Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwex հոդված 6
  • Չարին չարով չեն պատասխանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չարին չարով չեն պատասխանում
  • Դեպքեր ծառայությունից
  • Նմանատիպ նյութեր
  • «Հրապարակային վկայության գերազանց արդյունքները»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Մինչև հիմա որտե՞ղ էիք
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Արձագանքները բարի լուրին՝ Լատվիայում
    2001 Դիտարան
  • Գրականության ցուցատախտակներ՝ «բոլոր ազգերին վկայություն լինելու համար»
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
Ավելին
Դեպքեր ծառայությունից
ijwex հոդված 6
Բարկացած քահանան շուռ է տվել ցուցատախտակը, և գրականությունը ցրիվ է եկել։ Իսկ Վկա զույգը հանդարտ կանգնած է

Չարին չարով չեն պատասխանում

Արթուրը, որը Հայաստանում շրջանային վերակացու է ծառայում, մի փոքր քաղաքում իր կնոջ հետ այցելում էր Եհովայի վկաների ժողովներից մեկը։ Նա իմացավ, որ այդ ժողովում ծառայող Վկաները դեռևս չէին մասնակցում հրապարակային վկայությանը, որի ժամանակ օգտագործվում են աստվածաշնչյան գրականությամբ ցուցատախտակներ։ Որպեսզի քարոզիչներին խրախուսեն մասնակցել այս ծառայությանը, Արթուրը, նրա կինը՝ Աննան, և Ժիրայր անունով մեկ այլ Վկա մարդաշատ մի վայր ընտրեցին և գրականության ցուցատախտակ դրեցին։

Անցորդները անմիջապես սկսեցին հետաքրքրություն ցույց տալ և գրականություն վերցնել։ Շուտով, սակայն, վկայության այս նոր ձևը գրավեց հակառակորդների ուշադրությունը։ Ցուցատախտակին մոտեցան երկու քահանաներ, և նրանցից մեկը, առանց զգուշացնելու, ոտքով հարվածեց և շուռ տվեց այն, հետո այնպես ապտակեց Արթուրին, որ նրա ակնոցը վայր ընկավ։ Արթուրը, Աննան և Ժիրայրը փորձեցին հանդարտեցնել քահանաներին, բայց ապարդյուն։ Քահանաներից մեկը կրկին ոտքով հարվածեց ցուցատախտակին, որի վրայի ողջ գրականությունը ցրիվ էր եկել։ Վկաներին հայհոյելուց և սպառնալուց հետո նրանք հեռացան։

Արթուրը, Աննան և Ժիրայրը գնացին տեղի ոստիկանության բաժանմունք, որպեսզի բողոք ներկայացնեն։ Նրանք հաղորդում տվեցին կատարվածի մասին ու մի քանի ոստիկանների և այլ աշխատակիցների հետ կարճ զրուցեցին աստվածաշնչյան թեմաներով։ Այնուհետև նրանց ուղեկցեցին ավագ լեյտենանտի գրասենյակ։ Սկզբում նա պարզապես ցանկացավ տեղեկանալ բողոքի մանրամասներին։ Բայց երբ իմացավ, որ Արթուրը, որն ամրակազմ տղամարդ է, չի հարվածել քահանային, երբ վերջինս նրան ապտակել է, դադարեց գործին առնչվող հարցեր տալուց և սկսեց Վկաների հավատալիքների մասին հարցուփորձ անել։ Արդյունքում՝ վերջիններս չորս ժամ վկայություն տվեցին։ Ոստիկանն այնքան տպավորված էր իր լսածով, որ բացականչեց. «Այս ի՜նչ հավես հավատ է։ Ես էլ եմ գալու»։

Արթուրը և Աննան շարունակում են հրապարակային վկայություն տալ

Արթուրը և Աննան

Հաջորդ օրը, երբ Արթուրը կրկին հրապարակային վկայություն էր տալիս, նրան մոտեցավ մի մարդ, որը նախորդ օրը ականատես էր եղել միջադեպին։ Այդ տղամարդը գովեց Արթուրին հանդարտություն պահպանելու և պատասխան չտալու համար։ Նա ավելացրեց, որ այդ դեպքից հետո կորցրել է քահանաների նկատմամբ ողջ հարգանքը։

Երեկոյան ավագ լեյտենանտը Արթուրին կրկին կանչեց ոստիկանության բաժանմունք։ Բայց գործը քննելու փոխարեն՝ նա ավելի շատ հարցեր տվեց Աստվածաշնչից։ Երկու ուրիշ ոստիկաններ միացան զրույցին։

Հաջորդ օրը Արթուրը նորից այցելեց ավագ լեյտենանտին՝ այս անգամ Աստվածաշնչի վրա հիմնված մեր տեսանյութերից մի քանիսը ցույց տալու համար։ Ավագ լեյտենանտը ուրիշ ոստիկանների էլ կանչեց, որպեսզի նրանք նույնպես դիտեն այդ տեսանյութերը։

Փաստորեն, քահանաների վատ պահվածքի արդյունքում շատ ոստիկաններ առաջին անգամ հիմնովին վկայություն ստացան և լավ կարծիք կազմեցին Եհովայի վկաների մասին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը