփվե՞լ ես նման մարդկանց հետ։ Գրի առ, թե երբ են մարդիկ «իրենց էությունը թաքցնում»։ ․․․․․

Սակայն հնարավոր է՝ դու ես թաքցնում քո էությունը։ Աբիգեյլը, որը նախկինում շփվում էր ինտերնետի զրուցարաններում, ասում է. «Ես սկսում էի շփվել մարդկանց հետ և ընթացքում ձևացնում էի, թե այնպիսին եմ, ինչպիսին որ իրենք էին ինձ պատկերացնում»։

Լիանա անունով մի աղջիկ մեկ այլ ձևով էր խաբում։ Նա պատմում է. «Կանոնավոր շփվում էի հարևան ժողովից մի տղայի հետ։ Շուտով սկսեցինք արտահայտել մեր զգացմունքները։ Երբ ծնողներս անցնում էին, ես իջեցնում էի վեբ էջը, ու նրանք չէին իմանում այդ մասին։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ 13 տարեկան աղջիկը սիրային նամակներ է գրում 14 տարեկան տղայի»։

Անվտանգության կանոններ

Ինչ խոսք, օնլայն շփումը կարող է արդյունավետ լինել։ Օրինակ՝ շատ չափահաս մարդիկ այդպես կապ են պահում ուրիշ երկրներում ապրող իրենց ընկերների հետ։ Եթե դու էլ ես այդ նպատակով օնլայն շփվում, ապա պետք է նախազգուշական քայլեր ձեռք առնես։ Քննենք հետևյալը։

● Հետևիր ժամանակին և թույլ մի տուր, որ օնլայն շփումը շեղի քեզ ավելի կարևոր բաներից, օրինակ՝ քնից։ Բրայեն անունով մի պատանի ասում է. «Դպրոցում երեխաներն ասում են, որ գիշերը մինչև ժամը երեքը ինտերնետում են եղել» (Եփեսացիներ 5։15, 16)։

● Շփվիր միայն այն մարդկանց հետ, ում ճանաչում ես կամ կարող ես իմանալ, թե ով է նա։ Անբարո մարդիկ թափառում են ինտերնետում՝ փնտրելով անփորձ պատանիների, որպեսզի նրանց օգտագործեն իրենց շահերի համար (Հռոմեացիներ 16։18)։

● Գործարքների դեպքում զգույշ եղիր։ Չափազանց զգույշ եղիր անձնական տեղեկություններ տեղադրելիս։ Հակառակ դեպքում կարող ես խարդախության կամ ավելի վատ բանի զոհը դառնալ (Մատթեոս 10։16)։

● Ընկերներիդ նկարներ ուղարկելիս հարցրու ինքդ քեզ. «Իսկապե՞ս երևում է, որ նկարում Աստծու ծառա է» (Տիտոս 2։7, 8)։

● Ինչպեսև կենդանի շփման դեպքում դադարեցրու զրույցը, եթե այն «վայելուչ» չէ (Եփեսացիներ 5։3, 4)։

● Ինտերնետից օգտվիր ուրիշների ներկայությամբ։ Եթե ծնողներիցդ թաքցնում ես քո էությունը, ուրեմն ինչ-որ բան սխալ է։ Քետի անունով մի աղջիկ ասում է. «Ես ազատ շփվում եմ մայրիկիս հետ ու չեմ թաքցնում, թե ինչ եմ անում ինտերնետում» (Եբրայեցիներ 13։18)։

«Ի՜նչ լավ է, որ չշտապեցի»

Դու ուզում ես ընկերներ ունենալ, և դա նորմալ է։ Մեզ Աստված է այդպես ստեղծել (Ծննդոց 2։18)։ Բայց ընկերներ ընտրելիս մենք պետք է զգույշ լինենք։

Համոզված եղիր, որ լավ ընկերներ կգտնես, եթե փնտրես Աստծու Խոսքի չափանիշների համաձայն։ 15-ամյա մի աղջիկ ասում է. «Դժվար է գտնել այնպիսի ընկերներ, որոնք կսիրեն թե՛ Եհովային, թե՛ քեզ։ Բայց երբ գտնում ես նրանց, մտածում ես. «Ի՜նչ լավ է, որ չշտապեցի»։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ասում են՝ խոսքով չես սպանի։ Սակայն բամբասանքը կարող է սրի պես խոցել։ Ինչպե՞ս զգուշանալ դրանից։

[ծանոթագրություն]

a Դպրոցական ընկերների մասին կխոսվի 17-րդ գլխում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ստախոս մարդկանց հետ չեմ նստել և չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղմոս 26։4)։

ԱՌԱՋԱՐԿ

Երբ օգտվում ես ինտերնետից, ժամանակը թռչում է։ Ուստի որոշիր, թե որքան ժամանակ ես տրամադրելու, և հետևիր դրան։ Եթե պետք է, միացրու զարթուցիչը։

ԳԻՏԵԻ՞Ր

Բավական է ինտերնետում գրես ազգանունդ, դպրոցիդ անունը և քո հեռախոսահամարը, և վատ մտադրություն ունեցող մարդիկ իսկույն կգտնեն քեզ։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ես ուզում եմ կրճատել ինտերնետից օգտվելու ժամանակը շաբաթական մինչև ․․․․․ և դրա համար որոշել եմ ․․․․․

Եթե ինտերնետով ինձ հետ որևէ անծանոթ մարդ կապ հաստատի, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Որո՞նք են ինտերնետով շփվելու դրական ու բացասական կողմերը՝ կենդանի շփման հետ համեմատած։

● Ինչո՞ւ ինտերնետով շփվելիս անհատը կարող է հեշտությամբ թաքցնել իր ինքնությունը։

● Ինչպե՞ս կարող ես հսկել, թե որքան ժամանակ ես տրամադրում ինտերնետից օգտվելուն։

● Ո՞ր դեպքերում է ինտերնետով շփվելը օգտակար։

[մեջբերում 103-րդ էջի վրա]

«Ես օնլայն չեմ շփվում նրա հետ, ում չեմ ճանաչում և ում հետ նույնիսկ առօրյայում չէի շփվի» (Ջոան)։

[նկար 100-րդ և 101-րդ էջերի վրա]

Աչքերդ կապած կքայլեի՞ր վտանգավոր թաղամասով։ Ուրեմն արժե՞ շփվել օնլայն, եթե տեղյակ չես վտանգներին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը