«Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ձեռնարկի հղումներ
ՄԱՅԻՍԻ 13–19
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 7–10
«Հավատակիցներին օգնելու սուրբ ծառայությունը»
«Աստված ուրախությամբ տվողին է սիրում»
Սկզբում Պողոսը կորնթացիներին պատմեց մակեդոնացիների մասին, որոնք օգնություն տրամադրելու հորդորին պատրաստակամորեն արձագանքելու հարցում հիանալի օրինակ էին թողել։ Նա գրեց. «Մեծ փորձության ժամանակ նեղությունների ներքո նրանք մեծ ուրախություն և առատաձեռնություն դրսևորեցին՝ չնայած ծայրաստիճան աղքատությանը»։ Այո՛, մակեդոնացիներին կրկին հիշեցնելու կարիք չեղավ։ Ընդհակառակը՝ Պողոսը նշում է, որ «իրե՛նք խնդրեցին.... բազում աղաչանքներով, որ պատիվ ունենան նվերներ տալու»։ Ուրախությամբ և առատաձեռնորեն տալու ոգին, որ դրսևորեցին մակեդոնացիները, հատկապես տպավորիչ է այն առումով, որ նրանք ապրում էին «ծայրաստիճան աղքատության» մեջ (2 Կորնթացիներ 8։2–4)։
Փնտրենք հոգևոր գանձեր
g99 7/8, էջ 20–21
Հպարտանալը սխա՞լ է
Քրիստոնեական Հունարեն Գրություններում կաուխաոմայ բայը, որը թարգմանվել է «հպարտանալ», «ցնծալ», «պարծենալ», օգտագործվում է և՛ դրական, և՛ բացասական իմաստով։ Օրինակ՝ Պողոսը ասում է, որ պետք է «ցնծանք Աստծու փառքի հույսով»։ Նա նաև ավելացնում է. «Ով պարծենում է, թող Եհովայո՛վ պարծենա» (Հռոմեացիներ 5։2; 2 Կորնթացիներ 10։17)։ Սա նշանակում է, որ մենք հպարտանում ենք Եհովայով՝ որպես մեր Աստված, և այդ զգացումը մղում է, որ պարծենանք նրա անբասիր անունով և համբավով։
ՄԱՅԻՍԻ 20–26
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 11–13
Փնտրենք հոգևոր գանձեր
it-2, էջ 177
Համբույր
«Սուրբ համբույր»։ Վաղ շրջանի քրիստոնյաները միմյանց ողջունում էին «սուրբ համբույրով» (Հռ 16։16; 1Կթ 16։20; 2Կթ 13։12; 1Թղ 5։26) կամ «սիրո համբույրով» (1Պտ 5։14)։ Հնարավոր է՝ այդպես էին վարվում միևնույն սեռի մարդիկ։ Վաղ շրջանի քրիստոնյաների մեջ ընդունված ողջույնի այս ձևը նման էր միմյանց համբույրով ողջունելու հին եբրայական սովորույթին։ Թեև Աստվածաշնչում այս մասին մանրամասներ չկան, սակայն, ըստ ամենայնի, «սուրբ համբույրը», կամ՝ «սիրո համբույրը» քրիստոնեական ժողովում տիրող ջերմ, անաղարտ սիրո և միասնության դրսևորումն էր (Հվ 13։34, 35)։
ՄԱՅԻՍԻ 27–ՀՈՒՆԻՍԻ 2
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 1–3
«Ես երես առ երես հակառակվեցի նրան»
it-2, էջ 587, պրբ. 3
Պողոս
Դրանից որոշ ժամանակ անց Պետրոսը անձամբ եկավ Ասորիքի Անտիոք և սկսեց շփվել այլազգի քրիստոնյաների հետ։ Բայց երբ Երուսաղեմից որոշ հրեաներ եկան, նա, ըստ ամենայնի, տեղի տալով մարդավախությանը, մի կողմ քաշվեց ու առանձնացավ ոչ հրեաներից. այդպիսով նա գործեց սուրբ ոգու առաջնորդությանը հակառակ, համաձայն որի՝ այդպիսի տարբերությունները՝ մարմնավոր բնույթի, ոչ մի նշանակություն չունեին Աստծու աչքում։ Անգամ Բառնաբասը ընկավ մարդավախության ծուղակը։ Այս ամենը նկատելով՝ Պողոսը քաջաբար հանրորեն հանդիմանեց Պետրոսին, քանի որ վերջինիս վարվելակերպը կարող էր խոչընդոտել քրիստոնեության աճին (Գղ 2։11–14)։
Փնտրենք հոգևոր գանձեր
it-1, էջ 880
Գաղատացիներին (նամակ)
Պողոսի հետևյալ արտահայտությունը՝ «ո՛վ անմիտ գաղատացիներ», ամենևին չի վկայում, թե նա նկատի ուներ կոնկրետ մի էթնիկ խմբի պատկանող՝ գալլական ծագում ունեցող մարդկանց, որ ապրում էին Գաղատիայի հյուսիսային մասում (Գղ 3։1)։ Իրականում, Պողոսը հանդիմանում էր Գաղատիայի ժողովների որոշ անդամների այն բանի համար, որ ընկել էին իրենց մեջ եղող որոշ հրեաների ազդեցության տակ, ովքեր հուդայական հայացքներ ունեին. վերջիններս փորձում էին Մովսիսական օրենքի միջոցով իրենց սեփական արդարությունը հաստատել՝ փոխանակ ձգտեին արդար հայտարարվել «հավատի շնորհիվ», ինչը հնարավոր էր դարձել նոր ուխտի միջոցով (Գղ 2։15–3։14; 4։9, 10)։ «Գաղատիայի ժողովները» (Գղ 1։2), որոնց գրում էր Պողոսը, բաղկացած էին հրեաներից ու ոչ հրեաներից. ոչ հրեաների մեջ կային և՛ թլփատված պրոզելիտներ, և՛ չթլփատված այլազգի մարդիկ, և նրանց թվում, ինչ խոսք, կային նաև կելտական (գալլական) ծագում ունեցողներ (Գրծ 13։14, 43; 16։1; Գղ 5։2)։ Նրանց բոլորին Պողոսը «գաղատացիներ» ձևով դիմեց այն պատճառով, որ տարածքը, որտեղ նրանք ապրում էին, կոչվում էր Գաղատիա։ Նամակի ընդհանուր բովանդակությունից երևում է, որ Պողոսը գրում էր նրանց, ում լավ էր ճանաչում՝ Գաղատիայի հարավում ապրող քրիստոնյաներին, ոչ թե բոլորովին անծանոթ մարդկանց, որ ապրում էին հռոմեական այդ պրովինցիայի հյուսիսային մասում, որտեղ, նա, ըստ ամենայնի, երբևէ չէր եղել։