ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 3–5
Առաջին ստի կործանարար հետևանքները
Սկսելով Եվայից՝ Սատանան մինչ օրս մոլորեցնում է մարդկանց (Հտն 12։9)։ Սատանայի տարածած հետևյալ ստերը ինչո՞ւ են խանգարում մարդկանց մոտենալ Եհովային՝
- Աստված չկա 
- Աստված առեղծվածային Երրորդություն է 
- Աստված անուն չունի 
- Աստված հավերժ տանջում է մարդկանց կրակոտ դժոխքում 
- Ամեն ինչ, որ կատարվում է, Աստծու կամքով է լինում 
- Աստված անտարբեր է մարդկանց նկատմամբ 
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Սատանան նման ստեր է տարածում
Ինչպե՞ս կարող ես նպաստել Աստծու անվան սրբացմանը