Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 93
  • Ինչպե՞ս կարող եմ նիհարել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող եմ նիհարել
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Իսկապե՞ս նիհարելու կարիք կա
  • Ինչպե՞ս ճիշտ և անվնաս նիհարել
  • Գործողությունների պլան
  • Ինչպե՞ս կարող եմ հավասարակշռված սննդակարգ ունենալ
    Երիտասարդները հարցնում են
  • Ճարպակալում. ո՞րն է լուծումը
    2005 Արթնացե՛ք
  • Ի՞նչ անեմ, եթե զզվում եմ իմ արտաքինից
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին
    2010 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 93
Պատանին հայելու մեջ նայում է իր փորին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ նիհարել

  • Իսկապե՞ս նիհարելու կարիք կա

  • Ինչպե՞ս ճիշտ և անվնաս նիհարել

  • Գործողությունների պլան

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Իսկապե՞ս նիհարելու կարիք կա

Որոշ պատանիներ ասում են, որ ուզում են նիհարել։ Սակայն...

  • Շատերին ավելի շատ մտահոգում է իրենց արտաքին տեսքը, քան առողջությունը։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար ոմանք անում են այնպիսի բաներ, որոնք, իրենց կարծիքով, կօգնեն արագ քաշ գցելու, օրինակ՝ բաց են թողնում սննդի ընդունումը կամ նիհարեցնող հաբեր են խմում։ Սակայն նման մեթոդները սովորաբար անօգուտ են ու երբեմն նույնիսկ վտանգավոր։

    «Որոշ աղջիկներ սովի են մատնում իրենց, որպեսզի արագ արդյունքի հասնեն։ Սակայն այդպես նրանք միայն վնաս են հասցնում իրենց օրգանիզմին, և երկար ժամանակ կպահանջվի, մինչև որ այն վերականգնվի» (Հեյլի)։

  • Շատերն անտեղի են մտահոգվում իրենց քաշի պատճառով։ Նրանք նորմալ քաշ ունեն, բայց երբ սկսում են համեմատվել հասակակիցների կամ ամսագրերի շապիկների վրայի մոդելների հետ, իրենց գեր են համարում։

    «Երբ 13 տարեկան էի, ինձ համեմատում էի ընկերներիս հետ ու մտածում, որ նրանց ավելի շատ դուր կգամ, եթե նրանց նման չոփ լինեմ» (Պաոլա)։

Մյուս կողմից՝ որոշ երիտասարդներ իրոք նիհարելու կարիք ունեն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝

  • ամբողջ աշխարհում 5–19 տարեկան մոտ 340 միլիոն երեխաներ և պատանիներ ավելորդ քաշ ունեն,

  • 1975 թ.-ին այդ տարիքային խմբի միայն 4 տոկոսը քաշի ավելցուկ ուներ։ 2016 թ.-ին այս ցուցանիշը աճեց՝ հասնելով 18 տոկոսի,

  • աշխարհի երկրների մեծ մասում գերքաշ մարդկանց թիվը գերազանցում է թերքաշ մարդկանց թիվը,

  • ճարպակալումը նաև տարածված է զարգացող երկրներում, նույնիսկ այն ընտանիքներում, որոնց անդամները առողջ սնունդ չեն օգտագործում։

Ինչպե՞ս ճիշտ և անվնաս նիհարել

Ո՞ր մեթոդը կընտրեիր.

  1. Բաց թողնել սննդի ընդունումը։

  2. Մարզանք անել և հավասարակշռված սննդակարգ ունենալ։

  3. Նիհարեցնող հաբեր խմել։

Ճիշտ պատասխան՝ մեթոդ 2. մարզանք անել և հավասարակշռված սննդակարգ ունենալ։

Սննդի ընդունումը բաց թողնելով կամ սննդամթերքների որևէ խմբից հրաժարվելով՝ գուցե արագ արդյունքի հասնես։ Բայց այդ մեթոդները կարող են վնասակար լինել քո առողջության համար, և դու հավանաբար նույն քաշին կվերադառնաս, երբ կրկին սկսես սնվել առաջվա պես։

Մյուս կողմից՝ եթե նպատակ դնես առողջ լինել, հրաշալի արտաքին տեսք և լավ ինքնազգացողություն կունենաս։ «Ամենաապահով, ամենաառողջ և ամենաերկարատև արդյունքները լինում են.... կենսակերպի այնպիսի փոփոխության դեպքում, երբ այն կարող ես պահպանել մինչև կյանքիդ վերջը»,— գրել է հոգեբան Մայքլ Բրեդլին։a Ուստի եթե կարիք ունես քաշ գցելու, մտածիր ոչ թե այն մասին, թե ինչպիսի սննդակարգ ես պահելու, այլ թե ինչպես ես փոխելու քո կենսակերպը։

Գործողությունների պլան

Աստվածաշունչը հորդորում է «սովորությունների մեջ չափավոր» լինել, և դա վերաբերում է նաև ուտելու սովորությանը (1 Տիմոթեոս 3։11)։ Այն նույնիսկ կոնկրետ զգուշացում է տալիս շատակերությունից խուսափելու մասին (Առակներ 23։20; Ղուկաս 21։34)։ Ի մտի ունենալով այս սկզբունքները՝ փորձիր կիրառել հետևյալ խորհուրդները, որպեսզի ավելի առողջ ապրելակերպ ունենաս։

  • Պատանին մոտիկից նայում է ուտելիքին

    Իմացիր, թե ինչ է նշանակում սնվել առողջ կերպով։

    Ճիշտ է, կարիք չկա սննդի ընտրության հարցում ծայրահեղությունների մեջ ընկնել, սակայն ճիշտ սնվելու մասին որոշ չափով գիտելիքներ ունենալը կարող է օգնել քեզ հավասարակշռված սննդակարգ ունենալու։ Իսկ դա նորմալ քաշ պահպանելու լավագույն կերպերից մեկն է։

  • Պատանին արագ քայլքով է զբաղվում

    Կանոնավորաբար մարզվիր։

    Մտածիր, թե օրվա ընթացքում ինչպես կարող ես ավելի շատ շարժվել։ Օրինակ՝ վերելակի փոխարեն՝ աստիճաններից օգտվիր։ Կես ժամ քիչ խաղա տեսախաղեր, որ այդ ժամանակը հատկացնես մաքուր օդին արագ քայլքով զբաղվելուն։

  • Պատանին ընտրում է առողջ ուտեստ և ոչ թե անառողջ կերակուր

    Արագ սնունդը փոխարինիր առողջ սննդով։

    «Ես փորձում եմ որևէ առողջարար բան վերցնել հետս, օրինակ՝ մրգեր կամ բանջարեղեն,— ասում է Սոֆիա անունով մի դեռահաս աղջիկ։— Ուստի հազվադեպ եմ կանգնում վնասակար բան ուտելու գայթակղության առաջ»։

  • Պատանին հրաժարվում է ուտելիքի երկրորդ չափաբաժնից

    Դանդաղ կեր։

    Որոշ մարդիկ այնքան շտապելով են ուտում, որ չեն «լսում» օրգանիզմի ազդանշանը՝ բավական է։ Ուստի դանդաղ կեր։ Նախքան երկրորդ չափաբաժինն ուտելը մի պահ ընդմիջում արա։ Այդ ժամանակ թերևս կզգաս, որ կուշտ ես։

  • Պատանին կարդում է սննդի բաղադրությունը

    Վերահսկիր կալորիաների քանակը։

    Կարդա սննդի բաղադրությունը՝ իմանալու համար, թե որքան կալորիա է այն պարունակում։ Նշենք, որ քաղցրեցված գազավորված ըմպելիքները, արագ սնունդը և աղանդերը բարձր կալորիականություն ունեն և քաշ են ավելացնում։

  • Գնդակով խաղալուց հետո պատանին պաղպաղակ է վայելում

    Հավասարակշռված եղիր։

    16-ամյա Սառան պատմում է. «Մի պահ այնքան էի տարվել կալորիաները հաշվելով, որ երբ նայում էի կերակրով լի ափսեին, միայն թվեր էի տեսնում։ Մի՛ դարձիր «կալորիաների հաշվապահ»։ Երբեմն կարող ես քեզ երես տալ՝ ուտելով քո սիրած բաները, որոնք բարձր կալորիականություն ունեն»։

Առաջարկ։ Խոսիր քո բժշկի հետ քաշիդ հետ կապված մտահոգություններիդ մասին։ Հաշվի առնելով քո առողջական վիճակը՝ նա կասի քեզ, թե ինչ փոփոխություններ կարող ես անել քո կենսակերպում, որ լավ արդյունքների հասնես։

Ինչ են ասում հասակակիցներդ

Նիկի

«Նորաձևության աշխարհը կատարյալ մարմնի վերաբերյալ իր պատկերացումներն է թելադրում։ Եվ երբ ընկնում ես այդ թակարդը, հայելու մեջ նայելիս հիասթափություն ես ապրում։ Փաստն այն է, որ մենք տեսքով և չափերով տարբեր ենք։ Քանի դեռ ձգտում ենք առողջ ապրելակերպ վարել, բոլոր պատճառներն ունենք գոհ լինելու մեր տեսքից» (Նիկի)։

Լորենցո

«Եթե նախօրոք չեմ ծրագրում, թե ինչ եմ ուտելու, արագ սնունդ եմ օգտագործում, որը հիմնականում վնասակար և թանկ է։ Նաև քանի որ սիրում եմ կարդիո մարզանք անել, ինչից հետո էներգիայով եմ լցվում, այն նույնպես պետք է նախօրոք ծրագրեմ։ Հակառակ դեպքում ժամանակս ուրիշ բանի վրա կծախսեմ» (Լորենցո)։

Ամփոփում։ Ինչպե՞ս կարող եմ նիհարել

Մտածիր ոչ թե այն մասին, թե ինչպիսի սննդակարգ ես պահելու, այլ թե ինչպես ես փոխելու քո կենսակերպը։

  • Իմացիր, թե ինչ է նշանակում սնվել առողջ կերպով։ Ճիշտ սնվելու մասին որոշ չափով գիտելիքներ ունենալը կարող է օգնել քեզ հավասարակշռված սննդակարգ ունենալու։

  • Կանոնավորաբար մարզվիր։ Մտածիր, թե օրվա ընթացքում ինչպես կարող ես ավելի շատ շարժվել։

  • Արագ սնունդը փոխարինիր առողջ սննդով։ Առողջարար թեթև ուտեստ վերցրու հետդ, որ չկանգնես վնասակար որևէ բան ուտելու գայթակղության առաջ։

  • Դանդաղ կեր։ Շտապելով մի՛ կեր։ Նախքան երկրորդ չափաբաժինն ուտելը մի պահ ընդմիջում արա։ Այդ ժամանակ թերևս կզգաս, որ կուշտ ես։

  • Վերահսկիր կալորիաների քանակը։ Կարդա սննդի բաղադրությունը և հետևիր, թե որքան կալորիա ես օգտագործում։

  • Հավասարակշռված եղիր։ Կալորիաները հաշվելիս ծայրահեղությունների մեջ մի՛ ընկիր։

a «When Things Get Crazy With Your Teen» գրքից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը