Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 մարտ էջ 30
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ջրհեղեղից մինչև Եգիպտոսից ազատագրումը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ելք Եգիպտոսից
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ընտանիքը տեղափոխվում է Եգիպտոս
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Եգիպտոսի չար թագավորը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
Ավելին
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 մարտ էջ 30
Հովսեփը մադիանացիների քարավանի հետ գնում է Եգիպտոս

Գիտեի՞ք արդյոք

Աստվածաշնչից բացի՝ ուրիշ ի՞նչ փաստեր կան, որ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկներ են եղել

Աստվածաշունչը հայտնում է, որ երբ մադիանացիները Հովսեփին տարան Եգիպտոս, որոշ ժամանակ հետո Հակոբ նահապետն ու իր ընտանիքը նույնպես Քանանից տեղափոխվեցին այնտեղ։ Նրանք բնակություն հաստատեցին Գեսեմ կոչվող տարածաշրջանում՝ Նեղոսի դելտայում (Ծննդ. 47։1, 6)։ Իսրայելացիների «թիվը խիստ շատացավ», և նրանք «գնալով հզորացան»։ Ուստի եգիպտացիները սկսեցին վախենալ իսրայելացիներից ու ստրկացրին նրանց (Ելք 1։7–14)։

Որոշ քննադատներ կասկածի տակ են դրել Աստվածաշնչի վերոնշյալ արձանագրությունը՝ այն կոչելով առասպել։ Սակայն կան փաստեր, որոնք վկայում են, որ Հին Եգիպտոսում սեմիտa ստրուկներ են եղել։

Որպես օրինակ հիշատակենք Եգիպտոսի հյուսիսում հնագետների հայտնաբերած հին բնակավայրերը։ Դոկտոր Ջոն Բիմսոնը նշում է, որ գտնված փաստերի համաձայն՝ վերոնշյալ տարածքում սեմիտների 20 կամ ավելի բնակավայր է եղել։ Իսկ եգիպտագետ Ջեյմս Հոֆմայերը ասում է. «Մ. թ. ա. 1800-ից 1540 թվականն ընկած ժամանակաշրջանում Եգիպտոսը գրավիչ վայր էր արևմտաասիական ծագում ունեցող սեմալեզու գաղթականների համար»։ Նա ավելացնում է. «Այս ժամանակահատվածը համընկնում է այսպես կոչված «նահապետական շրջանին» և ուրեմն «Ծննդոց» գրքում ներկայացված դեպքերի ժամանակաշրջանին»։

Եգիպտոսի հարավում նույնպես ապացույց է գտնվել։ Միջին թագավորության ժամանակաշրջանով թվագրվող մի պապիրուսում (մ. թ. ա. մոտ 2000–1600 թթ.) նշված են ստրուկների անուններ, ովքեր ծառայել են Եգիպտոսի հարավում ապրած մի կալվածատիրոջ։ Անուններից ավելի քան քառասունը սեմական է։ Այդ ստրուկները աշխատում էին որպես խոհարարներ, ջուլհակներ և բանվորներ։ Հոֆմայերը նկատում է. «Քանի որ Թեբայիսում [Եգիպտոսի հարավում] գտնվող ընդամենը մեկ կալվածքում ավելի քան քառասուն սեմիտ էր աշխատում, կարելի է ենթադրել, որ Եգիպտոսի ողջ տարածքում, հատկապես դելտայում նրանք մեծ թիվ էին կազմում»։

Հնագետ Դեյվիդ Ռոլը գրում է, որ վերոհիշյալ ստրուկներից մի քանիսի անունները ասես Աստվածաշնչի էջերից վերցված լինեն։ Օրինակ՝ պապիրուսե պատառիկներում գտնում ենք այնպիսի անուններ, որոնք նման են Իսաքար, Ասեր և Սեփրա անուններին (Ելք 1։3, 4, 15)։ Հնագետը եզրակացնում է. «Սա իրական ապացույց է, որ այն ժամանակ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկներ էին»։

Դոկտոր Բիմսոնը ասում է. «Աստվածաշնչյան այն ավանդությունները, որոնցում պատմվում է Եգիպտոսում [իսրայելացիների] ստրուկ լինելու և [նրանց] ելքի մասին, պատմական ծանրակշիռ հիմք ունեն»։

a «Սեմիտ» բառը ծագում է Նոյի երեք որդիներից մեկի՝ Սեմի անունից։ Ըստ ամենայնի, Սեմից են սերել եբրայեցիները, ինչպես նաև էլամացիները, ասուրները, հին քաղդեացիները, ասորիները և արաբական որոշ ցեղեր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը