ԵՐԳ 73
Համարձակություն տուր մեզ
- 1. Քո անվան մասին ուզում ենք - Մենք բոլոր մարդկանց հայտնել, - Բայց շատերը մեզ փորձում են - Անարգել, ամաչեցնել։ - Մարդկանցից չենք վախենում, - Այլ քեզ ենք մենք հնազանդվում։ - Քո ոգու համար աղերսում ենք, - Ո՛վ Եհովա, քեզ աղոթում։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու մեզ համարձակություն տուր, - Վախը մեր միջից վանիր։ - Քաջություն, վստահություն տուր՝ - Ողջ աշխարհը մեզ լսի։ - Մոտ է օրն Արմագեդոնի, - Բայց մինչ այն կգա, կհասնի, - Դու մեզ համարձակություն տուր. - Հա՛յր, մեզ լսիր։ 
- 2. Երբ վախով լցվի մեր սիրտը, - Հա՛յր, հիշիր, որ հող ենք մենք։ - Մեր ամրոցն ես, աջակիցը. - Մեզ կօգնես՝ հաստատ գիտենք։ - Դու ուշադրություն դարձրու. - Մեզ հալածում են ու սպառնում։ - Բայց, Եհո՛վա, քո անունից մենք - Քաջաբար խոսել ենք ուզում։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու մեզ համարձակություն տուր, - Վախը մեր միջից վանիր։ - Քաջություն, վստահություն տուր՝ - Ողջ աշխարհը մեզ լսի։ - Մոտ է օրն Արմագեդոնի, - Բայց մինչ այն կգա, կհասնի, - Դու մեզ համարձակություն տուր. - Հա՛յր, մեզ լսիր։ 
(Տես նաև 1 Թեսաղ. 2։2; Եբր. 10։35)