ԵՐԳ 18
Երախտապարտ ենք փրկագնի համար
Տպագիր թողարկում
	- 1. Եհո՛վա, մեզ համար - Սա օր է հիշարժան՝ - Երբ մահվան գերի մարդիկ - Քո սիրուց կյանք առան։ - Դու դիմացար քո թանկ Որդու - Մահվան ցավին, - Որ լիահույս սպասենք - Անվիշտ ու հավերժ կյանքին։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու մեզ լցրիր անմար հույսով, - Մեզ փրկեցիր Որդուդ մահով։ - Եհո՛վա Հայր, - Երախտապարտ ենք քեզ մեր ողջ սրտով։ 
- 2. Մարդկանց սրտում չկար - Կյանքի և ոչ մի հույս, - Բայց Որդուդ մահով շողաց - Փրկության մի վառ լույս։ - Սիրուց մղված՝ - Նա ցանկացավ տալ փրկագին, - Արյան գնով նա մեզ փրկեց՝ - Հաղթելով մահին։ - (ԿՐԿՆԵՐԳ) - Դու մեզ լցրիր անմար հույսով, - Մեզ փրկեցիր Որդուդ մահով։ - Եհո՛վա Հայր, - Երախտապարտ ենք քեզ մեր ողջ սրտով։ 
(Տես նաև Եբր. 9։13, 14; 1 Պետ. 1։18, 19)։