Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwbr19 հունվար էջ 1–2
  • MWBR19 01 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • MWBR19 01 «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
  • «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2019)
  • Ենթավերնագրեր
  • Հունվարի 7–13
  • Հունվարի 14–20
  • Հունվարի 21–27
  • ՀՈՒՆՎԱՐԻ 28–ՓԵՏՐՎԱՐԻ 3
«Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկի» հղումները (2019)
mwbr19 հունվար էջ 1–2

«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ

Հունվարի 7–13

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 21, 22

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Գրծ 22։16-ի լրացուցիչ տեղեկությունը

լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով. կամ՝ «լվա՛ քո մեղքերը և կանչիր նրա անունը»։ Մարդը լվացած կլինի իր մեղքերը ոչ թե մկրտության ջրով, այլ Հիսուսի անունը կանչելով։ Դա ներառում է Հիսուսին հավատալը և այդ հավատը քրիստոնեավայել գործերով դրսևորելը (Գրծ 10։43; Հկ 2։14, 18)։

Հունվարի 14–20

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 23, 24

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Գրծ 23։6-ի լրացուցիչ տեղեկությունը

ես փարիսեցի եմ. ներկաներից ոմանք ճանաչում էին Պողոսին (Գրծ 22։5)։ Սինեդրիոնի փարիսեցիները հասկացան, որ Պողոսը, իրեն կոչելով փարիսեցիների որդի, ընդունում է, որ իրենց հետ ընդհանրություն ունի, թեև դարձել էր նախանձախնդիր քրիստոնյա։ Նա իրեն սխալ կերպով չներկայացրեց։ Սակայն այս համատեքստում փարիսեցի լինելու վերաբերյալ Պողոսի խոսքերը կարելի էր հասկանալ հարաբերական իմաստով. Պողոսը իրեն նույնացրեց փարիսեցիների և ոչ թե սադուկեցիների հետ, քանի որ փարիսեցիների պես՝ հավատում էր հարությանը։ Այդպես նա ընդհանուր եզրեր գտավ այդտեղ ներկա եղող փարիսեցիների հետ։ Պողոսը, ըստ երևույթին, հույս ուներ, որ այս վիճելի հարցն առաջ քաշելով՝ Սինեդրիոնի որոշ անդամների կմղեր թիկունք կանգնելու իր փաստարկին, և այդ մարտավարությունը հաջողություն ունեցավ (Գրծ 23։7–9)։ Այստեղ՝ Գրծ 23։6-ում նշված Պողոսի խոսքերը նաև ներդաշնակ են այն բանի հետ, թե ինչպես նա նկարագրեց իրեն, երբ հետագայում պաշտպանվում էր Ագրիպաս թագավորի առաջ (Գրծ 26։5)։ Իսկ երբ նա Հռոմից գրեց Փիլիպպեում գտնվող իր հավատակիցներին, կրկին նշեց, որ անցյալում փարիսեցի է եղել (Փպ 3։5)։ Արժե նաև ուշադրություն դարձնել այն բանին, թե Գրծ 15։5-ում ինչպես են նկարագրվում մյուս քրիստոնյաները, ովքեր նախկինում փարիսեցի էին եղել (տես Գրծ 15։5-ի լրացուցիչ տեղեկությունը)։

nwtsty Գրծ 24։24-ի լրացուցիչ տեղեկությունը

Դրուսիլայի. Գրծ 12։1-ում հիշատակված Հերովդեսի, այսինքն՝ Հերովդես Ագրիպաս I-ի երրորդ և կրտսեր դուստրը։ Նա ծնվել էր մ. թ. մոտ 38-ին և Հերովդես Ագրիպաս II-ի ու Բերնիկեի քույրերից մեկն էր (տես Գրծ 25։13-ի լրացուցիչ տեղեկությունը և բառարանը, «Հերովդես»)։ Ֆելիքս կառավարիչը նրա երկրորդ ամուսինն էր։ Առաջին անգամ Դրուսիլան ամուսնացել էր Էմեսայի ասորի թագավոր Ազիզի հետ, բայց ամուսնալուծվել էր և մ. թ. մոտ 54 թ.-ին, երբ մոտավորապես 16 տարեկան էր, ամուսնացել էր Ֆելիքսի հետ։ Հնարավոր է, որ Դրուսիլան ներկա էր, երբ Պողոսը Ֆելիքսի առաջ խոսեց «արդարության, ինքնատիրապետման ու գալիք դատաստանի մասին» (Գրծ 24։25)։ Երբ Ֆելիքսը իշխանությունը փոխանցեց Ֆեստոսին, Պողոսին կապանքների մեջ թողեց, քանի որ «ցանկանում էր շահել հրեաների բարեհաճությունը»։ Ոմանց կարծիքով՝ նա դա արեց, որ հաճեցնի իր երիտասարդ կնոջը, ով հրեուհի էր (Գրծ 24։27)։

Հունվարի 21–27

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 25, 26

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Գրծ 26։14-ի լրացուցիչ տեղեկությունը

խթանին քացի տալ. խթանը սրածայր գավազան էր՝ կենդանուն առաջ մղելու համար (Դտ 3։31)։ «Խթանին քացի տալ» արտահայտությունը ասացվածք է, որը կարելի է գտնել հունական գրականության մեջ։ Դրա հիմքում ընկած է համառ ցլի պատկերը, որը դիմադրում է խթանի հարվածին՝ դրան քացի տալով, ինչի արդյունքում հենց ինքն է վնասվում։ Նախքան քրիստոնյա դառնալը Սողոսը նման կերպ էր վարվում։ Պայքարելով Հիսուսի հետևորդների դեմ, ովքեր ունեին Եհովա Աստծու աջակցությունը՝ Պողոսը իրեն լուրջ վնաս հասցնելու վտանգի առաջ կանգնեց (հմմտ. Գրծ 5։38, 39; 1Տմ 1։13, 14)։ Ժղ 12։11-ում «խթանը» փոխաբերական իմաստով է գործածված և վերաբերում է իմաստունների խոսքերին, որոնք մղում են լսողներին հետևելու խորհրդին։

nwt Բառարան

Խթան. մետաղյա սուր ծայրով երկար ձող, որը գյուղացիները օգտագործում են կենդանուն առաջ մղելու համար։ Խթանը համեմատվում է իմաստուն մարդու խոսքերի հետ, որոնք լսողին մղում են հետևելու խելամիտ խորհրդին։ «Խթանին քացի տալ» արտահայտության հիմքում ընկած է համառ ցլի պատկերը, որը դիմադրում է խթանի հարվածին՝ դրան քացի տալով, ինչի արդյունքում հենց ինքն է վնասվում (Գրծ 26։14; Դտ 3։31)։

ՀՈՒՆՎԱՐԻ 28–ՓԵՏՐՎԱՐԻ 3

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳՈՐԾԵՐ 27, 28

Փնտրենք հոգևոր գանձեր

nwtsty Գրծ 27։9-ի լրացուցիչ տեղեկությունը

քավության օրվա ծոմապահությունը. կամ՝ «աշնանային ծոմապահությունը», բռց.՝ «ծոմապահությունը»։ Հունարենում «ծոմապահությունը» բառը վերաբերում է միայն այն ծոմապահությանը, որը պատվիրված էր Մովսիսական օրենքով, այսինքն՝ ամեն տարի նշվող Քավության օրվա հետ կապված ծոմապահությանը։ Քավության օրը նաև կոչվում է Յոմ Կիպուր (եբր.՝ յոմ հակկիպպուրիմ, նշ. է «ծածկելու օր») (Ղև 16։29–31; 23։26–32; Թվ 29։7; տես բառարանը, «Քավության օր»)։ «Ճնշել ինքդ քո հոգին» արտահայտությունը, որը գործածվում է Քավության օրվա առնչությամբ, սովորաբար կարելի է ընկալել հետևյալ նշանակությամբ՝ «ինքնամերժման տարբեր ձևեր դրսևորել, այդ թվում՝ ծոմ պահել» (Ղև 16։29)։ Գրծ 27։9-ում «ծոմապահությունը» բառի գործածությունը թիկունք է կանգնում այն մտքին, որ Քավության օրը ինքնամերժման հիմնական դրսևորումներից մեկը ծոմ պահելն էր։ Քավության օրվա ծոմապահությունը լինում էր սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։

nwtsty Գրծ 28։11-ի լրացուցիչ տեղեկությունը

Զևսի որդիներ. համաձայն հունական և հռոմեական դիցաբանության՝ «Զևսի որդիներն» (հուն.՝ Դիոսկուրոյ) էին Կաստորն ու Պոլլուքսը, որոնք Զևսի (Յուպիտեր) և սպարտացիների թագուհի Լեդայի երկվորյակ որդիներն էին։ Ի թիվս այլ բաների՝ նրանք համարվում էին նավաստիների պահապանները, որոնք ի զորու էին փրկելու նրանց, եթե ծովում վտանգի մեջ հայտնվեին։ Նավաքթի հետ կապված այս մանրամասնությունը ևս մեկ ապացույց է այն բանի, որ այդ արձանագրությունը արվել է ականատեսի կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը