ԴԱՍ 11
Ոգևորություն
Հռոմեացիներ 12։11
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Խոսիր խանդավառությամբ, որպեսզի ոգևորես և գործերի մղես ունկնդիրներին։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
- Ողջ սրտով ու մտքով յուրացրու նյութը։ Պատրաստվելիս նախևառաջ խորապես մտածիր ներկայացվելիք նյութի կարևորության մասին։ Այնքան լավ յուրացրու նյութը, որ կարողանաս սրտանց խոսել։ 
- Հաշվի առ քեզ լսողներին։ Մտածիր, թե այն, ինչ պատրաստվում ես ընթերցել կամ սովորեցնել, ինչպես կարող է օգնել ունկնդիրներին։ Խորհիր, թե ինչպես կարելի է ներկայացնել այդ տեղեկությունը, որպեսզի նրանք խորությամբ հասկանան դրա արժեքը։ 
- Խոսքիդ աշխուժություն հաղորդիր։ Խանդավառությամբ խոսիր։ Դեմքիդ արտահայտությամբ և բնական ժեստերով զգացմունքներ արտահայտիր։