Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 դեկտեմբեր էջ 14
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Մկրտությունը պահանջ է քրիստոնյաների համար
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ է մկրտությունը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտել
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 դեկտեմբեր էջ 14

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք 1 Կորնթացիներ 15։29 համարում գրված Պողոսի խոսքերը նշանակում են, որ հնում որոշ քրիստոնյաներ մկրտվել են մահացածների փոխարեն

Ո՛չ։ Այդ մասին որևէ հիշատակում չկա ո՛չ Աստվածաշնչում, ո՛չ էլ պատմության մեջ։

Շատ Աստվածաշնչերում 1 Կորնթացիներ 15։29-ը այնպես է թարգմանվել, որ ոմանք եկել են այն եզրակացության, թե Պողոսի օրերում մահացածների փոխարեն ջրում մկրտվում էին։ Օրինակ՝ «Արարատ» թարգմանության մեջ գրված է. «Ապա եթէ ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռնելները յարութիւն չ’առնեն»։

Ուշադրություն դարձնենք երկու աստվածաշնչագետի խոսքերի։ Դոկտոր Գրեգորի Լոքվուդն ասել է, որ եթե «մահացած անհատների համար» մկրտվելու գաղափարը իրոք ճիշտ է, ուրեմն մենք խոսում ենք «մկրտության մի տեսակի [մասին], որը, որքանով մեզ է հայտնի, պատմական կամ աստվածաշնչյան որևէ հիմք չունի»։ Պրոֆեսոր Գորդոն Դոնալդ Ֆին նույնպես նմանատիպ միտք է հայտնել։ Նա գրել է. «Նման մկրտության համար պատմական կամ աստվածաշնչյան որևէ նախադեպ գոյություն չունի։ Ն[որ] Կ[տակարանում] այդ մասին ընդհանրապես ոչինչ չի ասվում։ Նման սովորություն չի եղել ո՛չ վաղ քրիստոնյաների շրջանում, ո՛չ էլ հետագա դարերում կազմավորված ուղղափառ եկեղեցու որևէ համայնքում»։

Աստվածաշնչում ասվում է, որ Քրիստոսի հետևորդները պետք է «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեին՝ նրանց մկրտելով.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը», ինչ նա պատվիրել էր (Մատթ. 28։19, 20)։ Նախքան մկրտվելը անհատը պետք է սովորեր Եհովայի և նրա Որդու մասին, հավատար ու հնազանդվեր նրանց։ Մահացած մարդը չէր կարող անել դա, ոչ էլ որևէ քրիստոնյա կարող էր անել դա նրա փոխարեն (Ժող. 9։5, 10; Հովհ. 4։1; 1 Կորնթ. 1։14–16)։

Այդ դեպքում ինչի՞ մասին էր խոսում Պողոսը։

Որոշ կորնթացիներ պնդում էին, որ մահացածները հարություն չեն առնելու (1 Կորնթ. 15։12)։ Պողոսը հերքեց այդ տեսակետը։ Ինչպե՞ս։ Նա նշեց, որ «ամեն օր.... դեմառդեմ մահվան առջև» է, բայց, իհարկե, նա դեռ ողջ էր։ Չնայած վտանգներին՝ Պողոսը վստահ էր, որ մահից հետո ինքն էլ, ինչպես Հիսուսը, հարություն է առնելու որպես հզոր ոգեղեն էակ (1 Կորնթ. 15։30–32, 42–44)։

Կորնթացիները պետք է հասկանային, որ լինելով օծյալ քրիստոնյաներ՝ նրանք ամեն օր բախվելու էին փորձությունների և նախքան հարություն առնելը մահանալու էին։ Ուստի «մկրտվելով Քրիստոս Հիսուսում»՝ նրանք նաև «մկրտվում էին նրա մահվան մեջ» (Հռոմ. 6։3)։ Այս փոխաբերական մկրտությամբ նրանք կյանքի այնպիսի ուղի էին բռնում, որը տանելու էր մահվան, իսկ հետո երկնային հարության։

Ջրում մկրտվելուց ավելի քան երկու տարի հետո Հիսուսն իր առաքյալներին ասաց. «Այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում, կմկրտվեք» (Մարկ. 10։38, 39)։ Հիսուսն այդ ժամանակ չէր մկրտվում ջրում։ Նա ուզում էր ասել, որ իր անարատ ընթացքի արդյունքում ինքը մահանալու էր։ Իսկ Պողոսը գրեց, որ օծյալները «միասին չարչարվելու էին, միասին էլ փառավորվելու» (Հռոմ. 8։16, 17; 2 Կորնթ. 4։17)։ Հետևաբար նրանք նույնպես մահանալու էին, որպեսզի երկնային կյանքի հարություն ստանային։

Այսպիսով՝ Պողոսի խոսքերի ճշգրիտ թարգմանությունը հետևյալն է. «Այլապես ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մահացած լինելու նպատակով։ Եթե մահացածները ընդհանրապես հարություն չեն առնելու, ուրեմն էլ ինչո՞ւ են նրանք մկրտվում մահացած լինելու համար»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը