Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • th դաս 2 էջ 5
  • Խոսակցական ոճ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոսակցական ոճ
  • Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Նմանատիպ նյութեր
  • Ոգևորություն
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Խոսքը բնական է հնչում
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Համոզվածությամբ խոսել
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
  • Ջերմություն և կարեկցանք
    Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
Ավելին
Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ
th դաս 2 էջ 5

ԴԱՍ 2

Խոսակցական ոճ

Նշված սուրբգրային համար

2 Կորնթացիներ 2։17

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Խոսիր բնական ձևով՝ այնպես, որ ունկնդիրներդ զգան, որ անկեղծ ես, հետաքրքրված ես իրենցով, և այն, ինչ ասում ես, սրտիցդ է բխում։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Աղոթիր և հանգամանորեն նախապատրաստվիր։ Աղոթիր օգնության համար, որ կենտրոնանաս ոչ թե ինքդ քեզ վրա՝ մտածելով, թե ինչ տպավորություն կթողնես, այլ ասելիքիդ վրա։ Լավ մտապահիր գլխավոր մտքերը, որ ուզում ես հաղորդել ունկնդիրներիդ։ Մտքերը քո բառերով ներկայացրու, ոչ թե ուղղակի բառ առ բառ կրկնիր տպագիր տեքստում գրված նախադասությունները։

    Գործնական առաջարկ

    Եթե որևէ հատված ես կարդալու Աստվածաշնչից կամ մեկ այլ հրատարակությունից, լավ ծանոթացիր տեքստին, պատրաստվիր, որ վարժ կարդաս։ Եթե մեջբերում ես ուրիշ մարդկանց խոսքեր, կարդա դրանք համապատասխան զգացմունքներով, բնականորեն, բայց առանց ավելորդ թատերականության։

  • Սրտանց խոսիր։ Մտածիր, թե ունկնդիրներդ ինչու կարիք ունեն լսելու այդ տեղեկությունը։ Կենտրոնացիր նրանց վրա։ Այդ դեպքում քո կեցվածքից, ժեստերից և դեմքի արտահայտությունից կերևա, որ իսկապես հետաքրքրված ես նրանց բարօրությամբ, անկեղծ ես ու ջերմ։

    Գործնական առաջարկ

    Բնական խոսելաձևը չպետք է շփոթել չափազանց ազատ խոսելաոճի հետ։ Որպեսզի ասելիքիդ արժեքը և լրջությունը չնսեմացնես, պետք է խոսելիս ճիշտ ու հստակ արտասանես բառերը և հետևես քերականության կանոններին։

  • Նայիր ունկնդիրներին։ Տեսողական կապ պահիր մարդկանց հետ, եթե ձեր տեղանքում դա պատշաճ է։ Ելույթ ներկայացնելիս ոչ թե պարզապես նայիր ողջ լսարանին կամ թռուցիկ հայացք նետիր նրանց վրա, այլ նայիր ունկնդիրներին առանձին-առանձին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը